ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ նախագահի հարցազրույցի խեղաթյուրումն Ադրբեջանի քարոզչության միջամտության արդյունք է. Դավիթ Բաբայան 08/18/2016 21:19 | Ղարաբաղյան հակամարտություն
Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկն արդյունք է ադրբեջանական, միգուցե, նաև, թուրքական քարոզչական մեքենայի ակտիվ միջամտության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Փաստորեն, այստեղ հիբրիդային պատերազմի բաղադրամասեր են երևում: Սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող ամենակարևոր լրատվական միջոցները հատուկ ուշադրություն էին դարձրել Արցախին: Բավականին հայտնի լրատվամիջոցներ Արցախի մասին տարբեր տեղեկություններ և նյութեր էին տպագրում: Այս գործընթացն արագացավ հատկապես քառօրյա պատերազմից հետո: Վերջերս արգեն տինական կարևորագույն հեռուստաընկերությունը շատ ծավալուն ռեպորտաժներ է նվիրել Արցախին: Ուկրաինական առաջատար հեռուստաալիքները ևս Արցախին անդրադառնում են: Մենք դա տեսնում ենք Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ֆրանսիական լրատվամիջոցներում: Իսկ վերջերս էլ Ֆրանսիայի խորհրդարանական թերթը Արցախի Հանրապետության նախագահի հետ հարցազրույցը տպագրել է իր կայքէջում, ինչը քաղաքական մեծ նվաճում է»,-նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան չեն կարող համակերպվել այդ ամենի հետ, քանի որ ակնհայտ երևում է, որ նրանց խավիարային դիվանագիտության հնարքները տեղեկատվական դաշտում չեն աշխատում:
«Նրանք հիմա որդեգրել են խորամանկ, նենգ քաղաքականություն, բայց պետք է նշել, որ որոշ արդյունքներ այն տվել է: Նրանց քարոզչության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ֆեյքերով, հայկական անունների տակ սկսել են փնովել այդ հարցազրույցը: Այդ ամենը հասնում է նաև աբսուրդի: Օրինակ, տարբեր բառեր կոնտեքստից կտրում են, փոխզիջում բառը դարձնում են զիջում, այն դեպքում, երբ նախագահն ասել է, որ զիջման վրա ընդհանրապես չի կարող կարգավորվել հակամարտությունը: Հիմա նրանք փորձում են օգտագործել հայկական միջավայրը, հորինված հայկական անունների տակ ինչ-որ ադրբեջանցիներ ստեր են տարածում: Դժբախտաբար, որոշ հայկական ոչ ադեկվատ գաղափարների տեր մարդկանց են ներգրավել: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ իսկապես կապված են, թե պարզապես սկսել են այդ ալիքի վրա կեղտոտ հայհոյանքներով լի մի արշավ կազմակերպել»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Բաբայանը հավելեց, որ սրա հիմնական նպատակը նաև այն է, որ քառօրյա պատերազմում Ադրբեջանը, կրելով պարտություն, տալով բազմաթիվ զոհեր, հասկացավ, որ իր նյութական առավելությամբ չի կարող հաղթել, քանի որ մեզ մոտ շատ ուժեղ է գաղափարախոսական բաղադրամասը: «Հիմա Ադրբեջանը փորձ է կատարում հարված հասցնել այդ գաղափարախոսական բաղադրամասին, խարխլել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և մեր հայկական միջավայրում ստեղծել ոչ առողջ մթնոլորտ: Այս ամենը պետք է շատ լուրջ վերլուծվի և համապատասխան հետևություններ կատարվի, որովհետև նման արշավ առաջին անգամ է մեր իրականության մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ