ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը 09/07/2016 13:32 | ԼՐԱՀՈՍ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Ստեփանակերտում իր աշխատանքը սկսել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Նորին Սրբությունը՝ մասնավոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի 25-ամյակի տոնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավերի համար։
Նորին Սրբությունը կարևորել է ԳՀԽ ժողոﬖերի պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։
«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար», - ասել է Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեﬔրի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին` արցախահայության կարիքների համար։
Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված Իր Ս․ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը և բարօր ու անվրդով կյանք պարգևի նրա քաջարի ժողովրդին։
Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԳՀԽ անդամներին իրենց նվիրումի և հանձնառության համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին։
Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք են բարձրացրել Գերագույն հոգևոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտո Ճերեճյանի (Արգենտինա) հոգու հանգստության համար։ Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեﬔրի գործունեության առնչությամբ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից