ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրահարված տղամարդը ազատազրկվեց. առկա է աղջիկ փախցնելու ռեցիդիվ 08/27/2016 12:14 | Քրեական խրոնիկոն
Էջմիածին քաղաքի բնակիչ Արմանը կյանքի ընթացքում ունեցել է բարդույթներ, որոնք արտահայտվել են հակառակ սեռի հետ շփման մեջ։ Դեռևս 2013թ. հոկտեմբերի 24-ին նա իր կողմից վարած ավտոմեքենայով առևանգել է մի աղջկա, որի համար մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մարդուն առևանգելը, և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: 2015թ. ապրիլի 15-ին վաղաժամկետ պայմանական ազատ էր արձակվել, որից հետո սկսել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում մասնավոր հիմունքներով զբաղվել հողագործությամբ, երբեմն հիշյալ ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցել։
Հողագործությամբ զբաղվելու ընթացքում նկատել է գյուղի մի բնակչուհու և սիրահարվել, որից հետո սկսել է հետապնդել վերջինիս և պարզել է, որ աղջիկն աշխատում է մի բանկի Էջմիածնի մասնաճյուղում և որոշել է վերջինիս հետ շփում հաստատել տաքսի ծառայություններ մատուցելու միջոցով։
Այսպես, 2015 թվականի ամռանը Արմանը ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղ, որտեղ սպասել է աղջկան, երբ վերջինս աշխատանքի գնալու նպատակով դուրս է եկել տանից, նա որպես տաքսի ավտոմեքենայի վարորդ ներկայանալով` առաջարկել է իր ծառայությունը, աղջիկը համաձայնել է։ Դրանից հետո ևս 4-5 անգամ, նույն պատրվակով Արմանն որոշակի վճարի դիմաց, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից տեղափոխել է աղջկան աշխատանքի վայր, սակայն այդ ընթացքում նրան չի հաջողվել մտերմիկ կապ հաստատել աղջկա հետ և շփումը սահմանափակվել է միայն որպես վարորդ ու ուղևոր փոխհարաբերություններով։
Դատարանը՝ արագացված կարգով քննելով գործը՝ հաստատված է համարել, որ դրանից հետո, Արմանը որոշել է առևանգել աղջկան: 2015թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ից 11.30-ի սահմաններում, քաջատեղյակ լինելով աղջկա՝ աշխատանքի գնալու ժամի մասին և օգտվելով նրա միայնակ լինելու հանգամանքից, իր կողմից վարած ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի կենտրոնական ճանապարհին առկա երթուղային տրանսպորտի կանգառ, որտեղ տեսնելով երթուղային տրանսպորտին սպասող աղջկան, մոտեցել է վերջինիս և կրկին տաքսի ծառայություն մատուցելու պատրվակով առաջարկել է նրան տեղափոխել աշխատանքի վայր։ Աղջիկը՝ ոչինչ չկասկածելով, և վստահելով Արմանին, քանի որ վերջինս մի քանի անգամ նախկինում նույն կերպ ծառայություն է մատուցել, նստել է ավտոմեքենայի հետևի նստատեղին, ապա Արմանը առևանգել է աղջկան: Դրանից հետո` հասնելով Էջմիածին քաղաք, ուղևորը վարորդին ասել է, որ ճանապարհից շեղվել է և պահանջել է կանգնել, որին ի պատասխան, վերջինս ավտոմեքենայի դռները կենտրոնական փականով փակելով, աղջկա կամքը բացահայտորեն ճնշել է և ցուցաբերած դիմադրությունը հաղթահարել ավտոմեքենան այրելու սպառնալիքով, այնուհետև իր հետ նախապես վերցրած, գործով չպարզված, ծխարձակող նյութերը օգտագործելով, աղջկա կամքը ճնշել է։ Վերջինիս հասկանալով, որ դիմադրելն ապարդյուն է` Արմանի վստահությունը շահելու նպատակով տրամադրել է իր բջջային հեռախոսահամարը և համաձայնվել շփվել, որից հետո Արմանը դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհից աղջկան վերադարձրել է Էջմիածին քաղաք և պատահական տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն։
Դատավճիռ կայացնելիս դատարանն որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ ամբաստանյալ զղջացել է կատարածի համար, խնամքին են վատառողջ մայրը, չաշխատող հայրը և քույրը, ֆիզիկապես վատառողջ է, դրականորեն է բնութագրվում իր բնակության վայրի թաղային կոմիտեի նախագահի կողմից, նաև այն, որ գտնվել է հետախուզման մեջ, ունի չմարված դատվածություն։
Դատարանն որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դիտել է հանցանք կատարելու ռեցիդիվը։
Դատարանն, այսպիսով, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով։
Միաժամանակ սույն դատական ակտով ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետին գումարվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված` 1 տարի 6 ամիս 19 օր չկրած մասը, և սույն դատավճռով նշանակված և նախորդ դատավճռով նշանակված և չկրած պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Արմանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել