ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն (Լուսանկարներ) 09/05/2016 22:50 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Սերժ Սարգսյանն այնուհետև Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակների, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
Նախագահը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և ռադիոընկերության ղեկավարության ուղեկցությամբ այցելել է կենտրոնական եթերային սենյակ, որտեղ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը: Պատասխանատուների հավաստմամբ, թվային հեռարձակմամբ ցանկացած թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցով այսուհետ ՀՀ ամբողջ տարածքում հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի քաղաքականությանը՝ սեպտեմբերի 1-ին թողարկված եթերացանցին և վերանայված ծրագրացանկին, որը, ռադիոընկերության պատասխանատուների ներկայացմամբ, համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների շուրջ 20 նոր ծրագրերով՝ լսարանի հետ հետադարձ կապի, սոցիալական ծառայությունների մատուցման, հասարակական շահերի սպասարկման առաջնահերթ ուղղվածությամբ:
Հանրապետության Նախագահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ամփոփ ներկայացրել է ռադիոյում կատարված աշխատանքները, գործունեության համար ստեղծված պայմանները, այդ թվում՝ ռադիոտան շենքում 2013թ-ից մեկնարկած վերանորոգման և վերակառուցման, հարակից տարածքում կատարված բարեկարգման աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:
Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի և պարգևների արժանանալու կապակցությամբ. «Սա այն հոբելյաններից է, երբ շնորհավորանքները վերաբերում են բոլորիս: Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը: Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Գիտեք՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա առնվազն երկու մեծ դարբնոց գոյություն ունի՝ մեկը Երևանի պետական համալսարանը՝ գիտության և կրթության համար, և երկրորդը՝ Հանրային ռադիոն՝ ժուռնալիստիկայի համար: Եվ շատ հաճելի էր «Մասս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական, որ ամեն առավոտ մեր ուսանողները, անցնելով «Նվիրյալների արահետով», կներշնչվեն նրանց օրինակով և կապահովեն մեր ժուռնալիստիկայի շարունակականությունը:
Ճանաչելով այն մարդկանց, ովքեր այսօր իրենց նվիրել են Հանրային ռադիոյի զարգացման գործին, ես վստահ եմ, որ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, անպայման պահելու և պահպանելու են մեր ավանդույթները: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ»,-Հանրային ռադիոյի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից