ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին 09/05/2016 17:36 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Ողջունելով ֆորումի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Երեխաները բոլորիս համար մեծագույն արժեք են, իսկ նրանց համար անհոգ և արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր և առաջնային խնդիրը: Մանկական սովի դեմ պայքարի և երեխաների սնուցման համար ձեր կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը, իսկապես, անգնահատելի է: Մասնակցությունը ֆորումին Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել անկախության տարիների ընթացքում անցած ուղին, ինչպես նաև ուրվագծել ապագայի առաջնահերթությունները»:
Վարչապետը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից, գործում է «Դպրոցական սննդի» ծրագիրը և ընդգծել, որ ֆորումի շրջանակում և դպրոցական այցելությունների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հայկական փորձին: «Հայաստանի Հանրապետության կառավարության համար վերջին յոթ տարիների ընթացքում իրականացվող «Դպրոցական սննդի» կազմակերպումը դասվում է առաջնահերթությունների շարքին։ Մենք հետևողականորեն և աստիճանաբար ստանձնում ենք ծրագրի իրականացման պատասխանատվությունը՝ յուրացնելով նաև մեր գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի Դաշնության ճյուղային սննդի ինստիտուտի նախորդ տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները։ Ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է ընդունել մի շարք ինստիտուցիոնալ որոշումներ, ինչպես նաև հանդես գալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններով»,-ասել է Հովիկ Աբրահամյանը։
Ամփոփելով ելույթը՝ ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս ողջունել է ֆորումի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Հուսով եմ, որ ֆորումի շրջանակներում փորձի փոխանակման միջոցով հնարավորություն կունենաք համալրելու ձեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցելու երեխաների սնուցման ձեր երկրների փորձը, ինչն էլ, իր հերթին, նոր խթան կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար: Հուսով եմ նաև, որ այս ընթացքում կհասցնեք ծանոթանալ մեր երկրին և մշակույթին: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բարո՛վ եք եկել Հայաստան»:
Սեպտեմբերի 5-9 Երևանում անցկացվող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին մասնակցում են մոտ 65 երկրներից հյուրեր, այդ թվում՝ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից