ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայթի վրա երիտասարդին վրաերթի ենթարկողը դատապարտվեց պայմանական ազատազրկման 08/22/2016 11:51 | Քրեական խրոնիկոն
Արցախի պողոտայում մայթի վրա 22-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, 24-ամյա Աշոտ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ դատարանի դատավճռով Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելով միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ։
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հովհաննիսյանը 19.01.2016թ. ժամը 16:00 սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է Տիգրան Մեծ պողոտայի կողմից դեպի Էրեբունի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով և հասնելով Արցախի պողոտայի թիվ 14 հասցեի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 65,66 և 67 կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթի վրայով քայլող հետիոտն Ա.Ներսիսյանին և անզգուշությամբ պատճառել մահ` ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Դատարանն Աշոտ Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է դիտել այն, որ նա երիտասարդ է, դրական է բնութագրվում:
Տուժողի իրավահաջորդը՝ մահացած երիտասարդի հայրը Գ. Ներսիսյանը որևէ պահանջ չի ներկայացրել նրա նկատմամբ և դատարանին խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:
Արցախի փողոցում՝ մայթի վրա, վրաերթի ենթարկված երիտասարդը 16 օր անց գիտակցության չգալով մահացել է
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը զղջացել է կատարած արարքի համար և ընդունել է մեղքը, ինչը վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել դրա համար:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դեպքից անմիջապես հետո վրաերթի ենթարկված 22-ամյա Արամ Ներսիսյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Շուրջ 16 օր անց գտնվելով անգիտակից վիճակում այդպես էլ գիտակցության չգալով երիտասարդը մահացել է:
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան
- 12/22/2024 19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան
- 12/22/2024 15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան
- 12/22/2024 19:01 Այրվել է ավտոմեքենա
- 12/22/2024 16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում