ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արցախահայերի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված Արցախի միջազգային ճանաչմամբ. Կարեն Միրզոյան. Tert.am 08/22/2016 10:27 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով․ Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Նա նաև նշել է՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում: Արցախի արտգործնախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ստորև։
– Պարո՛ն Միրզոյան, ինչպե՞ս եք գնահատում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։
– Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում։ Համոզված եմ, որ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կձևավորի համապատասխան մթնոլորտ բանակցությունների վերսկսման համար։ Միջազգային հանրությունը պետք է հետևողական կլինի այս նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում։
-Ապրիլյան պատերազմին հաջորդող գործընթացներում, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներում որքանո՞վ է կարևորվում ԼՂ մասնակցության հարցը: Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
-Խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ մենք, նախ և առաջ, ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Բանակցությունների սեղանին հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերի շահերից է բխում:
-Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ ԼՂՀ-ն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար։
-Հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով։ Ադրբեջանի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանն ուղղված ռազմատենչ քաղաքականության շարունակման պայմաններում անիմաստ եմ համարում խոսել փոխզիջումների մասին։
- Որքանո՞վ է հավանական Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
- Թուրքիայի ներկայիս՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակի փոփոխությունը հավանական չեմ համարում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան