ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրաչյա Ռոստոմյան. ՀԱՕԿ-ին գոհացնում է արդյունքը 09/05/2016 15:38 | Մարզական
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կայացած ասուլիսում խոսեց Ռիո դը Ժանեյրոյում կայացած 31-րդ Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մրցելույթների մասին՝ պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
«ՀԱՕԿ-ին գոհացնում է արդյունքը. կարող էինք ավելին: Անհատը կամ կազմակերպությունը, եթե գտնում է, որ հասնում է առավելագույնին, կարող է վերջակետ դնել աշխատանքներին:
Կային բաներ, որ մեր վերահսկողությունից դուրս էին, օրինակ՝ Անդրանիկի վնասվածքը: Երևի սա ամենաթերի կազմակերպված Օլիմպիական խաղերն էին: Լրագրողների համար աշխատելու պայմաններ չկային, խնդիրներ կային կամավորների հետ կապված, շատերն անգամ անգլերեն չէին խոսում, բազմաթիվ գողություններ են եղել»:
- Գլխավոր բացթողումը ո՞րն է:
- Մեծ հույսեր էինք կապում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի, բռնցքամարտիկների հետ, որոնք չարդարացրին հույսերը: Առաջիկայում քննարկումներ կլինեն ֆեդերացիաների հետ:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանին, ապա նշեմ, որ տեսել եմ, նա մարզմանը հրում վարժությանը 205 կգ է բարձրացրել: Փաշիկ Ալավերդյանը տակտիկապես հզոր մարզիչ է, աշխարհում 2 մարզիչ իր նման լինեն, թե ոչ:
- Ի՞նչ պարգևներ է նախատեսել ՀԱՕԿ-ը:
- Բոլորը կպարգևատրվեն, կան անակնկալներ, պարոն Ծառուկյանն առատաձեռն է: Ամեն ինչ հայտնի կդառնա սեպտեմբերի 18-ին:
- Օլիմպիադայից առաջ 33 մարզիկներ ունեինք, ինչը ռեկորդային էր, սակայն տեղում խմորումներ եղան:
- Ինչ վերաբերում է Գոռ Ներկարարյանին, ապա մենք ստացել էիք վարկանիշի մասին տեղեկությունը: Տեղում հասկացանք, որ վնասվածք ունի, այդ պատճառով հանեցինք ցուցակից: Վնասվածքներ են եղել, որոնք մարզիկներն ու մարզիչները թաքցրել են. մի քիչ վատ բառ եմ ասում: Մենք ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում կքննարկենք դա: Նա նորմատիվը լրացրել էին: Մոնիկա Վասիլյանը մարզումներին մասնակցել է, սակայն ոսկորի փոքր հատված դուրս է ընկել. եթե պաշտոնական մարզմանը չի մասնակցել, ուրեմն չի հայտավորվել:
- Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու հարցով ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱՕԿ-ը:
- Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը լկտի, անբարո ձևով անցավ... այլ բառեր չեմ գտնում: Մենք պետք է բողոքարկենք պասիվությունը, սակայն այն ինքնին սուբյեկտիվ դիրքորոշում է. մրցավարության կանոններում հստակ կետեր չկան: Մենք միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում ենք այդ ուղղությամբ: Բոլորս ուզում ենք Միհրանի մեդալը վերադարձնել:
Սոցիալական կայքերում տեսանք, որ շատերն անդրադառնում են Մամիաշվիլիին: Այո, ճիշտ է, եթե նա չցանկանար, Միհրանը չէր մասնակցի Օլիմպիադային: Եթե քաղաքացիությունը փոխում է մարզիկը, սպորտային քաղաքացիությունը չի փոխվում: Եթե նախորդ ֆեդերացիայի ղեկավարը չստորագրի, մարզիկը չի կարողանա տեղափոխվել:
- Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը ոչ լավ վիճակում է. ի՞նչ եք անելու:
- Դա պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին, իրենք են տնօրեն նշանակում: Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա մենք Գյումրիում մարզահամալիր ենք կառուցում, որը մի շարք մարզաձևերի համար պայմաններ է առաջարկելու: Պետք է ընթանան ներքին հարդարման աշխատանքները, հուսով ենք՝ հաջորդ տարի Գյումրիի մարզակառույցը կբացվի:
- Դոպինգային սկանդալի կենտրոնում է նաև Հայաստանը. Տիգրան Մարտիրոսյան, Հռիփսիմե Խուրշուդյան...
- Ցավոք սրտի Օլիմպիադա-2008-ի վերաբերյալ խնդիրներ ունենք. ամբողջ աշխարհում կա այս խնդիրը: ՀԱՕԿ-ում հետաքննություն ենք անում. մարզիկները մեղավոր չեն, մարզիչներն են մեղավոր:
Այս Օլիմպիական խաղերում մեր մարզիկները ռուսներից հետո թերևս ամենաշատն են դոպինգ-թեստ հանձնել: ՀԱՕԿ-ն ունի դիրքորոշում. եթե մարզիկը դոպինգ օգտագործած լինի, մարզիչը հայկական սպորտում անելիք չունի:
- Մեծ աղմուկ բարձրացրեց Առաքել Միրզոյանի մասնակցության հարցը. ինչպե՞ս կմեկնաբանեք դա, անարդարություն չե՞ք տեսնում:
- Այնպիսի տպավորությունն էր, որ մենք ազգի թշնամի էինք, մեզ թևաթափ անելու, կոտրելու միտումներ ենք տեսել: Կներեք, որ ասում եմ, բայց համացանցում գրվածներն անտեսել ենք:
Եթե խոսվեր Վանիկ Ավետիսյանի մասին, ինչ-որ տեղ կհասկանայինք, սակայն Աղասյանի հետ միանշանակ համաձայն չեմ: Աղասին վերջին 4 տարում ոչ մի կիլոգրամ չի ավելացրել, ընդհակառակը՝ հետընթաց է եղել: Միրզոյանն առաջընթաց է ունեցել: Խնամի, ծանոթ, բարեկամ հասկացություն չկա:
- Մարզաձևերը հատ-առ հատ գնահատեք:
- Ծանրամարտ՝ գերազանց, Արթուր Ալեքսանյան՝ գերազանց. նա լեգենդար մարզիկ դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Միհրան Հարությունյան՝ գերազանց, Արսեն Ջուլֆալակյան՝ անբավարար. սայթաքում եղավ: Չմոռանանք, որ նա շատ մեդալներ է պարգևել մեր երկրին: Ազատոճային ըմբիշներ՝ բնականաբար լավ չէր, նույնը բռնցքամարտը: Մարմնամարզությունը մեծ պոտենցիալ ունի մեր երկրում: Մերդինյանն արտակարգ մասնակցեց որակավորմանը, սակայն եզրափակչում չստացվեց: Եթե մեքենան 5 ժամ աշխատում է, խնդիրներ է ունենում, էլ ուր մնաց՝ մարդը:
Նպատակը հետևյալն է. հաջորդ Օլիմպիական խաղերում ունենալ մարմնամարզության թիմ, այսինքն պետք է լինենք լավագույն 12 հավաքականների թվում: Ինչ վերաբերում է պայմաններին, պետությունն այդ մասին մտածում է: Մարմնամարզիկներն առաջիկայում 6 նոր գործիք կունենան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից