ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացվեն ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման գործուն մոդելներ 08/18/2016 14:33 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հունիսի 15-ին և 17-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով իրականացված աշխատանքները, որոնցում ներգրավվել են մի շարք պետական մարմիններ, միջազգային
կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ հանձնարարականի առնչությամբ նախարարն ասաց, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելները ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Ըստ Հովհաննիսյանի՝ միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմիններն իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական(իրավապահ):
«Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին և այդ մարմինը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։ Այս առումով հետաքրքրական է Ուկրաինայի փորձը, որում, թեև առկա է ապակենտրոնացված մոդելը, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգ, Սինգապուր, Լիտվա, Լատվիա և այլն: Երկրորդ մոդելը, որը ես կանվանեի ապակենտրոնացված մոդել, իր մեջ ներառում է երկու մոդելներ: Ընդ որում, կանխարգելիչ և կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաներն իրականացնում է մեկ այլ մարմին: Հարկ է նշել, որ երկու մոդելների դեպքում է անչափ կարևորվում է, որ քննչական գործառույթ իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ, ոչ թե նման մարմինը ի թիվս այլ խնդիրների պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների քննությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես` կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը: Այդուհանդերձ, ըստ նախարարի, ՀՀ-ում առկա մոդելն ունի որոշակի թերություններ, դրանք են` ինստիտուցիոնալ և գործառույթային անկախության բացակայությունը, հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիոնալ անկախության բավականաչափ երաշխիքները:
«Հաշվի առնելով առկա խնդիրները` կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար: Միջազգային փորձը վկայում է, որ այս երկու մոդելն էլ գործում են հավասարապես, և նաև որևէ առավելություն չի տրվում այս կամ այն մոդելին: Ներկայումս մենք իրականացնում են լայնածավալ աշխատանքներ միջազգային փորձի ուսուﬓասիրության, երկու մոդելների առանձնահատկությունների վերհանման, դրանց թե ՛ դրական, թե′ բացասական կողմերի, մոդելներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում կատարվելիք ինստիտուցիոնալ և օրենսդրական քայլերի մշակման ուղղությամբ:
Ձեր հանձնարարականի դեպքում, պարո՛ն Վարչապետ, մենք կարճ ժամանակ անց կամփոփենք մեր աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնենք հավասարաչափ գործուն մոդելներ»,- ասաց Հովհաննիայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից