ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին. Հերմինե Նաղդալյան 08/31/2016 16:18 | Ղարաբաղյան հակամարտություն
Վարշավայում կայացած «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակներում հրավիրված` «Եվրոպական Միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից Շնորհակալություն հայտնելով Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության և նման հեղինակավոր միջոցառման կազմակերպման համար, որին մասնակցում են ավելի քան տասը երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, Հերմինե Նաղդալյանը այս առիթը հիրավի լավ հնարավորություն է դիտարկել` քննարկելու և վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգիչ են այսօր և հրատապ անդրադարձի կարիք ունեն:
Այդ համատեքստում ԱԺ փոխխոսնակը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող բավական բարդ և լարված իրավիճակի վրա, և ընդգծել, որ համագործակցության մասին, խոսելիս առաջին հերթին մտովի պատկերացնում ենք անվտանգության խնդիրներին վերաբերող քաղաքական երկխոսությունը: Որպես գլխավոր մարտահրավերներ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը և դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:
Անդրադառնալով Հայաստանին` Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է բարդ իրականությունը, որում «ապրում է» մեր երկիրը` շրջապատված լինելով իր երկու հարևաններով` արևելքից Ադրբեջանի` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արևմուտքից` Թուրքիայի, որը երկու տասնամյակից ավել շարունակում է փակ պահել իր սահմանը Հայաստանի հետ ` դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ հիշեցրել է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի մասին, որը 1994 թվականի զինադադարից ի վեր` ամենածավալուն և լայնամասշտաբն էր իր բնույթով և թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլ նաև՝ խաղաղ բնակիչներին:
«Գործընկերնե’ր, խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին»,- իր ելույթում շեշտել է Հերմինե Նաղդալյանը` այս գործընթացում առանձնապես կարևորելով և անփոխարինելի համարելով Եվրոպայի դերը:
«Տարբեր մակարդակներում Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն լիազորված մարմինը` կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների ` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա»,- իր ելույթում հիշեցրել է ԱԺ փոխխոսնակը` հույս հայտնելով, որ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը և խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը գուցե հաջողեն կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը և կամուրջ դառնալ` նպաստելով վստահության կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարևանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձևերը:
«Տիկնայք և պարոնայք, Ղարաբաղն այսօր կայացած պետություն է` պետականության իր բոլոր ատրիբուտներով և հաստատություններով` Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և կենսունակ տնտեսությամբ»,-եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Հերմինե Նաղդալյանը` ընդգծելով, որ սա շատ կարևոր աշխարհաքաղաքական գործոն է տարածաշրջանում` նպաստելով կայունությանն ու խաղաղությանը:
«Իր անկախությամբ Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և հետևողական է` տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը նպատակաուղղված իր գործողություններում»,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի փոխազդեցությունները այսօր դառնում են ավելի ու ավելի ակտիվ:
«Եվրաﬕությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրաﬕությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ