ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով ամբաստանվողները ՔԿՀ-ում բոլորից լավ են իրենց դրսևորում 08/23/2016 16:43 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում ևս շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Դատակոչված վկաներից երկուսը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներին էին: Վերջիններս դեպքի օր՝ 2015թ. մարտի 4-ին, ծառայության մեջ են եղել և գտնվել են քրեակատարողական հիմնարկում:
Վկաները պնդեցին, որ դեպքի ժամանակ իրենք դուրս չեն եկել ՔԿՀ-ից և միայն դեպքի հաջորդ օրն առավոտյան, երբ ծառայությունն ավարտել են ու ՔԿՀ-ի վարչական շենքից դուրս են եկել, տեսել են, որ իրենց երկուսի մեքենաներն էլ վնասվել են:
Կրակոցների հետևանքով վկաներից մեկի ավտոմեքենայի անիվն է ծակվել, իսկ մյուսի՝ ավտոմեքենայի կողային ապակին վնասվել:
ՔԿՀ աշխատակիցները դեպքի օրը տեղեկացել են, որ սպանություն է եղել, սակայն դատարանում նրանք հայտնեցին, որ կրակոցների ձայներ չեն լսել, այնինչ նախաքննական մարմնին ցուցմունք տալիս հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել:
Հակասության վերաբերյալ նրանցից մեկն ասաց, որ դեպքից երկար ժամանակ է անցել, չի հիշում, իսկ մյուսը պնդեց, որ չի լսել:
Վկա ՔԿՀ-ի աշխատակիցները կալանքի տակ գտնվող ամբաստանյալների վերաբերյալ նշեցին, որ ՔԿՀ-ում բոլորից լավ իրենք են իրենց դրսևորում:
Վկա Սլավիկ Շահբազյանն էլ դատարանում հայտնեց, որ ամբաստանյալ Սարգիսն իր տունն անշարժ գույքի գործակալության միջոցով վարձակալել է, որի դիմաց վճարել է յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլար: Սակայն տունը վարձակալած երիտասարդը մեկ-երկու ամիս անց տանտիրոջը հայտնել է, որ ցանկանում են դուրս գալ տանից:
Վկան ճանաչում էր ամբաստանյալներին և հայտնեց, որ նրանց հետ որքանով որ առնչվել է, ոչ մի վատ բան չի տեսել:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչին առարկեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը: Ըստ պաշտպանի՝ ժամավաճառությամբ են զբաղված, քանի որ վկայի ցուցմունքները մեղադրանքի հետ կապ չունեն:
Այդուհանդերձ, մեղադրողի միջնորդությունը բավարարվեց և հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ վկայի տունը վարձակալած Սարգիսը զանգահարել է ու ասել, որ տատիկը մահացել է, և որ տունը հանձնում են, ինչը անակնկալ է եղել վկայի համար:
Նշենք նաև, որ պաշտպան Լուսինե Սահակյանը ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը հանելու միջնորդությամբ հանդես եկավ՝ նշելով, որ խոսքը գնում է «օպել» մակնիշի ավտոմեքենայի մասին, ինչը պետք է օտարվի:
Վկաների հարցաքննությունը, ինչպես նաև պաշտպանի միջնորդության վերաբեյալ մեղադրանքի կողմի կարծիքը դատարանը կլսի հաջորդ դատական նիստում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, գործով ընդհանուր առմամբ դատակոչվել է 55 վկա:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նշենք նաև, որ բոլոր երեք ամբաստանյալները «Գաստիկ»-ը՝ Վահան Հակոբյանը, «Տլե»-ն՝ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ»-ը՝ Սարգիս Գրիգորյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել