ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդն ընդամենը փորձել է փրկել իր կյանքը, և նրան սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել. պաշտպան 09/09/2016 14:03 | Քրեական խրոնիկոն
«Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանն ակնհայտորեն անհրաժեշտ պաշտպանության սահմաններում է գործել, սակայն նրան առաջադրվել է սպանության փորձի անհիմն ու ապօրինի մեղադրանք: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ռ.Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Որոշակի գումարային հարցերի շուրջ խոսելու համար Ռոբերտ Ավետիսյանը Ռուբեն Կոստանյանի՝ Նորագյուղցի Բոգոյի, հրավերով հուլիսի 20-ին գնացել է ավտոկայանի շրջակայքում գտնվող «555» հացատուն: Կոստանյանի աշխատասենյակում, որտեղ առնվազն ևս երկու անձինք են եղել, խոսակցությունը չի ստացվել. Ռոբերտ Ավետիսյանից գումար էին պահանջում, ինքն էլ ասում էր, որ այս պահին գումարային խնդիրներ ունի և առաջիկայում կլուծի այդ հարցերը: Պատասխանը չի բավարարել հակառակ կողմին, և հյուրին՝ Ռոբերտ Ավետիսյանին, սաստիկ ծեծի են ենթարկել: Ծեծի ընթացքում Ռոբերտ Ավետիսյանն երկու ձեռքով բռնել է իր գլուխը, խնդրել, որ իրեն բաց թողնեն, հասկանալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ապա իր մոտ եղած, տարիներ առաջ ԼՂՀ ոստիկանապետի կողմից ստացված օրինական ատրճանակը ներքև պահած լիցքավորել է, ասելով նրանց, որ հեռու գնան: Բայց նրանք չեն հեռացել և վեճն էլ չի դադարել:
Ռոբերտը՝ զենքը պահելով ներքև, արձակել է կրակոց, որը դիպել է Ռուբեն Կոստանյանի ոտքի ծնկից ներքև հատվածին, նրանք էլ փորձել են իրեն հարվածել: Տեսնելով զինված անձի՝ Ռոբերտ Ավետիսյանը շրջվել է դեպի պատը և պատի մոտից կրակել նորից դեպի ներքև՝ գնդակը ոչ մեկի չի դիպել: Այդ ընթացքում Ռոբերտի ոտքի վերին ազդրային շրջանում ոտքը թուլացել է, նա ուշագնաց ընկել է՝զենքը վայր գցելով:
Պաշտպանը նշեց, որ վեճի ժամանակ կողմերն իրարից շատ մոտ են գտնվել, հեռավորությունը առավելագույնը եղել է կես մետր: Ուստի եթե Ռոբերտ Ավետիսյանը ցանկություն ունենար որևէ մեկին սպանել, առանձնակի ջանքեր պետք չէր լինի գործադրել: Ռոբերտն իր բոլոր ցուցմունքներում միշտ պնդել է՝ «մի խնդիր ունեի՝ փրկել իմ կյանքը, դուրս գալ, փրկվել»:
Ռոբերտ Ավետիսյանին շատ ծանր վիճակում, արյունահոսելով, կոմայի մեջ հասցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա գտնվել է շուրջ տասն օր, որից չորս օրը վերակենդանացման բաժանմունքում, քանի որ «հյուրընկալության» ընթացքում ստացել էր բավականին լուրջ վնասվածքներ՝ աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերասյին ազդրային զարկերակի՝ ազդրային երակի ճյուղերի վնասումով, ձախ ազդրի և սրունքի հրազենային, աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերեսային ազդրային զարկերակի և ազդրային երակի ճյուղերի վնասում, ձախ ազդրի և սրունքի հրազենային գնդակային շոշափող վիրավորում, վնասվածքները պատճառվել են հրազենից արձակված կրակոցով:
Ըստ Ինեսսա Պետրոսյանի, վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց ի վեր իր պաշտպանյալը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ տվել ծեծի հանգամանքների վերաբերյալ, որ ինքը ծեծված է եղել և թե ինչ պայմաններում է իր կողմից այդ կրակոցն արձակվել: Նա պարտաճանաչ ներկայացել է քննչական բոլոր գործողություններին՝ մասնակցելով մի շարք առերեսումների, անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունների:
Եվ հանկարծ, սեպտեմբերի 5-ին քննիչը հրավիրել է իրենց աշխատասենակ՝ ասելով, որ հրավիրում է հերթական քննչական գործողության, և ներկայացրել սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու որոշումը: (Ի դեպ, քրեական գործը հարուցվել դեպքի օրը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, հատկանիշներով):
Մեղադրանք առաջադրելու օրը Ռոբերտ Ավետիսյանին ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց թե՛ Ռ. Ավետիսյանը, և թե՛ մյուս անձը ստացել են միջին ծանրության վնասվածքներ: Ընդ որում, ըստ պաշտպանական կողմի, փորձագետի կողմից չեն արձանագրվել Ռոբերտ Ավետիսյանի դեմքին ակնհայտորեն առկա կապտուկները, վնասվածքները: Ըստ կողմի տեղեկությունների, քննիչը նշանակել է դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:
Ավելին՝ Ռ.Ավետիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, վերջինս այն քննել է, և թեպետ ակնհայտ է, որ հիմնավոր կասկածն ուղղակի բացակայում է, նա ներկայացել է բոլոր քննչական գործողություններին, այսինքն՝ քննությունից թաքնվելու որևէ նպատակ չի ունեցել, դատարանն որոշել է կալանավորել նրան:
Դատարանում պարզ է դարձել, որ այդ մեղադրանքն առաջադրվել է դատախազի ցուցումով: «Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն այլ տեսակետ ուներ, բայց դատախազության կողմից այլ ցուցում էր տրվել: Իմ պաշտպանյալը երևի դարձավ Քննչական կոմիտե-դատախազություն հարաբերությունների զոհը: Այդ պատճառով էլ նրան առաջադրվեց այդ ապօրինի և անհիմն մեղադրանքը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Ըստ Ի.Պետրոսյանի, այս ամենը խոսում է այն մասին, որ երկրում գործում է ակնհայտ անօրինական վիճակ, երբ մարդուն կարող են տանել, ծեծել, կյանքը վտանգել և եթե անձը փորձում է պաշտպանվել, նրան ծանրագույն, ապօրինի մեղադրանք է առաջադրվում:
Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ այսօր Վերաքննիչ դատարան է բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը:
«Փաստինֆո»-ն կանդրադառնա գործի հետագա զարգացումներին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ