ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է չեղյալ համարել «տարածքներ կարգավիճակի դիմաց» մոտեցումը. Արա Պապյան 08/22/2016 16:59 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի համար եղել ու մնում է ամենակարևորը:
«Արցախպրես»-ի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
Նա նշեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված մեծ աղմուկը պատահական չէ, որովհետև «թևակոխում ենք որոշակի եզրափակիչ փուլ»:
«Այն, ինչ այսօր դրված է սեղանին, այսինքն՝ «տարածքներ խաղաղության դիմաց», նոր մոտեցում չէ: Դա գալիս է դեռևս 93թ.-ից, ապա 2007 թ.-ին Մադրիդյան սկզբունքներում է ամրագրվել, հետո Կազանի: Բայց մենք հիմա առավել անհանգստացած ենք, որովհետև թևակոխել ենք եզրափակիչ փուլ: Խոստումները, որոնք տրվել են նախագահների կողմից, ժամանակն է իրականացվեն»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի խոսքով՝ անընդունելի է տարածքներ հանձնելը, որովհետև դա ավելի կմոտեցնի մեզ լայնամասշտաբ պատերազմի: Արա Պապյանն ասաց, որ մյուս կողմից, Ռուսաստանի դերակատարությունն է ուժեղացել, որը ԼՂ հարցը փորձում է օգտագործել որպես հարթակ՝ սեփական խնդիրները լուծելու համար։ Ուստի բացառված չէ, որ հարցը ձգձգվի այնքան, մինչև ՌԴ-ի համար արցախյան հակամարտությունը կդադարի հարթակ լինելուց։
«Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին սիրաշահել, գայթակղել, բերել Եվրասիական տնտեսական միություն: Այս պարագայում մենք պետք է էապես, արմատապես փոխենք բանակցային գործընթացի հիմքը, էությունը, չեղյալ համարենք տարածքներ կարգավիճակի դիմաց մոտեցումը: Փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Փոխզիջում կոչեցյալը համարժեք չէ, երբեք չի կարող համարժեք լինել»,- շեշտել է քաղաքագետը:
Արա Պապյանը նշեց, որ տարածաշրջանում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում, փոխվում են պետությունների դաշնակիցները, օրինակ՝ Թուրքիան, որը մշտապես եղել է Արևմուտքի դաշնակիցը, այսօր կանգնած է ՆԱՏՕ–ից դուրս գալու շեմին: Իսկ Հայաստանը, նրա խոսքով, կարող է օգտվել Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարմամբ ու մեծացնել իր դերը տարածաշրջանում: Միաժամանակ, ըստ նրա, մեծանում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարը, որը ՀՀ-ի համար վտանգավոր է:
«Իսկ Հայաստանը սպասում է, թե իրեն ով կընտրի: Հայաստանը ընտրել է՝ դաշնակից է Ռուսաստանը, բայց Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները չի կատարում: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք, Արևմուտքի հետ զարգացնենք մեր հարաբերությունները: Չի կարող Հայաստանը արժեքավոր լինել Ռուսաստանի համար, երբ չունի այլընտրանք»,- ասել է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ