ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվեց հարկերից չարամտորեն խուսափելու մեղադրանքում 08/23/2016 17:21 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, մեղադրվող Շահեն Շախբազյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց արդարացվածի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը:
«Դատավորի ճիշտ, գրագետ ու օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ հերթական անմեղ մարդը չդատապարտվեց»,- ասաց պաշտպանը:
Ըստ մեղադրանքի, «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերության տնօրեն Շ.Շախբազյանը 05.10.2012թ. շինարարական կապալի պայմանագիր է կնքել «Վան Ալ Էն Կ» ՍՊ ընկերության հետ, համաձայն որի պարտավորվել է մինչև 30.11.2013թ. պատվիրատուի համար իրականացնել Լոռվա մարզի Կաճաճկուտ համայնքում Կաճաճկուտ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Աշխատանքների կատարման ընթացքում «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերությունում վարձու աշխատանք են կատարել թվով 13 անձինք, որոնց հետ Շահեն Շախբազյանը չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր` խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջները:
Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի «դ» ենթակետի` գործատուն պարտավոր է տվյալ /արձանագրման/ ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել և վճարել եկամտային հարկ` 600.000 ՀՀ դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թիվը գերազանցում է ինը:
Այսպիսով, ըստ մեղադրանքի, Շահեն Շախբազյանը 2012-2013թ. ընթացքում «ՄՄՄԼՇԷՆ» ՍՊ ընկերության վարձու 13 աշխատողների հետ չկնքելով գրավոր աշխատանքային պայմանագրեր և հարկային մարմին եկամտային հարկի հաշվարկներ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց` պետությանը պատճառելով խոշոր վնաս` 7.800.000 ՀՀ դրամի չափով:
Պաշտպան Կարեն Հակոբյանը հայտնեց, որ Շ.Շախբազյանը միջնորդել էր արագացված դատաքննության կարգով գործը քննել, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը՝ տեսակետ հայտնելով այն մասին, որ արարքը ճիշտ չէ որակված: Դատաքննությամբ պարզվել էր, որ պետության պատճառված վնասը չի գերազանցում երկու մլն. դրամը, այսինքն՝ բացակայում է հոդվածի հանցակազմը:
Մեղադրող Հ.Հարությունյանն էլ դատաքննության արդյունքների հիման վրա հրաժարվել էր մեղադրանքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ