ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար կարևորում է օրենսդրական դաշտի կարգավորումը 09/01/2016 11:28 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ:
«Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ գործադրելու հնարավորություն չի տալիս: Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարևոր քայլեր իրականացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Անդրադառնալով այդ քայլերին՝ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ դրանցից առաջինը ներմուծուﬓերի սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում՝ վերացումը:
«Երկրորդը մեծածախ և մանրածախ շղթայի քանդումն է, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր ներմուծողները դառնում են նաև մանրածախ վաճառողներ, շուկայից դուրս են մղում այլ սուբյեկտների, ովքեր զբաղված են միայն մանրածախ վաճառքով, կամ փոքր արտադրողներին, ովքեր չեն կարողանում ունենալ այդպիսի ցանցեր վաճառքի կազմակերպման համար: Երկրորդ կարևոր գործողությունն այս կապը քանդելն է»,- մանրամասնեց նախարարը:
Երրորդ կարևոր գործողությունը, որը պետք է ձեռնարկի կառավարությունը, շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետևողականորեն հսկելն է: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ որևէ անձ շուկայում իշխանություն է ձեռք բերում՝ անտեսելով անգամ գործող օրենսդրական պահանջները, սակայն չկան համապատասխան լծակներ այդ ամենը կանխելու ,նման երևույթ թույլ չտալու համար:
«Առանձին դեպքերում, եթե անգամ կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը պետական մարմիի համար չի դառնում որպես պարտադիր գործադրվող նորմ: Հետևաբար, օրենսդրական փոփոխություններով նաև այս հարցը պետք է լուծվի, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրավիճակ, երբ հստակ պայմաններում պետք է գործի արագ արձագանքումը»,- պարզաբանեց Մինասյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը իր խոսքերը հիմնավորեց պարզ օրինակով: Նրա գնահատմամբ՝ դեմպինգային գործողության դեպքում, որը արհեստական գնագցման կամ գների նկատմամբ մանիպուլյացիայի միջոցով շուկայից մրցակիցներին դուրս մղելն է, Հայաստանում գործող օրենսդրությունը միայն ներմուծուﬓերի ժամանակ է նման դեպքերը կանխելու մեխանիզմ նախատեսում: «Շուկայի ներսում չկա այդ մեխանիզմը: Ուստի շատ կարևոր է, որպեսզի այսպիսի գործողությունները դիտարկելի լինեն ամբողջությամբ»,- ասաց նա:
Որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին և պատասխանատու՝ ՀՀ էկոնոﬕկայի նախարարությունը ձևավորել է թիմ և աշխատում է օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք նաև միջպետական մարմինների հետ, ինչպիսիք են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, միջազգային կառույցները, որպեսզի ունենանք ժամանակակից օրենսդրություն: Գուցե, այս տարվա ընթացքում մենք չկարողանանք օրենսդրությունն ամբողջապես վերանայել և փոփոխություններ կատարել, բայց վստահ եմ, որ մինչև հաջորդ տարվա կեսերը ﬔնք դա կիրականացնենք»,- եզրափակեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից