ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանչեսթերյան դերբիին ընդառաջ. Մոուրինյու-Գվարդիոլա հակամարտության պատմությունը 09/10/2016 13:28 | Մարզական
Ժամանակակից ֆուտբոլի ամենաքննարկվող երկու մարզիչները 3 տարի անց կրկին կհանդիպեն: Անգլիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում Ժոզե Մոուրինյուի «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»:
Armsport.am-ը ներկայացնում է այդ մարզիչների անհատական հակամարտության ժամանակագրությունը, որի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
10. 2011-12 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ Մոուրինյուի «Ռեալն» ու «Գվարդիոլայի» «Բարսելոնան» հանդիպեցին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում: Առաջին հանդիպումը նախանշված էր Մադրիդում: Երկարատև մրցաշրջանից հետո կատալոնական ակումբի հիմնական ֆուտբոլիստները ուշ էին արձակուրդի մեկնել և վերադարձել էին այդ խաղից մի քանի օր առաջ: Փոխարենը, «սերուցքայինները» մոտ մեկ ամսվա նախապատրաստական շրջան էին անցել: «Ռեալը» շատ ավելի թարմ տեսք ուներ և կարողացավ արագ գոլ խփել (Մեսութ Օզիլ), սակայն «կապտանռնագույնները» Վիլյայի ու Մեսսիի անհատական բարձր վարպետության շնորհիվ մինչև ընդմիջում 2 գոլ խփեցին: Երկրորդ կեսում Խաբի Ալոնսոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը և խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
11. Սուպերգավաթային պատասխան հանդիպումը անչափ հետաքրքիր ստացվեց: Սկզբում Մեսսիի անզուգական փոխանցումից հետո Ինիեստան բացեց խաղի հաշիվը (15), սակայն 5 րոպե անց Ռոնալդուն պատասխան գոլը խփեց: Առաջին կեսի վերջին րոպեին Պիկեի կրկնկով փոխանցումից հետո Մեսսին հաշիվը դարձրեց 2:1, բայց «յուրահատուկի» թիմն իր մեջ ուժ գտավ կրկին հավասարացնել այն. 82-րդ րոպեին գնդակը «Բարսելոնայի» դարպասը գլորեց Բենզեման: Այնուամենայնիվ, «Պեպ-թիմը» կարղացավ հաղթանակ կորզել, Ադրիանոյի փոխանցումից հետո աշխարհի ներկայիս հնգակի լավագույն ֆուտբոլիստը ընթացքից կատարած փայլուն հարվածով խոցեց Կասիլյասի դարպասը: «Ռեալին» ժամանակ չմնաց ևս մեկ անգամ պատասխանելու համար: Լարված վերջաբանը վերածվեց կոպիտ խաղի, երկկողմանի վիրավորանքների, հրմշտաոցի, կարմիր քարտերի (Մարսելո, Օզիլ, Պինտո) և Մոուրինյուի կողմից Տիտո Վիլանովայի աչքը «կոխած» մատի հայտնի տեսարանի:
12. Չնայած Սուպերագավաթում կրած պարտությանը՝ մասնագետներն այն կնքեցին «Ռեալի» հոգեբանական հաղթանակ, քանզի երկար ժամանակ մադրիդցիները չէին կարողանում հավասար պայքար մղել կատալոնացիների հետ, իսկ օգոստոսյան խաղերը հավասար էին: 2011/12 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյին սպասում էին որպես «Ռեալի» առաջխաղացման նոր փուլ: Մոուրինյուի ֆուտբոլիստները հանդիպումը փալուն սկսեցին, առաջին րոպեին բացեցին խաղի հաշիվը (Բենզեմա) և մոտ 15-20 րոպե մի գլուխ բարձր էին «Բարսելոնայից»: Սակայն մրցակիցը կարողացավ հավասարեցնել խաղի ընթացը, ապա նաև հաշիվը (Ալեքսիս Սանչես), իսկ երկրորդ կեսում ևս 2 գնդակ խփելով (Չավի, Ֆաբրեգաս)՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնեց:
13. Հունվարին իսպանական ֆուտբոլի գրանդների դիմակայությունն էր Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում: Մադրիդում կայացած առաջին հանդիպումը շատ նման էր այս թիմերի միջև նախորդ խաղին: Կրկին «Ռեալն» արագ գոլ խփեց. հրթիռային հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Ռոնալդուն: Բայց նորից մադրիդիցները պարտություն կրեցին (1:2): Երկրորդ կեսի սկզբում անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Պույոլը (Մուորինյոն խաղից հետո Ռամոսից բացատրություն պահանջեց, թե ինչու նրա փոխարեն Պեպեն էր հսկում Կառլեսին), իսկ 76-րդ րոպեն Մեսսիի հնարամիտ փոխանցումից հետո Աբիդալը խփեց իր բարսելոնյան կարիերայի 2 գոլերից մեկը:
14. Մեկ շաբաթ անց գրեթե կրկնվեց ընդունված սցենարը, պարզապես այս անգամ հակառակ կողմից: Առաջին կեսի վերջին 3 րոպեների ընթացքում «կապտանռնագույնները» 2 գնդակ խփեցին. Պեդրոյի գոլին հաջորդեց Դանի Ալվեսի հրանոթային հարվածը, որի դեմ Կասիլյասը ոչինչ անել չէր կարող: «Ռեալը» կարողացավ «քամբեք» կատարել և դրա համար նրան նույնպես 3 րոպե պահանջվեց: Օզիլի հարմարավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոնադուն (68), իսկ քիչ անց Բենզեման օգտվեց սեփական կիսադաշտում մրցակցի պաշտպանների սխալից (71): «Ռեալը» նետվեց երրորդ ու հաղթական գոլը խփելուն, սակայն «Բարսելոնան» կարողացավ պահպանել առաջին խաղից ունեցած առավելությունը: Հանդիպումից հետո «կապտանռնագույններն» ամենևին ուրախ չէին, որովհետև հասկացել էին, որ «Ռեալի» նկատմամբ հեշտ հաղթանակներն արդեն անցյալում են և «սերուցքայինները» գրեթե հասել են նրանց մակարդակին:
15. Էլ Կլասիկոյի շրջանակում Մոուրինյուի ու Գվարդիոլայի վերջին հակամարտությունը կայացավ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում, որից առաջ «Ռեալի» 10 միավորի առավելությունը կրճատվել էր մինչև 4-ի: «Կամպ Նոուում» կայանալիք խաղը որոշիչ էր չեմպիոնական պայքարում: 16-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սամի Խեդիրան գնդակը «հրեց» կատալոնացիները դարպասը: Գվարդիոլայի թիմը հաշիվը հավասարեցնելու համար մի շարք հիանալի պահեր ուներ, սակայն միայն 70-րդ րոպեին կարողացավ Ալեքսիս Սանչեսի կրկնակի հարվածով դա անել: Երբ կատալոնացիները նախապատրաստում էին վերջնական պաշարումը, կրկին աշխատեց Օզիլ-Ռոնալդու հիանալի խաղազույգը և պորտուգալացին «Ռեալին» հաղթանակ պարգևեց այդ խաղում և գործնականում չեմպիոնությունը: Այդ մրցաշրջանից հետո Գվարդիոլան որոշեց չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ և մեկ տարով արձակուրդի մեկնեց:
16. 2013 թվականի օգոստոսի 30-ին «Բավարիայի» ու «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինուն անցկացրին մինչև օրս նրանց միջև վերջին հանդիպումը: Եվրոպայի Սուպերգավաթի խաղում պորտուգալացու գլխավորած թիմը Տորեսի ու Ազարի գոլերի շնորհիվ 2 անգամ առաջ էր հաշվի մեջ (մեկը հիմնական ժամանակում, մյուսը լրացուցիչում), բայց երկու անգամ էլ մյունխենցիները պատասխան գնդակը խփեցին: Առաջին դեպքում դա արեց Ֆրանկ Ռիբերին, իսկ երկրորդը գրանցվեց 120+1 րոպեին, երբ այդ խաղում «Բավարիայի» 37-րդ հարվածը կատարած Խավի Մարտինեսը մոտ տարածությունից գրավեց փայլուն հանդիպում անցկացրած Պետր Չեխի դարպասը: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Գերմանիայի ու Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնները հաղթեցին 5:4 հաշվով: Վճռորոշ դարձավ Ռոմելու Լուկակուի հարվածից հետո Մանուել Նոյերի սեյվը:
Այսպիսով, Գվարդիոլայի ու Մուորինյոյի թիմերը հանդիպել են 16 անգամ: 7 հաղթանակ տարել է Գվարդիոլան, 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով և 3 անգամ առավելության է հասել Մոուրինյուն: Կատալոնացու թիմերը խփել են 28 գոլ, իսկ «յուրահատուկի» թիմերն աչքի են ընկել 18 անգամ:
Այսօր՝ Երևանի ժամանակով 15:30-ին կկայանա այդ հռչակավոր մասնագետների 17-րդ դիմակայությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից