ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ն զոհվածների գերեզմանների փողը չի՞ փոխանցում. «Հրապարակ» 08/20/2016 09:21 | Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է։ Պետական միջամտության շրջանակներում Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար։ Բայց անցել Է 5 ամիս, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել։
Հարազատները գալիս Էին ու տեսնում, որ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ են անցել-դարձել, ու բարկանում էին։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն։ Վիկտոր Յուզիխովիչի մորաքրոջ ամուսինն Էլ՝ Անդրանիկ Ազոյանը, որը բետոնային աշխատանքների մասնագետ Է, արագ գործի գլուխ Է անցել։
«Բոլորն Էլ համաձայն են, որ ավելի լավ Է, մեզ քիչըմ նեղություն տանք, որակով շինարարություն լինի, քան ոչինչ չլինի, հասնի սեպտեմբերը, անձրևային եղանակին գործը կիսատ-պռատ մնա»,– ասում Է նա։
Որպես բետոնի մասնագետ, վստահեցնում Է. գերեզմանները ճանապարհից առանձնացնելու, բետոն լցնելու համար ամենաշատը 10-15 օր Էր պետք, բայց գործը ձգվեց 4 ամիս։ Խայտառակ դրվագներից այս օրերին խուսափել չհաջողվեց։ Զոհված սպա Վիկտոր Յուզիխովիչի հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչը, քիչ էր մնում գետնի տակ թաղեր ՊՆ-ի մրցույթում հաղթող շինարարական կազմակերպության տնօրեն Սարգիսին, երբ տեսավ, որ որդու գերեզմանի վրայով մեքենա Է անցել։
«Փոսն եմ գցել, ուզել եմ թաղել, տղերքը պահեցին»,– ասաց նա։ Մինչ այդ «Ախուրյանում» գրանցված այդ կազմակերպության տնօրենը զոհվածների հարազատներին հայտնել Էր, որ ՊՆ-ն իրենց գումարները չի տրամադրում, և հենց դա Է պատճառը, որ աշխատանքները ժամանակին չեն արվում։ Երկու օր առաջ պանթեոն էին գնացել Շիրակի զինկոմ Գագիկ Խաչատրյանը և ՊՆ-ից մի պաշտոնյա։ Նրանք խոստացել էին, որ երեք օրում գումարները կտրամադրվեն, և աշխատանքները կվերսկսվեն։
«3 օր ժամանակ են տվել, իրենք արդեն սկսել են աշխատել,– ասում է Թալիշում զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանը։– Մենք լցնում էինք բետոնը, իրենք էլ եկան, որոշեցին, որ երեք օրում գումարները կփոխանցեն»։ Դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ պարզելու, թե ինչպես է ընտրվել կապալառու կազմակերպությունը, և ինչու վերջինիս գումարներ չեն տրամադրվում։ Սակայն նա ոչ զանգերին էր պատասխանում, ոչ հաղորդագրություններին»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 20.08.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից