ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ անկախության հռչակումը մեզ պետական մտածողություն է տվել. Աշոտ Մելքոնյան. Tert.am 09/02/2016 19:31 | Ղարաբաղյան հակամարտություն
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 25-րդ տարեդարձը:
Արցախի անկախության պատմության, ձեռքբերումների, տեղեկատվական պայքարի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:
- Պարոն Մելքոնյան, ի՞նչ էր նշանակում հայոց պատմության ու պետականության մեջ ԼՂ-ի անկախության հռչակումը:
-Այն, ինչ տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերին 2-ին Լեռնային Ղարաբաղում, աննախադեպ երևույթ էր մեր ժողովրդի պատմության մեջ, որովհետև երկարատև ընդմիջումից հետո վերականգնվում էր հայոց պետականությունն արդեն նորագույն ժամանակաշրջանում՝ 1920-ին այն կորցնելուց հետո:
Հատկանշական էր այն, որ շատ ավելի շուտ, քան Խորհրդային Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը համատեղ նիստ էին անում և հռչակում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա ինձ չի զարմացնում, որովհետև զարմանալի զուգադիպությամբ հայոց պետականության վերածնումն առաջին հերթին տեղի է ունեցել հայկական մի քանի տարածքներում, որոնք աչքի են ընկել իրենց պետականամետ ձգտումներով, ինչպես Արցախն է, Սյունիքն է, և այլ տարածքներ: Ճիշտ էին բոլոր այն քաղաքացիները, որ ասում էին՝ Արցախը կազատագրվի Ադրբեջանից այն ժամանակ, երբ ընտրի պետական անկախության ճանապարհը, իսկ Արցախի անկախացումը բարոյահոգաբական առումով փոխեց մեր մտածելակերպը:
-Ի՞նչ է տվել անկախության 25 տարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
- Հայաստանի առաջին հանրապետությանը վիճակված էր 2,5 տարի գոյություն ունենալ, փառք աստծու մեր երկու հայկական պետականությունները գոյություն ունեն քառորդ դար, և ես համոզված եմ, որ այդ երթը շարունակվելու է: Այսօր տոնական օր է, և դժվարություններից չպիտի խոսենք, համահայկական մակարդակով պատրաստ պիտի լինենք բոլոր սպառնալիքներին ընդդիմանալու: Արդեն սա մարտահրավեր չէ, այլ սպառնալիք, որ մշտապես կախված է մեր մտքին: Որպես ազգ և պետականություն, մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ մեզ տվել է սեպտեմբերի 2-ը, կամ 21-ը ՀՀ-ին, անկախ մտածելու անկախ այս հողի վրա ապրելու իրողությունը պետք է փայփայենք, դա ամենամեծ գանձն է: Անկախությունը մեզ տվել է պետական մտածողություն:
- Ինչ հանգամանքների բերումով էր և քաղաքական ի՞նչ գործողություններ ստիպեցին, որ 1991-ին ԼՂ-ն առանձին հռչակեց իր անկախությունը, Հայաստանն՝ առանձին:
- Սա դիվանագիտական ճարպիկ խաղ էր, մեր շարժումն 1988-ին սկսվել էր Արցախի և Խորհրդային Հայաստանի միացման լոզունգներով: Հանկարծ 1991-ին, գնաց անկախության ճանապարհով, որովհետև Ադրբեջանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո այդ իրավունքը վերապահված էր նաև Արցախի հայությանը, որովհետև 1921 թվականի հուլիսի 5-ի այդ չարաբաստիկ որոշումը Արցախն Ադրբեջանին միացնելու վերաբերյալ, մի փոքրիկ դրական կետ էր պարունակում՝ ազգային պետականության կազմավորումը: Պետություններն անկախացան, բայց այստեղ էլ խախտվեց դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու վերաբերյալ: Հակասությունն այստեղ էր իրավական առումով, որ մենք 1988-ի հունիսի 15-ին Գերագույն խորհրդի մակարդակով այդ օրը որոշում կայացրիք, որ ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ նստաշրջանի դիմումը մեզ համար ընդունելի է Ադրբեջանի տարածքից դուրս գալու և Հայաստանին միանալու, սակայն երկու օր անց Ադրբեջանը մերժեց այն, վկայակոչելով սահմանադրության 78-րդ կետը, որի համաձայն տարածքը չի կարող փոխվել առանց գերագույն խորհրդի համաձայնության:
Նույնը հաստատեց 1988-ի հուլիսի 18-ի ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նիստը, չնայած մինչ օրս չեղյալ չի հայտարարվել դեկտեմբերի 1-ի որոշումը, չեղյալ չի հայտարարել, բայց այն սառեցրինք և նախընտրությունը տվեցինք սեպտեմբերի 2-ի անկախության հռչակմանը հետևելով միջազգային իրավունքին:
Բայց ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որ երբ Ադրբեջանի ագրեսիան ավելանալու է օր օրի, մենք պետք է փակագծերը բացենք մինչև վերջ ԼՂՀ-ն Հայաստանի միացնելու վերաբերյալ 1988-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ:
-Արդյո՞ք դիվանագիտական հնարքի շարունակությունն էր այն, որ ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ չէ, և պատմականորեն ինչի՞ց դասեր չենք քաղել:
-Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ի հետ որևէ բանակցային գործընթացի իրականացում ուղակիորեն կնշանակի Արցախի ճանաչում, մի բան, որ նա արել է 1994-ի մայիս 12-16-ին, երբ Բիշքեկում, Մոսկվայում կնքվում էին զինադադարները, որովհետև այլընտրանք չունեին, և Ադրբեջանն էր մեզ աղերսել զինադադար և մենք սխալմամբ կնքեցինք այդ զինադադարը և արդյունքը եղավ այն, որ այսօր ցավալիորեն Ադրբեջանն է սկսել թելադրել պայմաններ:1994-ին հոր աղերսներից հետո հիմա (Հեյդար Ալիևի – Tert.am) որդին հոխորտում է:
-Փաստորեն, մենք նախկինում առավել նպաստավոր դիրքերում էինք 90-ականներին:
- Այո, հասարակությունը շատ ավելի համախմբված էր, արտագաղթը մեզ խիստ թուլացրեց, դեմոգրաֆիական խնդիրներ ունեցանք, և այս պայմաներում Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործելով փորձեց ռազմական առումով գերակշռություն ստեղծել, հիմա էլ դիվանագիտական ճակատում է փորձում է լեզու գտնել նաև Ռուսաստանի հետ:
Ես կարծում եմ, որ ինչպես 90-ականներին անելանելի թվացող վիճակում հարցը լուծեց հայ զինվորը, այնպես էլ այսօր լուծելու է հայ զինվորը, հայ բանակը: Այսօր, առավել քան երբևէ, հայ հասարակությանը պետք է միասնություն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ