ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քառօրյա պատերազմը դասեր քաղելու հիմք է հանդիսացել. Սեյրան Օհանյան 08/23/2016 22:41 | Ղարաբաղյան հակամարտություն
Բանակում իրականացվող յուրաքանչյուր միջոցառում՝ հատկապես մարտական գործողությունները, հիմք են հանդիսանում դրանցից դասեր քաղելու համար:
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին՝ Հայաստանն ի՞նչ դասեր է քաղել ապրիլյան քառօրյա պատերազմից և որո՞նք են եղել բանակի թերություններն այդ օրերին:
«Առաջին հերթին այդ գործողությունների պլանավորման ընթացքում մենք նշում ենք հակառակորդի և մեր դրական և բացասական կողմերը, դրա վրա տեղավորում ենք այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք հիմք են հանդիսանում մարտական գործողությունների պլանավորման և գործնականում դրանց իրականացման համար: Այս առումով քառօրյա այս մարտական գործողություններն էլ դասեր քաղելու հիմք են հանդիսացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
Անդրադառնալով դրական կողմերին՝ նախարարն ընդգծեց, որ, ի վերջո, իրենք եկել են այն եզրակացության, որ հանրապետության զինված ուժերի ներկայիս զարգացման պլանը, որը հիմք ՝է երկու տարվա ընթացքում պաշտպանական ռազմավարության վերանայման, ուղիղ արտահայտությունն է այն ռազմական գործողությունների, որ եղել են քառօրյա պատերազմի ընթացքում:
«Այսինքն, մեր զարգացման պլանը և դրա հիմքում ձևավորվող սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, արդիականացման պետական ծրագիրը մենք ճիշտ ենք կազմում»,- ասաց նախարարը:
Նա բարձր գնահատեց առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքները, որոնք թույլ են տալիս ժամանակակից դասական մարտ վարել հակառակորդի դեմ:
«Բոլոր խրամատները, դիրքերը, հակատանկային փոսերը և տարբեր տիպի հիմնական պահեստային դիրքերը հնարավորություն են տալիս ժամանակակից մարտ վարել: Մենք հիմա նաև քայլեր ենք ձեռնարկում ժամանակակից գիշերային ջերմադիտարկման սարքեր ձեռք բերելու ուղղությամբ»,- նշեց Օհանյանը:
Նախարարը համազգային նշանակություն ունեցող դրական երևույթ է համարում հայ ազգի համախմբումը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Նրա խոսքով՝ այդ օրերին ողջ հայությունն է աջակցել Արցախին, իսկ ռազմական առումով բազմաթիվ կամավորականներ են գնացել և կանգնել զինվորի կողքին:
Անդրադառնալով թերություններին՝ նախարարը նկատեց, որ ﬕ քանի հատվածներում տվյալ հատվածների հրամանատարները և նրանց ենթակա ստորաբաժանումների որոշ դեպքերում ոչ ճիշտ շարժերն են եղել:
«Բայց այսօր քննադատել հրամանատարներին, ասել՝ դու ճիշտ ես գործել կամ ճիշտ չես գործել, այդքան էլ ճիշտ չի լինի: Նրանք այդ պահին եղել են հոգեբանական ծանր վիճակում, թշնամու կրակի տակ, կյանքին սպառնացող վտանգ են զգացել: Երբ նման ճնշում է լինում, պաշտպանվող կողմը ստիպված է լինում փոխել դիրքը, անցնել շրջանաձև պաշտպանության, աջից վտանգ
զգալով՝ ձախ տեղափոխվել կամ հակառակը: Եթե այդ դիրքերում, օրինակ, կապիտանի, լեյտենանտի կամ սերժանտի փոխարեն կոչումով մարշալ լիներ, դժվար է ասել՝ այդ պահին մարշալը ճիշտ որոշում կկայացներ, թե, օրինակ, երիտասարդ սերժանտը»,- եզրափակեց Օհանյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ