ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ մի «Անալիտիկի» գործ էլ գոյություն չունի, այլ գոյություն ունի «Վահրամ Շահինյանն ընդդեմ Արտակ Գալստյանի» քրեական գործ. Արտակ Գալստյան 09/05/2016 19:57 | Քրեական խրոնիկոն
Սույն գործը մամուլի կողմից անվանվեց «Անալիտիկի» գործ, սակայն այսօր արդեն փաստ է, որ ոչ մի «Անալիտիկի» գործ էլ գոյություն չունի, այլ գոյություն ունի «Վահրամ Շահինյանն ընդդեմ Արտակ Գալստյանի» քրեական գործ: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած բաց նամակում գրում է շորթման մեջ մեղադրվող Արտակ Գալստյանը՝ հավելելով, որ գործի հարուցման միակ նպատակը անձնական նպատակներով վրեժխնդրությունից դրդված իր հետ հաշվեհարդար տեսնելն է և ունեզրկելը:
«Առավել մեծ հանցանք է ՀՔԾ ղեկավարության կողմից, իրենց ապօրինությունները արդարացնելու նպատակով Ձեր անվան շահարկումը: Հեռու լինելով այն մտքից, որ Դուք կարող եք ինչ որ առնչություն ունենալ իմ հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդմանը, դիմում եմ Ձեզ և ներկայացնում եմ ՀՔԾ-ի կողմից իմ հանդեպ իրականացվող գործողություններից մի քանիսը, որոնք որ առկա են քրեական գործում»,- նշում է Ա.Գալստյանը:
Մասնավորապես, Ա.Գալստյանը նշում է, որ իր կալանավորումից մոտ 10 օր անց իրեն առաջարկվել է 500.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց երեք օրում կարճել իր հանդեպ հարուցված քրեական գործը:
Այդ մասին մեկուսարանում ինքը հայտնել է իրեն այցելած քննիչին, հետաքրքրվելով արդյոք իրենք տեղյակ են այդ գործընթացից: Քննիչի կողմից իր հայտնածի հետ կապված ոչ մի գործողություն չձեռնարկվեց:
«500.000 ԱՄՆ դոլար կաշառք տալուց ես հրաժարվեցի, այդ ժամանակ ինձ առաջարկվեց հրաժարվել Կ.Բաբակեխյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցից և կեղծ ցուցմունք տալ պետական այլ պաշտոնյայի օգտին, որը նույնպես ներգրավված է եղել «ֆինանսական բուրգի» գործով: Դիմացը ինձ առաջարկվեց ազատություն, տրվեց ժամանակ մինչև կալանքիս ժամկետի երկարացումը:
Այս մասին ես նույնպես հայտնեցի քննիչին, սակայն ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այս՝ դիմացս միայն լռություն էր: Նրանց կողմից ոչ մի միջոց չձեռնարկվեց:
Այդ ընթացքում ինձ ուղղակի տեքստով բացատրվեց, որ եթե ես չհամաձայնվեմ, ապա ՀՔԾ-ի կողմից նեղություն կտրվի իմ ընտանիքի անդամներին, բիզնեսիս, իմ պաշտպանին, նա կզրկվի արտոնագրից և նույնպես կկալանավորվի:
Եվ իրոք խուզարկվեց եղբորս տունը, հարցաքննության կանչվեց եղբայրս և տղաս, ստուգում նշանակվեց գրավատանը, որտեղ ես տնօրեն էի: Թե ինչ կապ ունեին իմ հարազատները իմ քրեական գործի հետ, անհասականալի էր: Հստակ էր միայն մի բան, որ այն սպառնալիքները, որ ինձ տալիս էին իրենց պահանջների չկատարման դեպքում, շատ արագ իրականացվում էր ՀՔԾ-ի կողմից:
Տեսնելով, որ քննիչներին այս ապօրինինությունների մասին հայտնելը ոչինչ չի տալիս, դրանց մասին հայտարարեցի կալանքիս ժամկետը երկարացնելու դատական նիստի ժամանակ: Սակայն նորից ոչ մի գործողություն ՀՔԾ-ի կողմից չիրականացվեց:
Ընդհակառակը պահանջ առաջադրողները ինձ սպառնացին, որ կբարձրացվեն իմ կյանքի ընթացքում կատարված բոլոր գործարքները և կհասնեն նրան, որ ինձ մեղադրանք կառաջադրեն խարդախությունների մի քանի դրվագով և կդատապարտեն 10 տարվա ազատազրկման:
Ստիպված արդեն գրավիս միջնորդության ժամանակ իմ հանդեպ կատարվող ապօրինությունների մասին տվեցի գրավոր հայտարարություն:
Դրանից հետո սպառնալիքները իրականացան: ՀՔԾ-ի կողմից իմ գործի շրջանակներում ապօրինի վարույթ սկսվեց պաշտպանիս նկատմամբ, ծանուցագիր ուղարկվեց նրա հորը, սկսեցին ուսումնասիրել տղայիս վարկային գործերը, նա նորից կանչվեց հարցաքննության , քննություն սկսվեց տարիներ առաջ իմ կողմից կատարված քաղաքացիաիրավական գործարքների շուրջ, սկսեցին կանչել գործարքի կողմ հանդիսացող մարդկանց և հորդորել, որ ցուցմունք տան իմ դեմ: ՀՔԾ-ի ցինիզմը և շտապողականությունը իմ դեմ ինչ-որ կեղտ գտնելու հասավ այն աստիճանի, որ նրանց կողմից փորձ արվեց հարցաքննել մորաքրոջս, որը մահացել է 10 տարի առաջ, իսկ քննիչը հորդորում էր քրոջս, որ իմ դեմ ցուցմունք տա:
Հարկ եմ համարում նշել, որ բոլոր գործարքներս եղել են տարիներ առաջ, քաղաքացիաիրավական բնույթի , մեծ մասով առկա են դատարանի վճիռներ և կարճման որոշումներ, այսինքն առկա են քրեական վարույթը բացառող հանգամանքներ:
Սակայն ՀՀ օրեսնդրությունը արգելք չէ ՀՔԾ ղեկավարության համար , մանավանդ երբ խոսքը վերաբերվում է նրանց անձնական վրեժխնդրությանը և ամբիցիաներին: Հենց այս պահին էլ ապօրինի քննությունը շարունակվում է:
Այն, որ իմ հանդեպ ՀՔԾ ղեկավարությունը վաղուց էր պլանավորել հաշվեհարդար տեսնել, վկայում է այն հանգամանքը, որ դեռևս 2015թ-ի դեկտեմբեր ամսին ՀՔԾ պաշտոնյաները առանց իմ դեմ քննվող քրեական գործի առկայության, իմ հեռախոսային վերծանումներով այցելել են իմ ծանոթներին և փորձել տեղեկություններ ստանալ իմ մասին, հայտարարելով նրանց, որ իմ հեռախոսները գաղտնալսվում են: Այդ ամենի մասին լավագույն ապացույցն է նաև Ա.Հովհաննիսյանի հայտարարությունը, որ դեռևս 06.05.2016թ-ին՝ իր կալանավորումից հետո իրեն տարել են ՀՔԾ վարչության պետերից մեկի մոտ, որը իրեն ցույց է տվել իր սեղանին դրված մի քանի թղթապանակ, վրան դրված իմ նկարը, հայտարարել է, որ բավարար նյութեր ունեն հավաքած իմ դեմ, որ միևնույնն է ես դատվելու եմ, քանի որ անձնական խնդիրներ ունեմ ՀՔԾ պետ Վ.Շահինյանի հետ: Անիին առաջարկվել է ցուցմունք տալ իմ դեմ և դրա դիմաց փոխել խափանման միջոցը:
Այս ամենը ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս 2015թ-ին ՀՔԾ-ն ապօրինի նյութեր է նախապատրաստել իմ դեմ, ապօրինի հանել վերծանումներ, գաղտնալսել իմ հեռախոսազանգերը»,- նշվում է բաց նամակում:
Ա.Գալստյանն ընդգծել է, որ նամակում միտումնավոր կերպով չի նշել մարդկանց անուններ, որպեսզի նրանք ճնշումների չենթարկվեն ՀՔԾ-ի կողմից, փաստերը չխեղաթյուրվեն, սակայն ՀՔԾ-ից բացի ցանկացած այլ քննչական մարմնի կներկայացնի և՛ անուններ, և՛ փաստեր:
Ա.Գալստյանը խնդրում է ՀՀ նախագահին նախագահական վերահսկողություն սահմանել սույն քրեական գործի նկատմամբ. «Առաջին հերթին Ձեր անվան շահարկումը ՀՔԾ-ի կողմից դադարեցնելու և օբյեկտիվ, առանց անձնական քենախնդրույթամբ քննության ընթացքը ապահովելու նպատակով»:
Բաց նամակի տեքստը «Փաստինֆո»-ին տրամադրել է Արտակ Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել