ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգը 08/23/2016 19:01 | Առողջություն
Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախ անդրադարձավ տարեսկզբին առողջապահության համակարգի առջև ծառացած մարտահրավերին` սեզոնային գրիպի և ծանր սուր շնչառական վարակների դեպքերի արագ ավելացմանը։
Առողջապահական ողջ համակարգը դեռ նախորդ տարեվերջից աշխատեց արտահերթ ռեժիմով` աշխատանքները կազմակերպելով երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական արդյունավետ բուժումը։ Ձեռնարկված արագ արձագանքման, համաճարակաբանական ամենօրյա հսկողության, լաբորատոր լիարժեք հետազոտությունների, կանխարգելիչ պատվաստումների, ժամանակին բուժական և մասնագիտացված աշխատանքների, ինչպես նաև դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում արձակուրդների երկարաձգման արդյունքում կանխվեցին հիվանդության հետագա տարածումը, ինչպես նաև կլինիկական ծանր բարդություններով հիվանդների արձանագրումը:
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքներն իրավիճակին համապատասխան է համակարգել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների առաջին իսկ օրից, ինչպես նաև հուլիսի 17-ից սկսված հայտնի դեպքերի ողջ ընթացքում։ Բոլոր այս մարտահրավերների դիմակայելիս բուժաշխատողները մշտապես հավատարիմ են մնացել բժշկի սուրբ պարտականությանը։
Անդրադառնալով նախարարության բուն գործառույթներին` բանախոսն ընդգծեց բնակչությանն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու և վաղ հայտնաբերելու կարևորությունը։
«Աշխարհի շատ երկրների պես Հայաստանի առողջապահության նախարարությունը կարևորում է հանրային առողջապահությունը»,-շեշտեց Սերգեյ Խաչատրյանը։
Նա խոսեց առաջին հերթին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի, ինչպես նաև վնասվածքների, թունավորումների և այլնի մասին։
Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) յուրաքանչյուր տարի ավելի քան 40 միլիոն մարդու մահվան պատճառ են հանդիսանում։ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար: ՈՎՀ-ից մահացության յուրաքանչյուր 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման։ Ահա թե ինչու ՈՎՀ դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է։ Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը լիովին համահունչ են ԱՀԿ-ի ռազմավարական փաստաթղթերին։
ՈՎՀ կանխարգելման և բուժման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ մի շարք ծրագրեր է իրականացնում` սկրինինգային ծրագրեր՝ ուղղված արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական քննություններ: Դրանց արդյունքների վերլուծությամբ թիրախային նոր ծրագրերի հիմք կդրվեն։ Շարունակվում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում 2015թ. բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016թ. 6 ամսում` 866 քաղաքացի։
ՈՎՀ դեմ պայքարում չափազանց կարևոր է նաև առողջ ապրելակերպի խրախուսումն և ռիսկի վարքագծային հիմնական գործոնների` ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և ֆիզիկական պասիվության հնարավորինս կրճատումը։ Խնդիրներ, որոնց հաղթահարման համար պահանջվում է մեջգերատեսչական սերտ համագործակցություն։ Ուստի ՀՀ վարչապետի 2016թ. հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ վարչապետի գլխավորությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Մոր և մանկան առողջության պահպանումը ևս գերակա ուղղություն է։ Այս ոլորտում աշխատանքները կազմակերպվում են բուժօգնության մատչելիությանը և բարելավմանն ուղղված ավելի քան 10 ռազմավարական ծրագրերի շրջանակներում։ Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, իսկ «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը։
Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարն իրավական ուժ է ստացել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերով:
Սահմանամերձ գյուղական համայքներում բնակվող և սոցիալապես անապահով առանձին ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարման նպատակով 68 զույգի տրամադրվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար բժշկական օգնություն։
2016թ. փետրվարից մեկնարկել է նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը, շարունակվում են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ընդլայնվել են նորածնային սկրինինգ ծրագրերը։ Տարեսկզբից ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգը:
2016 թվականի բյուջեն 2015-ի համեմատ աճել է 4,9 տոկոսով` բոլոր ուղղություններով կազմելով 88,4 մլրդ դրամ, որից 39,8-ը` հիվանդանոցային, 27,7-ը` արտահիվանդանոցային բուժման: 2016թ. պետական բյուջեով ֆինանսավորվում է 63 ծրագիր, որից 17-ը` հիվանդանոցային, 14-ը` արտահիվանդանոցային:
Բանախոսն անդրադարձավ նաև բժշկական օգնության որակի բարելվման և վերահսկողության հարցերին` ներկայացնելով համակարգված աշխատանքները։ Այդ նպատակով կատարվել է օրենսդրական 10 բարեփոխում, ընդունվել է ՀՀ կառավարության 4 որոշում։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը 140 վարչական վարույթ է հարուցել, որից 27-ը` դիմում-բողոքների հիմքով։ Վարչական վարույթների և ստուգումների արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարվել է 3 270 000 ՀՀ դրամ տուգանք:
Երևանի և ՀՀ մարզային առողջապահության համակարգերից հավաքագրվող տվյալներով քարտեզագրվել են բնակչության ժողովրդագրական, ծնելիության, բնական շարժի, առողջության, հիվանդացության, մահացության և այլ տվյալները:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը շարունակել է «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» և «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերը (վերջինս 2016թ. հունվարից մեկնարկել է նոր ֆինանսավորմամբ)։ Այս ծրագրերի շրջանակում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական հաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, պարագաներ և սարքավորումներ։
Հունիսի սկզբին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին հանձնվեց մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը վավերացնող հավաստագիր։ Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրից առաջինը (Բելառուսի հետ) արժանացավ նման բարձր գնահատականի:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ՀՀ-ում նկատելի ձեռքբերումներ են արձանագրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում։ 2016թ. մարտից մեկնարկել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագիրը։
2016 թվականին առողջապահության բնագավառում միջազգային համագործակցությունը նշանավորեց 6 երկրի մասնակցությամբ «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովով։ Նախարարությունն ստորագրել է փոխհամագործակցության հուշագրեր, ակտիվորեն շարունակվում է փոխգործակցությունն ինչպես տարբեր երկրների, միջազգային, այնպես էլ` սփյուռքի կառույցների հետ։
2016 թվականի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը: Մինչ այդ նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում և նոր իրավական ակտեր ընդունել։
ՀՀ վարչապետի հանձնարարականով յուրաքանչյուր ամիս իրականացվում է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում։
ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» կարողությունների, կադրային և տեխնիկական ներուժի հզորացման շնորհիվ կենտրոնի լաբորատորիան 2016թ. ապրիլին ստացել է ISO/IEC 17025:2005 հավաստագիր:
Ձեռքբերումներ են արձանագրվել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության, հանրապետությունում պատվաստումների որակի և անվտանգության բարելավման ուղղությամբ։ ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամաններով կատարելագործվել են համաճարակաբանական հսկողության մեխանիզմները։ Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի վիրուսային հեպատիտների կանխարգելման գործընթացը համակարգող հանձնաժողովների հետ քննարկվել են հեպատիտների ներկա իրավիճակը, ոլորտի խնդիրները և բացերը։ Մշակվել և հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամաններ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների կատարելագործման, վերահսկողության ապահովման նպատակով։
Հայաստանի առողջապահական համակարգը համալրվել է համընդհանուր լաբորատոր ցանցում առանցքային դերակատարություն ունեցող ռեֆերենս լաբորատորիայով։ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցային ծրագրի շրջանակում արդիականացվել են նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:
2016 թվականի առաջին կիսամյակում շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը, Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների նորակառույց ամբուլատորիաները:
Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են արտերկրում:
2016թ. մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում ներդրվել է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրումը: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն։ Արդեն իսկ ՇՄԶ կրեդիտներ են շնորհվել ներկայացված 57 գիտակրթական միջոցառման։ Հայաստանում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:
2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունը ստացվել է 8.223 (2015թ. առաջին կիսամյակում` 7.490) հեռախոսազանգ։ Հարցերի գերակշիռ մասը (5765) եղել է տեղեկատվական բնույթի:
Փոխնախարարը նաև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել