ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյականության և անբարոյականության սահմանագիծը որտե՞ղ չքացավ. սեռական բնույթի քրեական հանցագործությունը 09/01/2016 19:09 | Քրեական խրոնիկոն
Սոցիալական ցանցերը որոշ առումներով հասարակության համար չարիք են դարձել, հասարակության մի ստվար զանգվածի մոտ դրանք կախվածություն են առաջացել. մարդկային նորմալ շփումների փոխարեն նախընտրում են վիրտուալ շփումները, երեխաները նույնպես բակում իրենց հասակակիցների հետ խաղերը փոխարինում են համակարգչի առաջ ժամերով նստելով՝ պատճառ դառնալով ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ՝ հոգեբանական լուրջ խնդիրների:
Ավելին՝ ծնողի վերահսկողությունից մի փոքր դուրս գտնվելու դեպքում անչափահասները սոցիալական ցանցերում կարող են անծանոթների ծուղակում հայտնվել, ինչի հետևանքով կարող են խեղվել դեռևս կյանքի թոհուբոհի միջով չանցած մաքրամաքուր բազում ճակատագրեր:
Մասնավորապես՝ դարի հանցագործություն կարող ենք որակել այն, որ սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություններ են հաստատում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ անգամ չթաքցնելով, որ նպատակը մեկն է՝ սեռական հարաբերություն ունենալը:
Եթե տարիներ առաջ աշխարհի հնագույն մասնագիտության տեր կանայք իրենց ծառայություններ էին առաջարկում փողոցներում, այսօր փողոց դուրս գալու անհրաժեշտությունն իսպառ բացակայում է. այդ ծառայություններից օգտվողները գիտեն որտեղ նրանց գտնել։ Ավելին՝ «սպառողն» իր սեռական կրքերին հագուրդ տալու համար թիրախավորում է ոչ միայն մարմնավաճառների, այլև՝ ում պատահի:
«Փաստինֆո»-ն բազմիցս անդրադարձել է հանցագործության այս տեսակին, այսօր ևս կոնկրետ դեպքով ցանկանում ենք ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրել ու զերծ պահել այդ «թակարդն ընկնելու» վտանգից:
Հերթական դեպքով, որով նախաքննությունն ավարտվել է և գործն այժմ գտնվում է դատարանում, պարզվում է, որ արական սեռի ներկայացուցիչը «odnoklassniki.ru» սոցցանցի միջոցով ծանոթություններ է հաստատել մեկ տասնյակից ավել անձանց հետ և սեռական հարաբերություն ունենալու առաջարկությամբ հանդես եկել:
Ըստ մեղադրանքի՝ Ա.Գրիգորյանը 2016 թվականի մարտի 27-ից մինչև 2016 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն ունենալու առաջարկությամբ «odnoklassniki.ru» ինտերնետային կայքում առկա իր անձնական էջի միջոցով կապ է հաստատել նույն ինտերնետային կայքում գրանցված Արարատի մարզի բնակչուհու հետ և հաղորդագրությունների միջոցով պոռնկագրական նյութեր պարունակող նկարներ ուղարկել:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում նա դարձյալ սեռական հարաբերություն ունենալու առաջարկությամբ պոռնկագրական նյութեր է ուղարկել ինչպես անչափահաս աղջիկների այնպես էլ տարիքով ավելի մեծ կանանց և տղաների անվամբ գրանցված սոցիալական կայք էջերի օգտատերերի:
Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ (պոռնկագրական նյութեր՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ տարածելը):
Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հոդվածի դիսպոզիցիայով որպես պատիժ է նախատեսվում տուգանք՝ 200 000-400 000 ՀՀ դրամի չափով կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդվածը դասվում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների շարքին: Հարց է առաջանում՝ որպես իրավական պետություն՝ ի՞նչ քայլեր են արվում՝ բարոյական հասարակություն ունենալու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից