ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը. Սեյրան Օհանյան 08/23/2016 22:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման պատճառներից մեկը համարում է հակամարտող կողմերի արժեքների տարբերությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձվելու հակամարտությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մեզ մոտ և մեր հակառակորդի մոտ հերոսության դրսևորումները տարբեր են: Մեզ մոտ հերոսանալ, նշանակում է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, կյանքը տալ հանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մոտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել և այլն: Նրանք իրենց այդ դեմքը ցույց տվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նախարարը:
Նախարարը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի դեռ հակամարտող կողմերը արժեքների համադրման եզրեր չեն գտել:
«Այն կշարունակվի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնվի, քանի դեռ չեն ձևավորվի անվտանգության համակարգերի ձևավորման միասնական մոտեցումներ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի արագություն է հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
«Բանակցային գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ: Հանդիպուﬓերի նպատակը բանակցային գործընթացի շարունակումն է, վստահության մեխանիզմների ձևավորումը: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է վստահության մթնոլորտ ձևավորվի, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների արդյունքում հասնել հակամարտության կարգավորմանը: Այսինքն, սա նշանակում է, որ չպետք է լինեն հրադադարի խախտումներ, դիվերսիոն հարձակումներ, ռազմական հռետորաբանություն:
Մենք միշտ համանախագահող երկրներին ասում ենք, որ դա իրենց պարտականությունն է՝ միջազգային հետաքննության մեխանիզմների համար համապատասխան կարգավորումներ պետք է լինեն: Ես համանախագահներին նաև ասել եմ, որ իրենք երկրագնդի ամենափոքր կենդանու շարժը տեսնելու արբանյակային հնարավորություն ունենում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար այդ հնարավորությունը չեն կարողանում գտնել, որպեսզի տեսնեն, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարը»,- ասաց Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը:
«Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա և միակողմանի հաջողություններ արձանագրել: Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը:
Հիմա մենք գտնվում ենք բանակցային փուլում: Եթե հակառակորդը ուղղակի բանակցությունների իմիտացիա չի անում և դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր հարձակման համար, ապա կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: Եթե նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի և Հայաստանի հզորացումն է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ