ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ Spiegel-ի հրապարակումն անընդունելի է. Բունդեսթագի պատգամավորը 09/06/2016 13:32 | ԼՐԱՀՈՍ
Գերմանական հեղինակավոր «Շփիգել» պարբերականի հրապարակումն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է հետ կանգնել Ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձեւից, քննարկումների մեծ առիթ է դարձել գերմանական քաղաքական շրջանակներում: Հրապարակումն արդեն պաշտոնապես հերքվել է ինչպես կանցլերի խոսնակի, այնպես էլ իշխող քաղաքական ուժի՝ քրիստոնեա-դեմոկրատների գլխավոր քարտուղարի կողմից:
Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի Քրիտոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով օրերս աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանում էր, այս կապակցությամբ մեկնաբանություն է տվել «Արմենպրես»-ին: Գերմանացի պատգամավորը մասնավորապես ասել է. «Հայաստանում ինձ փոխանցեցին Գերմանիայի հանդեպ հայ ժողովրդի մեծ գոհունակությունը: Այս առումով «Շփիգել»-ի հրապարակումն ուղղակի անընդունելի է: Նման կեղծ հրապարակումը ծանրաբեռնում է ինչպես Գերմանիայի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի առանց այն էլ լարված հարաբերությունը: Գերմանիայի այս առաջատար լրատվամիջոցից ես ակնկալում եմ լուրջ եւ պատշաճ վերլուծություն: Հատկապես նման զգայուն հարցի դեպքում, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, նման հապճեպ հայտարարությունները, ըստ իս, հակասում են ցանկացած էթիկային եւ անպատիվ են»:
Գերմանական Spiegel պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:Այս տեղեկությունը հերքել է կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը: Վերջինս հայտնել է, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթագի բանաձևից:
«Գերմանիայի Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի մեկնաբանելու ցանկացած թեմայով ամեն անգամ, երբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: Դաշնային կառավարությունը
պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի սուվերենության իրավունքը»,- ասել է Զայբերտը: Նա հավելել է, որ դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել ցանկացած այլ սահմանադրական մարﬓի պարտականություններին և մեկնաբանել դրանք:
Ավելի ուշ խնդրին անդրադարձել է կանցլեր Անգելա Մերկելը, ով պահանջել է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողﬕց ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայտարարելով, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը` Մերկելը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան