ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական փոփոխությունները բխում են մեր երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման շահերից. ԼՂՀ ԱԺ նախագահ 08/20/2016 16:08 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվող նախագահական կառավարման մոդելով, իհարկե, ուղղակիորեն ընտրված նախագահը կունենա անվիճելի լեգիտիմություն, այնպիսին, ինչպիսին կունենա նաև նոր խորհրդարանը:
Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ չհամաձայնելով տեսակետի հետ, որ առաջարկվող տարբերակը սուպեր նախագահական կառավարում է ենթադրում:
-Օրերս հրապարակվեց ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների անցկացման հայեցակարգը, որով առաջարկվում է կիսանախագահական գործող մոդելը փոխարինել նախագահական մոդելով՝ խորհրդարանական մոդելի տարրերով: Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները:
- ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետական կառավարման համակարգի վերջնական ընտրության հարցում հաշվի է առել ոչ միայն հանձնաժողովի ներսում անցկացված քննարկումների արդյունքներն ու մասնագիտական խորհրդատվությունները, այլ նաև քաղաքական ուժերի տեսակետներն ու հանրության մեջ գերիշխող տրամադրությունները:
Հայեցակարգով առաջարկված նախագահական կառավարման մոդելը հնարավորություն է տալիս խուսափել գործադիր իշխանության երկակիությունից. հանրապետության նախագահը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում կառավարության գործունեության համար, ինչը, գործող սահմանադրությամբ բացակայում է: Դրան զուգահեռ բարձրացվում է օրենսդիր մարմնի դերակատարությունը, իսկ նախագահ-խորհրդարան փոխհարաբերություններում կգործեն հակակշիռների ու զսպման ավելի արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ առաջարկված մոդելն, իհարկե, դասակարգվում է որպես ընդգծված նախագահական, բայց դրանում չեն բացառվում և´ կիսանախագահական, և´ խորհրդարանական կառավարման համակարգի տարրեր: Այս սկզբունքը կիրառվել է՝ ելնելով Արցախի Հանրապետության առանձնահատկություններից. բնակչության թվաքանակ, փոքր տարածք, քաղաքական դաշտի կայացվածության աստիճան, «չհայտարարված պատերազմի» իրողություն և այլն:
- Քննարկումներում սկզբում խոսվում էր խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու մասին: Արդյո՞ք փոփոխությունը պայմանավորված է քառօրյա պատերազմով: Ապրիլյան իրադարձություններից հետո խոսվում էր այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգը չի ապահովի պետության կայունությունը: Դա՞ է պատճառը, որ ընտրվել է նախագահական մոդելը:
- Որևէ գաղտնիք չկա այն նախապատմության մեջ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու փուլում մենք առավել հակված էինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն ընդունված խորհրդարանական կառավարման մոդելին համանման համակարգ, քանի որ երկու հայկական հանրապետությունների հանրային-քաղաքական համակարգերը չեն կարող իրարից հեռու լինել: Ապրիլյան պատերազմն, իհարկե, որոշ խմբագրումներ կատարեց սահմանադրական բարեփոխումների մեր տեսլականում, սակայն դա չէր միակ փաստարկը՝ նախագահական կառավարման մոդելին նախապատվություն տալու համար: Կան մի շարք այլ հիմնավորումներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել սահմանադրական իրավակարգավորումների ժամանակ. օրինակ, գործադիր իշխանության կայունության կարևորությունը, խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքի կիրառման անհնարինությունն Արցախի դեպքում (Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը), սահմանադրական արդարադատության կայացման անհրաժեշտությունը և, վերջապես, երկրի առջև ծառացած մարտահրավերները:
- Ի՞նչ են տալու այս փոփոխություններն Արցախի ժողովրդին: Ի՞նչ է փոխվելու մարդկանց կյանքում: Նման փոփոխությունները երաշխավորու՞մ են Արցախի անվտանգությունը:
- Արցախի Հանրապետությունը թեև այս պահին չունի միջազգային իրավական ճանաչում, այնուամենայնիվ, մենք չենք կարող անտեսել ժամանակակից աշխարհում սահմանադրական փոփոխությունների առաջատար փորձը: Դա բխում է նաև մեր երկրի անվտանգության և առաջընթացի ապահովման շահերից:
Ինձ համար հասկանալի է, որ հանրային հետաքրքրությունը հիմնականում կենտրոնացել է պետական կառավարման մոդելի շուրջ: Սակայն, առաջարկվող սահմանադրական բարեփոխումները պետք դիտարկել ամբողջության մեջ. պակաս կարևոր չեն այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնմանն ու ամրապնդմանը, հիմնական իրավունքների ու ազատությունների անմիջական գործողության ապահովմանը, դատական իշխանության ինքնուրույնության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին սահմանադրական հստակ կարգավիճակ տալուն, ինչպես նաև անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից