ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ նոր սահմանադրության հայեցակարգում յուրօրինակ լուծումներ են տված. Հրայր Թովմասյան. Tert.am 08/19/2016 16:27 | ԼՐԱՀՈՍ
Լուծումները, որոնք տրված են Լեռնային Ղարաբաղի նոր սահմանադրության հայեցակարգում, յուրօրինակ են․ դրանք տարբերվում են այն լուծումներից, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում։
Tert.am-ի հետ զրույցում գնահատելով վերջերս հրապարակված ԼՂ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը՝ ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով նաև եղել է Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ:
Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի գործող Սահմանադրությունն ընդունվել է՝ հիմքում ունենալով 2005 թվականի Հայաստանի Սահմանադրությունը․«Բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մակարդակում, առկա էին նաև Լեռնային Ղարաբաղում: Սա էր հիմնական պատճառը, որ որոշում է կայացվել փոխել Սահմանադրությունը, որպեսզի ձերբազատվեն հիմնական թերություններից․ դա թե՛ լիազորությունների կրկնությունն է՝ վարչապետի և նախագահի աշխատակազմի, թե՛ գործադիր իշխանության հետ կապված խնդիրն է. երբ նույն քաղաքական թիմից են, խնդիրներ չեն առաջանում, բայց բավական է, որ տարբեր քաղաքական ուժերից լինեն, խնդիրներ լինում են, իսկ Ղարաբաղի համար դա կարող է ճակատագրական լինել»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Նա նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարման համակարգի հետ կապված երեք լուծումներ կարող էին լինել: Առաջինը նա համարեց կիսանախագահական համակարգը մոդեռնիզացնելը։ «Որպեսզի այն բացասական կողմերը, որ կային, վերանային: Միջազգային պրակտիկան սակայն ցույց է տվել, որ դրա հնարավորությունները բավական սահմանափակ են, և միայն սահմանադրական կարգավորումները դրա համար բավարար չեն»,-ասել է նա:
Լուծման երկրորդ տարբերակը, ըստ Հրայր Թովմասյանի, կիսանախագահական համակարգից հրաժարվելն ու անցում կատարելն էր կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական համակարգերին, որոնցով խնդիրներն ամբողջությամբ լուծվում են: «Այս երկու համակարգերը համարվում են դասական, և այն խնդիրները, որոնք կան կիսանախագահականում, այստեղ ձերբազատված են»,- ասել է նա:
Խորհրդարանական կառավարման համակարգից հրաժարվելը, Ղարաբաղի դեպքում, Հրայր Թովմասյանը ճիշտ է համարում:
«Հայտնի է, որ քաղաքական ուժերը տարբեր ժամանակահատվածներում կողմ են արտահայտվել, բայց այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի համար, որտեղ կա փոքր խորհրդարան, որտեղ 33 հոգի է, և թիվը էականորեն մեծացնելը հնարավոր չէ, կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը և այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք հնարավորություն կտան քաղաքական համակարգը կայուն պահել, պարզապես անկիրառելի և հնարավոր չէ: Եթե անգամ սահմանում ես 84 տոկոս, դա 1 պատգամավորի խնդիր է: Սա նշանակում է, որ խորհրդարանական համակարգը կարող է բերել անկայունություն․ երբ որ կառավարությունները շատ արագ փոխվեն, չի լինի կենտրոնադիր կառավարում, ինչը ԼՂ-ի համար շատ կարևոր է»,-ասել է նա։
Հրայր Թովմասյանը նկատեց, որ ԼՂ-ի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ամրագրված նախագահական համակարգը բավականին տարբերվում է դասական նախագահական համակարգի մոդելից․ այստեղ ներմուծված են պառլամենտարիզմի կարևորագույն էլեմենտներ:
«Ցանկացած նախագահական երկրում, երբ նախագահը և խորհրդարանը տարբեր ուժերից են լինում, իսկ նախագահը չի կարող խորհրդարանը արձակել, իսկ խորհրդարանը չի կարողանում նախագահին անվստահություն հայտնել, երկիրը կարող է փակուղային իրավիճակներում հայտնվել՝ բյուջե չի հաստատվի, օրենքներ չեն ընդունվի և այլն: Լեռնային Ղարաբաղի ներկայացված հայեցակարգում այս խնդիրը լուծված է, որովհետև կա երկակի լուծումների հակակշիռների մեխանիզմ․ նախագահը կարող է արձակել խորհրդարանը և հակառակը՝ խորհրդարանը կարող է իր անվստահությունը հայտնել նախագահին. սրանք տարրեր են, որ նախագահական համակարգում չկան, դրանք խորհրդարանական համակարգի էլեմենտներ են»,-ասել է Հրայր Թովմասյանը
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն խորհրդարանական համակարգի, այս դեպքում նախագահին անվստահություն հայտնելը կամ խորհրդարան արձակելը ընդգծվում է սեփական լիազորությունների դադարեցմամբ․ երբ արձակվում է խորհրդարանը, նորից պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն և նաև հակառակն է լինում:
Խոսելով այն մասին, որ ներկայացված հայեցակարգում գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, վարչապետի ղեկավարման ներքո չէ, վարչապետ չկա՝ Հրայր Թովմասյանը նշել է, որ գործադիր իշխանություն իրականացնողը նախագահն է լինելու, կառավարությունը լինելու է նախագահի գլխավորությամբ աշխատող մի կառույց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից