ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարմուհուն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ քեռու պարտադրանքով և հորդորով. բողոք է ներկայացվել դատախազություն 09/07/2016 23:43 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզպետի քրոջ դուստրը՝ Գայանե Շալունցը, բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, իր հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի նախկին պետ Գայանե Շալունցի՝ Հատուկ քննչական ծառայություն ներկայացրած հաղորդման համաձայն, 2014 թվականին Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել, ինչն էլ հիմք է հանդիսացել իրեն աշխատանքից ազատելու համար:
Գայանե Շալունցի պնդմամբ, իրեն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պարտադրանքով և հորդորով, քանի որ իրենց միջև միշտ եղել են լարված հարաբերություններ: Հիշյալ պաշտոնը Գ.Շալունցը զբաղեցրել է 29.05.2007-ից մինչև 23.09.2014 թ.:
ՀՀ Գլխավոր դատախազությունում 14.03.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, հարուցվել է քրեական գործ: ՀՀ Գլխավոր դատախազը 17.03.2016 թ. քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սակայն ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 30.05.2016 թ. որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի 2016 թ. հունիսի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է: ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 05.08.2016 թ. նորից որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 30.05.2016 թ. թվարկելով գործում անցնող թվով վեց անձանց ցուցմունքները արձանագրել է, որ նրանց արարքում բացակայում են փաստաթուղթ կեղծելու, պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործության, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական լիազորություններն անցնելու կամ պաշտոնական անփութության հատկանիշները:
Լրացուցիչ նախաքննությունից հետո վարույթ իրականացնող մարմինը կայացնելով կարճման մասին որոշում՝ վերը նշվածին հավելել է՝ գործի լրացուցիչ նախաքննության արդյունքում որևէ նոր տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հիշատակված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելու համար, հետևաբար քրեական գործով վարույթը ենթակա է կարճման: Մասնավորապես, պաշտոնական անփութության և փաստաթղթերը կեղծելու մասով վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները վկայում են վրիպակի մասին: Դա, ի վերջո, նշանակություն չի ունեցել գործի լուծման համար, քանի որ դատարանը, անդրադառնալով այն խախտումներին, որոնք հիմք են հանդիսացել Գ. Շալունցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար, արձանագրել է, որ Գայանե Շալունցի տույժի հիմքում ընկած է եղել ևս մեկ` ավելի էական խախտում, որից ելնելով էլ Գ. Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելը համարել է հիմնավորված:
Գ.Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ նախաքննության մարմինը չի իրականացրել գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, որի արդյունքում եկել է անիրավաչափ եզրահանգման այն մասին, որ կատարված արարքը իր մեջ պաշտոնական կեղծիք չի պարունակում: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը չի գնահատել գործում առկա ապացույցները, չի գնահատել հեռախոսների վերծանումները, որից պարզ կդառնար, որ իսկապես թե՛ Նահապետ Դավթյանի, թե՛ Արայիկ Պարոնյանի, թե՛ Արմեն Աբրահամյանի կողմից զանգեր եղել են ուղղված իրեն, որով պահանջել են ազատման դիմում ներկայացնել:
Քննիչը փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական անփութության հանցակազմերի բացակայության հիմքում դրել է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով հաստատված հանգամանք, որն իրավունք չուներ կատարելու, բացի այդ կարգապահական տույժի հիմքում ընկած մյուս ենթադրյալ իրավախախտման մասով չի իրականացրել որևէ քննություն, սակայն այդքանով հանդերձ եզրահանգել, որ թվով 6 պաշտոնատար անձանց արարքում բացակայում է պաշտոնական անփութության հանցակազմը, իսկ նրանց կողմից կատարված օրենքով ոչ թույլատրելի արարքը` կարգապահական տույժի հիմքում դրված կենսաթոշակային գործում գոյություն չունեցող անձ նշելը, որակել որպես վրիպակ:
Ըստ բողոքաբերի ներկայացուցչի, թե՛ մոնիթորինգի և վերլուծության վարչության պաշտոնատար անձինք, թե՛ քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձինք դիտավորությամբ են Գայանե Շալունցին աշխատանքից ազատման հիմքում մտցրել կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն` նպատակ ունենալով և ստեղծելով աշխատանքից ազատման հիմքեր: Իսկ վարույթն իրականացնող մարմինը այդ կեղծ տեղեկությունը դիտել է վրիպակ:
Գայանե Շալունցն ու նրա ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանը պահանջում են վերացնել ՀՔԾ ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից 05.08.2016թ. կայացված որոշումը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից