ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է բազեականներին 08/23/2016 19:56 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 23-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը պատահական չհամարեց պաշտպանության նախարարի այցելությունը հենց օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը։ Պարոն Ավագյանը նկատեց, որ բազեականներն ամեն տարի սպասում են պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը և նրա հետ հարցուպատասխանից մեծ լիցքեր ու գիտելիքներ են ստանում։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով բազեականներին, նշեց, որ յուրաքանչյուր տարի մեծ ուրախությամբ է այցելում համահայկական այս հավաքին, որը շատ մեծ նշանակություն ունի մեր երկրի ապագան կերտելու հարցում։ «Մեր երկրի ապագան երիտասարդներինն է, և եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ երկիր, ապա այդ անվտանգության գագաթնակետում ձեզ պետք է տեսնենք։ Եթե մեր երկիրն ուզում ենք տեսնել զարգացած, անընդհատ առաջ ընթացող, ապա դարձյալ այդ ճանապարհին պետք է տեսնենք մեր երիտասարդներին։ Ես՝ որպես ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ հայկական բանակի ղեկավար, անպայման մասնակցում եմ նման միջոցառումների, քանի որ դրանք մեր երկրի պաշտպանական քաղաքականության մաս են կազմում»,- ասաց նախարարը։ Նա նկատեց, որ երիտասարդներն են համալրում հայկական բանակը, և որքան նրանք պատրաստված լինեն գաղափարապես, գիտելիքներով, հրամանատարների համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն հայրենյաց պաշտպանի կերտման աշխատանքներ տանելիս։
Սեյրան Օհանյանը, խոսելով հայկական բանակի մասին, նշել է, որ այն մեր հպարտությունն է։ Նա ընդգծել է, որ բանակի կազմավորման ակունքներում դարերով մեզ փոխանցված ռազմական ներուժն է, ռազմական գիտության իմացությունը, պատմության ընթացքում մեր զորավարների, ռազմագետների անցած ճանապարհն ու փորձն է։
ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց բանակում իրականացվող կադրային քաղաքականության, միջազգային համագործակցության, ռազմարդյունաբերության զարգացման, ապրիլյան քառօրյա պատերազմում զինծառայողների սխրանքների և բազմաթիվ այլ թեմաների մասին։ Նա նաև պատասխանեց բազեականների բազմաբնույթ հարցերին։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան