ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին օգնություն երեխաներին. Հանկարծահաս հիվանդագին վիճակներ 08/29/2016 19:39 | Առողջություն
Հանկարծահաս հիվանդագին վիճակները զարգանում են անսպասելի, ուստի և հաճախ դժվար է լինում հասկանալ դրանց պատճառը և ճիշտ կոդմնորոշվել: Ինչպես նշում է doctors.am-ը, երեխաների մոտ հաճախ հանդիպող հանկարծահաս հիվանդագին վիճակներից են ցնցումային նոպան և սուր որովայնը: Այդպիսի դեպքերում պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ է սառնասրտություն հանդես բերել, գործել հանգիստ և գնահատելով իրավիճակը` ըստ անհրաժեշտության` ահազանգել շտապ օգնություն կամ դիմել բժշկի: Ամեն դեպքում հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը:
Ցնցումային նոպաներ
Վնասվածքների, տարբեր հիվանդությունների, տենդի, վարակի, թույների ազդեցության հետևանքով երեխաները կարող են ցնցումային նոպաներ ունենալ: Դրանք ավելի հաճախ զարգանում են մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով:
Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև ծնողները սովորաբար ահաբեկվում են` երեխային անսպասելիորեն այդ վիճակում տեսնելով: Պետք չէ մեղադրել երեխային: Հիշեք, որ ո՛չ երեխան, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան:
Ինչ անել
- Մի՛ փորձեք դադարեցնել նոպան: Մի՛ բռնեք երեխային, քանի որ այդ անօգուտ քայլը կարող է միայն լրացուցիչ վնասվածքների պատճառ դառնալ:
- Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք երեխայի գլուխը` նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ:
- Մի՛ փորձեք ինչոր բան տեղադրել ծնոտների միջև:
- Նոպայից հետո երեխան սովորաբար քնկոտ և ապակողմնորոշված է լինում: Ցնցումների ավարտից հետո պառկեցրեք նրան կողքի վրա, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները` թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել:
- Հանգստացրեք երեխային: Մնացեք նրա կողքին, մինչև գիտակցությունը լրիվ վերականգնվի:
- Ահազանգեք շտապ օգնություն:
Տենդային ցնցումներ
Եթե ցնցումների պատճառը երեխայի բարձր ջերմությունն է, բացի վերը նշված քայլերից անհրաժեշտ է ձեռնարկել նաև միջոցներ` մարմնի ջերմությունը իջեցնելու ուղղությամբ, սակայն պետք է խուսափել երեխային գերսառեցնելուց:
- Թեթևացրեք երեխայի հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակություն:
- Երեխային շփեք գոլ ջրով թրջված սպունգով` շարժվելով գլխից դեպի ոտքեր:
- Տվեք երեխային ջերմիջեցնող դեղամիջոց (պարացետամոլի հաբեր, մոմիկներ կամ օշարակներ):
Ուշադրություն
Փոքր երեխա ունեցողները տանը պետք է անպայման ունենան պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ: Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ հանկարծակի, և դուք ժամանակ չեք ունենա գնալ դեղատուն:
- Տենդային ցնցումների դեպքում անպայման ահազանգեք շտապ օգնություն, քանի որ երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի:
Ուշադրություն, եթե երեխայի մոտ տենդային ցնցումներ են, ապա.
Մի` ուշացրեք ահազանգը` թերագնահատելով իրավիճակը: Մի մտածեք, որ կարող եք օգնել երեխային՝ սահմանափակվելով տնային պայմաններում ինքնուրույն բուժմամբ: Տենդային ցնցումները կատղ են հետագայում էպիլեպսիայի պատճառ դառնալ:
Ինչ չի կարելի անել
- Մի՛ սուզեք երեխային սառը ջրի մեջ: Դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
- Մի՛ ծածկեք երեխային հաստ ծածկոցով կամ վերմակով, դրանք չեն թողնում, որ օրգանիզմը հովանա, և արդյունքում երեխայի վիճակը ավելի կբարդանա:
Սուր որովայն
Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով երեխան կարող է ունենալ սուր ցավեր որովայնի շրջանում:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Սուր որովայնի ախտանշաններն են.
- որովայնի սուր, նոպայաձև բնույթի ցավեր, որոնք գնալով ուժեղանում են,
- սրտխառնոց, փսխում,
- աղիների նորմալ գործունեության խանգարում, փորկապություն կամ լուծ,
- փքված կամ տախտակի ամրության լարված որովայն,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում` 37-38 C,
- գունատ, սառը, խոնավ մաշկ:
Ինչ անել
- Հանգստացրեք երեխային:
- Օգնեք երեխային հարմար դիրք ընդունել, պառկեցրեք նրան կողքի` ոտքերը ծալած դիրքում:
- Ահազանգեք շտապ օգնություն: Այս վիճակը շատ վտանգավոր է, և զգացվում է անհետաձգելի վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:
Ինչ չի կարելի անել
- Մի տվեք երեխային ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ:
- Մի տվեք երեխային դեղորայք, հատկապես՝ ցավազրկողներ:
- Մի փորձեք տաքացնել որովայնը, օրինակ՝ տաք ջեռակի կամ լոգանքի միջոցով:
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Բացի նշված հիվանդագին վիճակներից` երեխայի վատառողջ լինելու պատճառ կարող են լինել բազմաթիվ այլ հիվանդություններ, և հաճախ դժվար է լինում ճիշտ կողմնորոշվել նման իրավիճակներում: Առաջին հերթին խուճապի մի մատնվեք և հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը:
Դիմեք բժշկի կամ ահազանգեք շտապ օգնություն, եթե առկա են հետևյալ ախտանիշները.
- 38 C-ից բարձր կամ 35 C-ից ցածր ջերմություն,
- ցավեր, հատկապես՝ գլխացավ կամ որովայնի ցավեր,
- ցնցումներ,
- կրկնվող փսխումներ և լուծ,
- ցան,
- դժվարացած շնչառություն:
Դեղեր
- Առանց բժշկի խորհրդի` երեխային դեղեր մի՛ տվեք:
- Հստակ իմացեք, թե ինչքան, ինչ հաճախությամբ և որ ժամերին է պետք տալ դեղը, և հետևեք բժշկի նշանակումներին:
- Անպայման հայտնեք բժշկին, եթե նկատում եք, որ դեղը կողմնակի ազդեցություն է ունենում (գլխացավեր, ցան, սրտխառնոց և այլն):
- Բուժումն անավարտ մի՛ թողեք, եթե նույնիսկ երեխան արդեն լավ է զգում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան