ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր առ այսօր քաղաքական դաշտը փնտրտուքի և կայացման մեջ է. Արմեն Աշոտյան 08/24/2016 20:00 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ընթացող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը նախկին բազեական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նա երիտասարդների հետ խոսեց ամենատարբեր թեմաների մասին։ Անդրադառնալով Հայաստանում քաղաքական կյանքին, քաղաքական համակարգին՝ պարոն Աշոտյանը շեշտեց, որ ՀՀ անկախության հռչակագրի ընդունումից ի վեր առ այսօր քաղաքական դաշտը փնտրտուքի և կայացման մեջ է։
«Վերջին ժամանակահատվածում ցայտուն է դարձել քաղաքական համակարգի նոր մարտահրավերների խնդիրը։ Դեռևս 10 տարի առաջ կարող էինք փաստել, որ ՀՀ քաղաքական համակարգը պետք է զարգանա ավանդական, միջազգային, առնվազն եվրոպական քաղաքական համակարգերի օրինակով՝ ընդօրինակելով դասական քաղաքական մոդելները։ Սակայն կյանքն աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ մենք դեռևս չէինք հասել եվրոպական ավանդական քաղաքական մշակույթին, երբ արդեն ինքը՝ եվրոպական քաղաքական մշակույթը, փոփոխվում է։ Եվ այս՝ առաջին հայացքից պարադոքսալ, սակայն կենսական կարևորություն ունեցող երևույթը պետք է շատ սթափ գնահատել»,- ասում է պարոն Աշոտյանը։
Այս ամենը, ըստ բանախոսի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխվում են տեղեկատվական ներհոսքերը, մարդկանց տեղեկացված լինելու հնարավորությունը։ Արմեն Աշոտյանը նշում է, որ թե առաջ մարդիկ ավելի շատ քաղաքականության սուբյեկտ էին, ապա այսօր նրանք դառնում են քաղաքականության օբյեկտ։ Քաղաքականության սուբյեկտ էին, քանի որ կար դասական բաժանում, կային քաղաքական կուսակցություններ, քաղաքական վերնախավ, որն իր հերթին բաժանվում էր իշխանության և ընդդիմության, և կար հասարակություն, որն ապրում էր իր կյանքով ու քաղաքական գործիչների հետ առերեսվում էր այնքանով, որքանով իր ընթացիկ պետական կամ ազգային հոգսերն էին պահանջում։
«Այսօր ամբողջ եվրոպական մայրցամաքում, Հայաստանն էլ բացառություն չէ, մենք ականատես ենք լինում քաղաքացիական ակտիվության զարթոնքի, որը հետևանք է տեղեկատվական դաշտի բաց լինելու։ Քաղաքացիները դարձել են ոչ միայն տեղեկատվության սպառող, այլև տեղեկատվություն ստեղծող։ Սա լրջագույն փոփոխություն է քաղաքական կյանքում, որովհետև այլևս բավականին հարթված է սահմանը դասական քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև»։
Բանախոսն ընդգծում է, որ քաղաքական կուսակցությունները պետք է կարողանան այս նոր մարտահրավերների պայմաններում հանգել նոր մարտա և ռազմավարությունների։ Պետք է հասկանան՝ ինչպես նոր պայմաններում աշխատել քաղաքական դաշտում, ինչպես ստեղծել գաղափարներ, ծրագրեր, ինչպիսի մարդկանցով այդ ծրագրերը հասանելի դարձնել, և ինչպես այդ մարդկանց ներգրավել քաղաքական կապիտալ ձևավորելիս։ Ստեղծված նոր պայմաններում պետք է կարողանալ ճիշտ կոմունիկացիա, ճիշտ շփման ձև ընտրել հասարակության հետ։ Ընդ որում, ըստ Արմեն Աշոտյանի, այս խնդիրն ունիվերսալ է բոլոր քաղաքական ուժերի համար։ Նա ընդգծեց, որ այսօր քաղաքականության մեջ շատ կարևոր է մարդկանց ներգրավել որոշումների քննարկման, կայացման փուլերին։
Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև բազեականների բազմաբնույթ հարցերին։
Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան