ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանները միջնորդեցին զենք իրացնելու մեջ մեղադրվող պաշտպանյալներին ազատ արձակել դատարանի դահլիճից 08/30/2016 15:17 | Դատական ռեպորտաժներ
Մարաշում հայտնաբերված զենք-ռազմամթերքի վերաբերյալ դատարան ուղարկված առաջին գործով այսօր սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Բոլոր չորս ամբաստանյալները ընդունել են մեղադրանքը և միջնորդել գործը քննել արագացված կարգով, դատարանը բավարարել է միջնորդությունները:
Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանին ու Անուշավան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և դատապարտել համապատասխանաբար՝ 4 տարվա և 3 տարվա 6 ամսվա ազատազրկման:
Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալներ Հարություն Հովհաննիսյանին ու Ստեփան Չիլինգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և դատապարտել համապատասխանաբար՝ 1 տարի 10 ամսվա և 2 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հ. Հակոբյանը չի իմացել, որ դրանք նախատեսվում էին, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ:
Անուշավան Ավետիսյանն, ըստ մեղադրանքի, Հ.Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Ըստ Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք է իրացրել:
Իսկ ըստ Ստեփան Չիլինգարյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով զենք է իրացրել:
Հարություն Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Խաչատուր Խաչատրյանը միջնորդեց իր պաշտպանյալին դատապարտել 8 ամսից ոչ ավելի ժամանակով ազատազրկման ու ազատ արձակել դատարանի դահլիճում (Հ. Հովհաննիսյանը կալանքի տակ է գտնվում անցյալ տարվա դեկտեմբերից): Իսկ եթե դատարանը գտնի, որ ամբաստանյալը ավելի երկար ժամանակով պետք է ազատազրկվի, պաշտպանն այդ դեպքում միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել:
Խ.Խաչատրյանը խնդրեց դատարանից պատիժ նշանակելիս հաշվի առնել մեղմացուցիչ և անձը բնութագրող հանգամանքները՝ մասնավորապես, այն, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնակության վայրում դրական է բնութագրվում, կինը ու մինչև 14 տարեկան երկու երեխաները գտնվում են նրա խնամքին, խոստովանական ցուցմունք է տվել ու զղջացել, ունի առողջական խնդիրներ:
Իսկ ամբաստանյալ Ստեփան Չիլիգարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց դատարանին բավարար համարել, որ իր պաշտպանյալն 9 ամիս գտնվում է կալանքի տակ և ազատ արձակել դատարանի դահլիճում կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը վաճառել է պապից ու նրա եղբորից մնացած զենքը՝ նյութական ծանր վիճակից ելնելով: Պաշտպանը խնդրեց հաշվի առնել, որ Ս.Չիլինգարյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է իր կատարած արարքի համար: Պաշտպանը հայտնեց, որ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ, նախաքննության ժամանակ նրա հայրը մահացել է, մայրը վատառողջ է:
Մյուս երկու ամբաստանյալների պաշտպանները խնդրեցին ժամանակ տրամադրել պաշտպանական ճառերի հրապարակմանը նախապատրաստվելու համար՝ դատարանը հետաձգեց դատական նիստը մինչև սեպտեմբերի 7-ը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից