Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Հայաստանի քաղաքագետների միության հայտարարությունը՝ Արցախի Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ 09/02/2016   09:49  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի քաղաքագետների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում Սահմանադրության բարեփոխման հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել Արցախի դերն ու նշանակությունը համայն հայության կենսակառուցվածքում էապես բարձրացնելու նպատակով:

Ինչպես 90-ական թվականներին, Արցախը նորից պետք է հայտնվի համայն հայության հոգածության առանցքում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել անցած տարիների ընթացքում ձևավորված նոր իրողություններն ու վտանգավոր նոր մարտահրավերները:Ներկայիս ծանրագույն պայմաններում Արցախում իշխանության նոր կառուցվածքը պետք է ՕՐԳԱՆԱՊԵՍ շաղկապի հայության բոլոր հատվածների ներուժը: Եթե 90-ական թվականներին կարելի էր բավարարվել ավանդական քարոզչական հնարքներով, օգտագործել ավանդական ազգային կուսակցությունների դեռևս չխամրած գրավչությունը, դաշնակցության առասպելն ու <<Դեպի երկիր>> կարգախոսի թարմությունը, ապա այսօր՝ ՀՀ-ում և Արցախում ներկայիս սոցիալական բեվեռացվածության, անկումային տրամադրությունների, խորացող հուսահատության, կուսակցությունների և կուսակցական առաջնորդների նկատմամբ աճող անվստահության պայմաններում, անրաժեշտ են նոր և ոչ ստանդարտ լուծումներ:

Այդպիսի լուծում է առաջարկել սույն թվականի ապրիլի 27-28 Արցախ այցելած Հայաստանի քաղաքագետների միություն նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԼՂՀ իշխանություններին Արցախում սահմանադրական բարեփոխումների մեր հայեցակարգը: Հայեցակարգի հիմքում դրված է Արցախի շուրջ համայն հայության համախմբման համար եզակի ինստիտուցիոնալ հնարավորությունների ստեղծման նպատակադրվածությունը:

Այդ հնարավորությունները կարող են երաշխավորվել Արցախում երկպալատանի խորհրդարանական համակարգի ներդրմամբ: Ստորին՝ Օրենսդիր պալատը կիրականացնի օրենսդրական գործառույթ, իսկ վերին՝ Համայնքների պալատը կիրականացնի խորհրդարանի ներկայացուցչական գործառույթները, ինչպես նաև կվերահսկի աշխարհասփյուռ հայ համայնքների կողմից Արցախին տրամադրվող նյութական և այլ օժանդակությունների օգտագործման արդյունավետությունը:

Համայնքների Պալատում կընդգրկվեն բոլոր հայ համայնքներից հատուկ կարգով ընտրված սենատորներ: Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Արցախի անվտանգության երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը, անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրել, որ Համայնքների Պալատի անդամ՝ սենատոր կարող են ընտրվել ՀՀ Սահմանադրությամբ արտոնված երկքաղաքացիության իրավունքից օգտվող հայրենաբնակ հայերն ու սփյուռքահայերը: Այդ դրույթը կարևոր է նաև այն առումով, որ երաշխավորում է բոլոր սենատորների լոյալությունը ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ներգրվվածությունը Համայնքների Պալատի կազմավորման գործընթացում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված երկքաղաքացիության իրավունքը դրանով իսկ Արցախում կստանա իր գործնական ինստիտուցիոնալ կիրառումը, ինչը իրավաբանորեն կամրագրի արցախահայության փաստացի ինտեգրումը միաժամանակ և՜ Հայաստանի Հանրապետության, և՜ համայն հայության կազմում:

Օրենսդիր Պալատի աշխատանքները պետք է կազմակերպվեն սովորական խորհրդարանական ընթացակարգով՝ ինչպես ներկայում: Վերին Պալատի՝ Համայնքների Պալատի աշխատանքները նպատակահարմար է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանների օրինակով՝ սահմանելով տարեկան չորս նստաշրջան՝ յուրաքանչյուրը հինգ աշխատանքային օր տևողությամբ: Օրենսդիր Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ՀՀ-ում: Համայնքների Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով և ապակուսակցական սկզբունքով՝ ոչ թե սփյուռքի կուսակցություններից, այլ սփյուռքի համայնքներից, ինչը կապահովի սփյուռքի բոլոր հատվածների ներգրավվածությունը:

Հաշվի առնելով, որ առաջարկվող հայեցակարգով իրականացված սահմանադրական բարեփոխման հիման վրա ձևավորված Արցախի Համայնքների Պալատը դե-ֆակտո ստանձնելու է համայն հայության խորհրդարանի առաքելություն, առաջարկում ենք սահմանադրորեն ամրագրել, որ Արցախի Նախագահը ընտրվում է արցախահայության կողմից՝ ուղիղ, ազատ և համընդհանուր ընտրությունների միջոցով, և ի պաշտոնե նախագահում է Համայնքների Պալատի նստաշրջաններում: Այս սահմանադրական դրույթը կընդգծի Արցախի առանցքային դերը ժամանակակից հայության քաղաքական օրակարգում, ինչպես նաև արցախահայությանը վստահություն կներշնչի սպասվելիք նորանոր ճնշումներին դիմակաելու, տոկալու, երկիրը հզորացնելու և ազատագրված տարածքները բնակեցնելու գործում:

Հատուկ հոդվածով պետք է սահմանվի, որ Համայնքների Պալատի նիստերը, բացառությամբ հատուկ դեպքերի, պարտադիր պետք է հեռարձակվեն արբանյակային հեռուստատեսությամբ, ինչը աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն կնձեռի օնլայն հետևել Համայնքների Պալատի աշխատանքներին և համայն հայության կողմից Արցախին ցուցաբերվող նյութական օժանդակությունների հատկացումներին:

Ստեղծված պայմաններում, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը, երբ Ռուսատանը, Իսրաելը և մի շարք այլ պետություններ շարունակում են նորագույն զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին, երբ Թուրքիան անթաքույց հայտարարում է արցախահայության ճակատագիրը կանխորոշելու իր հավակնությունների մասին, Հայաստանի քաղաքագետների միության կողմից առաջարկվող Արցախում սահմանադրական բարեփոխումների սույն հաեցակարգի ընդունումը և այդ հաեցակարգի հիման վրա Արցախի նոր Սահմանադրության մշակումն այլըտրանք չունի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:14 26/08/2016  |  ԼՐԱՀՈՍՆոր սահմանադրությամբ կհստակեցվի դատական իշխանության դերն ու նշանակությունը ԼՂՀ-ի համար. Բագրատ Ղազինյան. Tert
16:44 25/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ. ՀՀ ԱԳ փոխնախարար
22:55 23/08/2016  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում նախագահական կառավարման համակարգն ամենակենսունակն է. Բագրատ Ղազինյան (տեսանյութ). Tert
16:08 20/08/2016  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական փոփոխությունները բխում են մեր երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման շահերից. ԼՂՀ ԱԺ նախագահ
16:27 19/08/2016  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ նոր սահմանադրության հայեցակարգում յուրօրինակ լուծումներ են տված. Հրայր Թովմասյան. Tert.am
16:09 18/08/2016  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի նոր նախագահական համակարգի նախագիծն ավելի նման է ամերիկյանին. ԱԳ փոխնախարար
10:24 18/08/2016  |  ԼՐԱՀՈՍՊետք է ամրագրվեն տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ապահովման անհրաժեշտ ու բավարար սահմանադրական երաշխիքներ
12:20 17/08/2016  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրությամբ հստակեցված չէ ԱԽ կարգավիճակի և առաքելության հարցը. ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ
19:43 16/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը, սակայն կա իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք

Արխիվ

[]