ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանկ Էնգել. Ադրբեջանը պետք է ընդունի իր պարտությունը՝ ԼՂՀ ճանաչումը միակ լուծումն է. Panorama 08/26/2016 18:58 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Ղարաբաղյան հակամարտության միակ խելամիտ լուծումն է:
Եթե լիներ այլ լուծում, այն արդեն գտնված կլիներ 25 տարվա բանակցությունների ընթացքում: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կա մի պարզ տրամաբանություն՝ եթե պարտվում ես պատերազմում, ապա տարածքները նույնպես կորցնում ես: Որքան հիշում եմ՝ 1990-ականներին հենց Ադրբեջանն էր, որ սկսեց պատերազմ, և նրանք պարտվեցին»:
Այսպիսի կարծիք հայտնեց եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլը Panorama.am-ի հետ հարցազրույցում:
Պարոն Էնգելի կարծիքով հակամարտությունը չի կարող լուծվել քանի որ փոխզիջումային որևէ տարբերակ, ըստ էության, շատ հեռու է իրականությունից:
Պատճառը ո°չ թե Մինսկի խմբի մեջ է, այլ Ադրբեջանի նկրտումների: Ակնհայտ է նաև, որ կողմերի դիրքորոշումներն ու նպատակները բացարձակ անհամատեղելի են:
«Խնդիրն այն է, որ հնարավոր լուծման ցանկացած տարբերակ բացի նրանից, որ ամեն ինչ զիջվի Ադրբեջանին, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին երբեք չի համաձայնվի լինել Ադրբեջանի իշխանության տակ. սա վերաբերում է ներկայիս ԼՂՀ-ին (12 կմ/ք), որն այսօր տարածքով ավելի մեծ է քան 1990-ականներին էր»,-նկատեց պարոն Էնգելը:
Նրա կարծիքով՝ խիստ անհավանական է, որ ներկայիս ԼՂՀ-ն վերադառնա նախկին ԼՂԻՄ սահամններին (որևէ տարածք հանձնի). պետք է ընդունել, որ Սովետական Միության մաս կազմող ԼՂԻՄ-ը այլևս վաղուց գոյություն չունի:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող համաձայնվել երբևէ կրկին շրջապատված լինել Ադրբեջանով: Սա անվտանգության հարց է նրանց համար: Այս իրավիճակում երկխոսելու շատ բան չկա, ի՞նչի մասին պետք է խոսել: Կյանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապես պետք է ընդունել և որոնց հետ պետք է հաշվի նստել՝ԼՂՀ-ն այսպիսի փաստ է»,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ պարտվել է պատերազմում, քանի որ միայն այդպիսով կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատվել:
Խոսելով այն մասին, թե ինչպես արձագանքեց Եվրոպան ապրիլյան պատերազմին, մասնավորապես թե ինչու էր այն հաճախ հավասարության նշան դնում ագրեսոր Ադրբեջանի և հայկական կողմի միջև, Ադրբեջանին հասցեական գնահատականեր տալու փոխարեն` Ֆրանկ Էնգելն ափսոսանքով նշեց, որ այսպիսի մոտեցումները դեռ երկար ժամանակ կմնան անփոփոխ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ կան նմանատիպ այլ հակամարտություններ, ինչպիսիք են Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունները, և Եվրոպան չի կարող տարբեր մետեցումներ ցուցաբերել այս հակամարտությունների շուրջ:
Այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել ավելի կոշտ ու ադեկվատ արձագանք Եվրոպայից/ԵՄ-ից այն դեպքում, եթե հետագայում Ադրբեջանը ավելի լայնամաշտաբ պատերազմ սկսի Արցախի դեմ` հաշվի առնելով հայերին այս տարածաշրջանից բնաջնջելու Ադրբեջանի նպատակը (ինչը չի կարելի ասել վրաց-աբխազական/օսական հակամարտության մասին), պարոն Էնգելը պատասխանեց. «Ցավոք սրտի, մինչև դա տեղի չունենա ոչինչ չի փոխվելու այս առումով… Կարծում եմ, որ եթե ապրիլյան դեպքերը կրկնվեն, ապա Եվրոպայում ոմանք գուցե կսկսեն տեղից շարժվել: Բայց չափազանց տխուր ու ցինիկական է սպասել, որ լինի ևս մեկ լայնամաշտաբ հարձակում, որպեսզի մարդիկ ի վերջո հավաքվեն և ասեն, որ այստեղ մի բան այնպես չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ պարոն Էնգելը նշեց ԵԱՀԿ դիտորդական մեխանիզմների կարևորության մասին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը պարբերաբար մերժել է այս մեխանիզմները, քանի որ գիտեն, որ դրանց առկայության դեպքում իրենց գործողությունները կբացահայտվեին:
«Բոլորի համար պարզ է, որ միայն մի կողմն է (Ադրբեջանը), որ շահագրգռված է խախտել հրադադարը, բայց դա պետք է ամրագրել նաև կոնկրետ փաստերով… Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, մենք արագորեն կպարզենք, թե ով է այստեղ ագրեսիա հրահրում և ով՝ ոչ», – ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն ամեն ջանք պետք է գործադրի դիտորդական առաքելության ներդրման համար, այնպես որ բոլորի համար պարզ դառնա, որ դրանք չընդունող կողմը պատասխանատվության կենթարկվի:
Եվրախորհրդարանի պատգամավորը փաստեց նաև, որ եվրոպական կառույցներում բավականաչափ ինֆորմացված չեն այն մասին, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը և ինչպես է այն գործում:
«Այս առումով տեղեկատվության պակաս կա նաև արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչների մոտ... բայց իրականում ցանկացողները հեշտությամբ կարող են ամեն ինչ իմանալ Ադրբեջանի մասին, դա այդքան էլ դժվար չէ», - հավելեց նա:
«Ադրբեջանն, ըստ էության, կլեպտոկրատական (ավազակապետական) բռնապետություն է, որը գիտակցաբար և դիտավորյալ ետ է պահել իր ժողովրդին զարգացումից, որպեսզի նրանց մեջ միշտ արթուն պահի Ղարաբաղը ետ վերցնելու ձգտումը: Այսպիսի երևույթ՝ այս ինտենսիվությամբ և մասշտաբներով, չի հանդիպում ոչ մի ուրիշ տեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրապես ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի հասկացնենք նրանց, որ այլևս նրանք այսպես չեն կարող շարունակել և որ եթե երբևէ ագրեսիվ պատերազմ սանձազերծվի ավելի լայն մաշտաբներով, քան այն, ինչին ականատես եղանք, ապա ագրեսորը ծանր պատիժ կկրի»,- ասաց Ֆրանկ Էնգելը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայիս ռեժիմին պետք է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվի. դա նրանց անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար:
«Եթե ղարաբաղյան հարցը վերանար ադրբեջանական քաղաքականությունից, ապա ներկայիս ռեժիմը կփլուզվեր: Այդ դեպքում Ալիևի ընտանիքը ոչ մի բանից կառչելու տեղ չէր ունենա: Մարդիկ կսկսեին պահանջել նավթադոլարների արդար բաշխում, կսկսեին հարցնել, թե ինչու են Ադրբեջանում ապրելու պայմաններն այդքան վատը, ինչու չկա խոսքի ազատություն և այլն: Այսպիսով իշխանությունը պահելու համար նրանց խիստ անհաժեշտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվի-ահա թե ինչու նրանք երբևէ չեն ընդունի փոխզիջումային որևէ տարբերակ»,- ասաց նա:
Ֆրանկ Էնգելը Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես ավելի մեծ խնդրի մի մաս, որը ներառում է նաև Թուրքիան: Նա գտնում է, որ այս հարցը պետք է դրվի ԵՄ-Թուրքիա օրակարգում:
«Երբ Էրդողանն ասում է, որ իրենք Ադրբեջանի կողքին կկանգնեն «մինչև վերջ», ես երկու բան եմ եզրակացնում դրանից՝ առաջինը՝ ոչինչ չի արվում Բաքվում, որի մասին Թուրքիայում տեղյակ չեն և երկրորդը՝ «մինչև վերջ» ենթադրում է ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, այլ մեկ ուրիշ բան (ռազմական լուծում): Մենք պետք է այս հարցը դնենք ԵՄ-Թուրքիա օրակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս համատեքստում կարևոր է նաև, որ Թուրքիան առերեսի իր պատմությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև խուսափի Ադրբեջանի հետ հավասարվելուց:
«Թուրքիան պետք է ընդունի, որ ծաղրի առարկա կդարձնի իրեն, եթե այնքան ցածրանա, որ հայտնվի Ադրբեջանի հետ միևնույն լիգայում: Դա չի կարող Թուրքիայի համար ցանկալի տարբերակ լինել», -ասաց եվրախորհրդարանի պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ