ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սարի թաղի գործով 47 անձ ստացել է բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել ֆիզիկական բռնության, 5-ը՝ ստացել այրվածքներ 08/31/2016 12:47 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Նախաքննության ներկա փուլում իրականացվում է քրեական գործով ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման գործընթացը: Նախաքննական մարմնի կողմից քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատակենսաբանական:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ:
2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են 74 քաղաքացիներ, 63-ը ճանաչվել են տուժող, իսկ 11 անձինք հարցաքննվել են որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հարցաքննվել են նաև զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել են տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձինք ստացել են բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել են ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել վնասված կամ հափշտակված լրագրողական տեխնիկայի նախնական ցանկը: Մասնավորապես՝ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց գործողությունների պատճառով կորել կամ վնասվել են՝ 6 «Սոնի» մոդելի տեսախցիկներ, 2 «Քենոն» մոդելի տեսախցիկներ, 1 «Քենոն» մոդելի ֆոտոխցիկ, 1 «Պանասոնիկ» մոդելի տեսախցիկ, 2 լուսարձակներ, 1 բջջային հեռախոսի շտատիվ, 1 ականջակալ, 1 բջջային հեռախոսի պահեստային մարտկոց, 1 «Այֆոն 5Ս» բջջային հեռախոսի լիցքավորման սարք, ինչպես նաև լրագրող Մարութ Վանյանի անձնագիրը:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտականօրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, և վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջպահելու հետ չկապված խափանման միջոց:
Քրեական գործերի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ հիշյալ դեպքերին առնչվող բոլոր տեսաձայնագրություններն ուհրապարակումները, բոլոր դրվագներով տարվում է լրիվ և բազմակողմանի քննություն:
Բացի այդ, ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ միջոցների տարբեր տեսակների կիրառման անհրաժեշտությունը, հիմքերը և պայմանները պարզելու ուղղությամբ ևս իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ քրեական գործով իրականացվում են օրենքով նախատեսված անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություններկատարած, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվությանենթարկելու համար:
Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ