ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր քայլեր՝ երեխաների առողջության բարելավման ուղղությամբ 09/02/2016 12:47 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հավանություն տվեց Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագրին:
ՀՀ առողջապահության նախարար Արեմեն Մուրադյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ 2016-2020 թվականների համար անհրաժեշտ է նոր ազգային ռազմավարություն և ծրագիր` համահունչ գլոբալ ռազմավարություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի 2015թ. հռչակած «Փոխելով մեր աշխարհը. օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանին» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Եվրոպական քաղաքականության հիմունքները և ռազմավարությունը XXI դարի համար, Առողջություն 2020թ.» փաստաթղթին:
Միջազգային այդ փաստաթղթերում սահմանված է երեխաների առողջության պահպանման և բարելավման գերակայությունը ամբողջ աշխարհում: Արմեն Մուրադյանի խոսքով` կառավարությունը 2009 թվականին հավանության է արժանացրել «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը» և 2009–2015թթ. Գործողությունների պլանը, որի արդյունքում գրանցվել են երեխաների և դեռահասների առողջության ցուցանիշների ակնհայտ դրական միտումներ, միևնույն ժամանակ որոշ խնդիրներ դեռևս արդիական են:
«Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2009-2015թթ. ազգային ռազմավարության ընդունմանը հաջորդող տարիներին գրանցվել է որոշակի առաջընթաց, թե' երեխաների առողջության և մահացության ցուցանիշների, թե' համակարգային խնդիրների բարելավման համատեքստում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:
Այսպես, վերոհիշյալ ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13,9‰ ելքային ցուցանիշի նկատմամբ: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների`2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8‰, նվազեցնելով այն 36,7%-ով:
Ըստ նախագծի հիմնավորման` ռազմավարության գործողության տարիների ծրագրային մեծ ձեռքբերումներից էր «Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը», որի ազդեցությունn ինչպես երեխաների առողջության պահպանման ոլորտի մատչելիության և որակի, այնպես էլ ամբողջ առողջապահական համակարգի վրա դժվար է գերագնահատել: Արդիականացվել և վերազինվել են մանկական վերակենդանացման բուժօգնություն իրականացնող ծառայությունները մարզերում, ստեղծվել է միջմարզային նշանակության մանկական վերակենդանացման բաժանմունք Կապանի ԲԿ-ում, ուժեղացվել և նորածնային տեղերով հագեցվել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժանմունքը: Շարունակվել և ընդլայնվել են նորածնային սքրինինգային ծրագրերը, որոնք ունեն ուղղակի ազդեցություն բնածին հիվանդությունների վաղ հայտնաբերման, հետևաբար և դրանցով պայմանավորված հաշմանդամության կանխարգելման վրա:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից