ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի թիզ հող չի հանձնվելու. Թևան Պողոսյան 08/26/2016 14:25 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացը փակուղում է:
Այս մասին, ինչպես նշում է «Արցախպրես»-ը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, կյանքի չեն կոչվում: Վստահության բարձրացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Առաջնագիծը մոնիտորինգի չի ենթարկվում, հետաքննական մեխանիզմները չեն տեղադրվում: Արցախում սեփական ուժերով են ամրապնդում առաջնագիծը, որ ապրիլյան էսկալյացիայի բացերը, որոնք ունեցել ենք, չկրկնվեն»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ, արցախցիների շրջանում անցկացված սոցիալական հարցման համաձայն, մարդիկ պատրաստ չեն զիջումների, ուզում են շարունակել պայքարը, ինչը, Թևան Պողոսյանի խոսքով, ողջունելի է:
Պատգամավորը շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորում տեղի չի ունենա, քանի դեռ Արցախը բանակցային սեղանի շուրջ չի նստել: «Կարող են բանակցել տարբեր մտավարժանքների, փաստաթղթերի շուրջ, որոնք կգան ու կգնան, բայց ամեն ինչ որոշվելու է միայն այն դեպքում, երբ հենց Արցախի ներկայացուցիչները նստած լինեն Արցախի բանակցությունների սեղանին»,- հավելեց Պողոսյանը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ԼՂ-ն պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններով հարցը լուծելուն, որովհետև ունի Ադրբեջանի պես հակառակորդ, ունենա հզոր բանակ, ապահովի բանակի գործունեության համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ունենա լավ ռազմական տեխնիկա:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ հարցը կլուծվի հողերի հանձնման գնով, Թևան Պողոսյանն ասաց, որ հողերի վերադարձ չի լինի:
«Նոր եմ վերադարձել Արցախից։ Այն, ինչ տեսել եմ, վստահություն է ներշնչում, որ մարդիկ հողեր չեն հանձնելու, կորցրածն են վերադարձնելու: Հասկանում եմ, որ մարդիկ կան, որոնք հայրենասիրությունից են դրդված հարցը բարձրացնում, որ համախմբվեն, մարդիկ կան, որոնք այլ հարցերի համար են շահարկում, բայց այս խոսակցությունները որևէ դրական ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, ովքեր կատարում են աշխատանքը, պահում են սահմանները: Մի թիզ հող չի հանձնվելու: Խորհուրդ կտամ բոլորին գնալ Արցախ, տեսնել տրամադրությունները: Այս հարցը սերունդների խնդիր է, սա երկար է տևելու»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով. «Մենք կմոտենաք, հավանաբար, ընկալմանը, որ հակառակորդի հետ հնարավոր է խոսել, երբ Ադրբեջանում պատմության դասագրքերը դեն նետվեն աղբաման, գրվեն նոր իրական պատմություններ: Մենք պետք է մի բան հասկանանք. այն, ինչին մեր պապերի պապերը համաձայնել են 20 թ.-ին, այն լուծումը չէր, որ իրենք ուզում էին թողնել թոռներին: Մեր վրա եկեք նման խնդիր չվերցնենք, չշտապենք»:
Թևան Պողոյանի խոսքով՝ առջևում ժամանակահատված է, երբ լուրջ բանակցային գործընթաց չի լինի: «ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, Հայաստանում ևս՝ սկզբում ՏԻՄ ընտրություններ, հետո՝ խորհրդարանական…»,- նշեց պատգամավորը:
Tert.am-ի դիտարկմանը, թե ԼՂ նախագահի խոսնակը հայտարարեց, որ զիջումները միակողմանի չեն լինելու, Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Նա կատարում է դիվանագիտական աշխատանք: Նա նկատի է ունեցել, որ մեզ վրա որևէ մեկ անգամ հույս չդնեք, որ մենք փորձելու ենք ինչ-որ բան միակողմանի անել: Քայլերը միակողմանի չեն լինելու: Սա է»:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ