ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշ թե շուտ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը կայանալու է. Տիգրան Սարգսյան 09/03/2016 17:30 | Բարոյական վնասի հատուցում
Հայաստանի օրենսդրությունում բարոյական վնասի հատուցման ինստիտուտի կարգավորումները նորմալ են, բարոյական վնասի հայցով դիմելու ժամկետներն են կարճ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ մի դեպքում օրենսդրությամբ հայցով դիմելու համար նախատեսվում է երկամսյա ժամկետ՝ խախտման մասին իմանալուց հետո, իսկ մյուս դեպքում՝ վեցամսյա ժամկետ՝ դատական ակտի մասին իմանալուց հետո:
«Կարելի է մի քիչ ավելի երկար ժամկետներ նախատեսել»,- ասաց փաստաբանը:
Նոր իրավակարգավորումներում Տ.Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քաղաքացին կարող է պահանջել բարոյական վնասի հատուցում՝ անկախ պետական պաշտոնատար անձանց մեղքից: Այսինքն՝ նույնիսկ եթե պաշտոնատար անձի մեղքը չկա մարդուն անհիմն ձերբակալելու, կալանավորելու, մեղադրանք առաջադրելու, դատապարտելու մեջ, նույնիսկ այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի պահանջել բարոյական վնասի հատուցում:
Փաստաբանն ընդգծեց նաև, որ պետությունը կարող է ռեգրեսիվ հայցով հետ ստանալ իր տված հատուցումը: Պետական իրավասու մարմինը կարող է դիմել հատուցված գումարը ստանալ այն պաշտոնատար անձինց, որի խախտման պատճառով այդ վնասը կրվել է, բայց այս դեպքում պետք է հիմնավորվի այդ պաշտոնատար անձի մեղքը:
«Սա դրական քայլ է, սակայն եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) պրակտիկան զարգանում է, բարոյական վնասի նոր իրավակարգավորումների մասով, ըստ Տ.Սարգսյանի, պրակտիկան դեռ չի զարգանում:
Փաստաբանը տեսակետ հայտնեց, որ բարոյական վնասի հատուցման պահանջով քիչ դիմելը երևի պայմանավորված է տեղեկացվածության պակասով, ինչպես նաև ավելորդ դատական քաշքշուկներ, դատարանի հետ կապված գործ չունենալու ցանկոթյամբ: «Ինձ թվում է, որ մեկ-երկու դրական նախադեպ ունենալուց հետո բոլորը կցանկանան պահանջել իրենց կրած բարոյական վնասի հատուցումը»,- ասաց Տ.Սարգսյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ հիմնական իրավունքների՝ ինչպիսին են կյանքի, արդար դատաքննության իրավունքները, խախտումները գումարով չափելի չեն, բայց ուրիշ չափման միավոր էլ օրենսդիրը չի կարողացել գտնել: «Դժվար է ասել՝ բավարա՞ր է, թե՞ բավարար չէ հատուցման գումարի չափը: Ւնձ թվում է՝ անչափելի է դա, եթե մարդուն անհիմն կալանավորել ու տարիներով կալանքի տակ են պահել կամ դատապարտել, հետո ինչքան էլ գումարով հատուցեն, միևնույն է, լիարժեք չի բավարարի: Դրա համար պետական մարմիններն այնքան ուշադիր ու զգոն պետք է լինեն, որ նման դեպքերը բացառվեն»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ օրենսդիրը մտածել-մտածել է, ուրիշ հնարավոր որևէ լուծում չի գտել: Գումարի չափի հարցում էլ, ըստ նրա, սոցիալական վիճակը պետք է հաշվի առնել:
Արդյոք հասարակությունը պատրա՞ստ էր այս նոր իրավակարգավորումներին հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշեց, որ օրենսդրության զարգացումը մի դեպքում պայմանավորված է հասարակական պահանջում, մի դեպքում էլ երբ հասարակությունն ընդհանրապես տեղյակ չէ, չի պահանջում, մտքով էլ չի անցնում, օրենսդիրը կարգավորումներ է անում, որ այդ կարգավորումներից մարդիկ տեղեկանան այդ մասին:
«Ինձ թվում է, հասարակությունն արդեն պահանջում էր, ինչ-որ տեղ պայմանավորված է եղել հասարակական պահանջով: Ինձնից էլ՝ որպես փաստաբանի, շատ էին հետաքրքրվում, թե չե՞ն կարող հատուցում պահանջել: Ես բացատրում էի, որ միջազգային պայմանագրերի ուժով իրավունք ունեք, բայց ընթացակարգեր չկան: Հիմա այդ ամեն ինչը կարգավորվեց»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Արդյոք ինստիտուտը Հայաստանում կկայանա՞ մեր հարցին ի պատասխան փաստաբանը նշեց՝ ուշ թե շուտ ինստիտուտը կայանալու է: «Դրան, բնականաբար, օգնելու են լրագրողները: Փաստաբաններն էլ իրենց վստահորդներին ու պաշտպանյալներին պետք է տեղեկացնեն, որ նման հնարավորություն կա, ինչ-որ տեղ համոզեն, որ այդ հնարավորությունից օգտվեն: Ես, օրինակ՝ երբ արդարացման գործեր եմ ունենում, միշտ տեղյակ եմ պահում մարդկանց այդ հոդվածի մասին»,- ասաց նա:
Պետությունն էլ կտեսնի, որ հասարակությունն իրեն վերահսկում է, իր ամեն մի սխալի համար հետո հատուցում է պահանջում, ավելի զգոն կլինեն, դատավոր, քննիչ լամ դատախազ նշանակելիս ավելի ուշադիր կլինեն, կհասկանան, որ այդ մարդու թերի աշխատանքի հետևանքով իրենք հետագայում հատուցելու խնդիրներ կունենան, կվերանայի իր կադրերին, և այդ ամեն ինչից կշահի հասարակությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ