ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լայնածավալ շինարարության հետևանքով բնակիչները զրկվել են վերգետնյա աստիճաններից, խախտվում է լուսային ռեժիմը 09/03/2016 13:50 | Հարցազրույց
Երևանի Հերացու 2 հասցեում երեք օր է լայն թափով ՀԱՊԿ ակադեմիայի շենքի շինարարությունն է շարունակվում՝ թեև շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, և այն դատարանի վարույթ է ընդունվել:
Իսկ ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը…»:
Երևանի քաղաքապետարանը՝ հիմք ընդունելով վերը նշված իրավադրույթի պահանջները, կասեցրել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին տրամադրված շինարարության թույլտվությունը, ինչն ենթադրում է, որ վերջինս Երևան, Հերացու 2 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Հայցադիմում ներկայացրած տարածքի բնակչուհին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ իրենք միակ բողոքողները չեն, իր տեղեկություններով, այլ հարևաններ ևս բողոքներ ներկայացրել են: Մասնավորապես, շինարարության պատճառով, ամբողջ թաղամասի ու ճոպանուղուց այն կողմ գտնվող տների բնակիչները չեն կարողանում օգտվել «արտաքին աշխարհի» հետ կապող աստիճաններից: Իրավասու անձինք խոստանում են՝ կավարտվի շինարարությունը, աստիճանները կվերականգնվեն, սակայն արդեն երեք տարի շինարարությունն ընթանում է, և աստիճանները չկան: Մարդիկ ստիպված մեքենաների ճանապարհով ահագին մեծ պտույտներ են գործում՝ մինչև հասնեն Շրջանային:
Սկզբնապես նախատեսված էր, որ կառուցվող շենքի տեղում նախկինում գտնված Հր.Աճառյանի անվան դպրոցի՝ պատմական նշանակություն ունեցող շենքի, ֆասադը կպահպանվի, սակայն շինարարներն այն այնպես են քանդել-քանդել, որ ֆասադը փլվել է՝ պարզ չէ դա միտումնավո՞ր է արվել, թե՞ պարզապես ոչ գրագետ աշխատանքի հետևանքով:
Ֆասադի տեղում կառուցվել է ավելի մեծ, ավելի բարձր շինություն՝ որպես ՀԱՊԿ ակադեմիա: Ընդ որում նախագծով նախատեսվում էր հին շենքը վերանորոգել ու բարելավել և ոչ թե կառուցել նոր կապիտալ կառույց:
Շինարարները բարձրացրել են նաև հարթակները՝ մինչև նախկին դպրոցի մակարդակը, ինչը նախագծով նախատեսված չի եղել, ուստի ապօրինի է:
Իրականում ՀԱՊԿ ակադեմիա է կառուցվում, թե մի այլ բան, վերջնական պարզ չէ, սակայն այդ շենքի հետնամասում, կողքերից երկու բարձրահարկեր են կառուցվում, որոնք նույնպես առերևույթ կապվում են ՀԱՊԿ ակադեմիայի հետ՝ ՀԱՊԿ ակադեմիա հյուրանոց և Պրեզիդենտ ակադեմիա հյուրանոց: Ընդ որում, նախագծով նախատեսված էր ինը հարկ, սակայն վերջերս տեղեկություն է ստացվել, որ ցանկություն կա փոխել նախագիծը և ավելացնել ևս երեք հարկ, որոնք կապվելու են իրար հետ կամրջակով:
Նախագիծն արվում է «Հայպետնախագիծ» ինստիտուտում, որտեղից հրավիրված մասնագետն ասել է, որ շինարարության արդյունքում կարող է բնակչի տան լուսային ռեժիը խախտվել, ապա ինքն իրեն հերքել է՝ ասելով, որ լուսային ռեժիմն ապահովվում է, սակայն հրաժարվել է որևէ գրավոր եզրակացություն տալ:
Իսկ բնակչի կողմից հրավիրված լիցենզավորված անկախ մասնագետը հաշվարկներ ու չափագրումներ անելուց հետո եզրահանգել է՝ եթե պետք է երկուսուկես ժամ անընդմեջ լույսը պահպանվի, կես ժամ էլ չի ապահովվում:
Ի պատասխան այս մասին քաղաքապետարան արված դիմումի, քաղաքապետարանում հայտնել են, որ մոտավորապես բնակչի շենքի չափով՝ տասնյոթ մետր լայնությամբ, պատուհան են թողել, որն ապահովելու է լուսային ռեժիմը: Բնակչի մոտ դա հավատ չի ներշնչում՝ «ո՞նց են արևին թելադրելու, որ նա գա այս պատուհանից մտնի, երկուսուկես ժամ լույս տա ինձ, հետո նոր շեղվի, գնա, անիմաստ բաներ են ասում»:
Բնակչուհին հայտնեց նաև, որ դատի տալուց հետո շինարարությունը կասեցվել էր, միառժամանակ ոչինչ չէին անում, սակայն մի երեք օր է, նորից թափ են վերցրել: «Նորից սկսեցինք բողոքել քաղաքապետարան, որտեղ ասացին՝ մենք ձեր բողոքն ընդունում ենք, ընթացք կտանք, բայց երեք օր է բողոքում ենք, ոչ մի ընթացք չեն տալիս»,- ասաց բնակչուհին:
Մեր զրուցակիցը 01.09.2016թ. և 02.09.2016թ. կրկին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետարանին , իսկ բողոքների կրկնօրինակներն ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը, սակայն, նույն ինտենսիվ տեմպով շարունակվում է ապօրինի շինարարությունը:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը