Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Բունդեսթագի թուրք պատգամավորն Էրդողանին բռնապետ է համարում, նրա արտաքին քաղաքականությունը` ձախողված 08/18/2016   10:56  |  ԼՐԱՀՈՍ

Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը այն պատգամավորներից էր, ով հունիսի 2-ին կողմ էր քվեարկել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Բունդեսթագում տեղի ունեցած իրադարձություններն այնքան էին վրդովեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա նույնիսկ հանդես էր եկել թուրք պատգամավորների նկատմամբ բազում մեղադրանքներ եւ սպառնալիքներ պարունակող կոչերով՝ ընդհուպ մինչեւ անվանելով նրանց արյունը կեղտոտ: Սեւիմ Դաղդելենը դեռեւս հունիսին՝ սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ էր արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք: Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման փորձից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայում բռնության և զանգվածային ձերբակալությունների, հետապնդումների քաղաքականություն վարող Էրդողանի դեմ:

Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վերջին զարգացուﬓերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենի հետ:

-Տիկի՛ն Դաղդելեն, շատ տեսակետներ են հնչել Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառների վերաբերյալ, կցանկանայի Ձեր կարծիքը եւս իմանալ: Ի՞նչը հանգեցրեց նման ծայրահեղ լարված իրավիճակի ստեղծմանը:

- Էրդողանը եւ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարում էին ավտորիտար քաղաքականություն դեռ նախքան հուլիսյան ձախողված հեղաշրջումը: Այս քաղաքականությանը, փաստորեն, սատար կանգնեց բնակչության ուղիղ կեսը: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ավելի ու ավելի կխորացնեն թուրք հասարակության պառակտումը: Այժմ դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչը խթան հանդիսացավ նման իրավիճակի ստեղծման համար, սակայն թվում է, որ պառակտում տեղի ունեցավ ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ էլիտաների: Նայե՛ք ռազմական, պետական սեկտորներին, ԶԼՄ-ներին կամ բարձագույն կրթական համակարգին: Եթե, ինչպես Էրդողանն է անընդմեջ կրկնում, գյուլենական շարժումն է պատասխանատու այս հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, ապա մենք ականատեսն ենք լինում պայքարի նախկին դաշնակիցների միջեւ: Իշխող կուսակցությունը եւ Գյուլենը հավատարիմ են եղել Թուրքիայի ապագայի հարցում եւ՛ ծայրահեղ պահպանողական, եւ՛ իսլամական հայացքներին: Ճակատագրի հեգնանքով, այսօր իշխող կուսակցությունը կողմ
է նեոլիբերալ տնտեսությանը, մինչդեռ Էրդողանը եւ իր ընտանիքն արժանանում են կոռուպցիոն գործերով մի շարք մեղադրանքների:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիայի ապագան Էրդողանի՝ նման բռնապետական քաղաքականության շարունակականության դեպքում:

-Քանզի Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հալածել ընդդիմադիրներին նման դաժան եւ արտաիրավական ճանապարհով, նա թերեւս կներքաշվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ:

- Տիկի՛ն Դաղդելեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո Դուք հայտարարել էիք, որ ծագումով թուրք մի քանի պատգամավորների հետ միասին անընդմեջ սպառնալիքներ եք ստանում, որից հետո հնչեցրիք Էրդողանի մուտքը Գերմանիա արգելելու կոչ: Վերջերս էլ հանդես եկաք Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով: Ի՞նչն է այս անգամ նման կոչ անելու հիմնական պատճառը: 

- Ցուցաբերել ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում Էրդողանի ռեժիմի դեպքում կնշանակի խրախուսել նոր բռնապետին: Անձնական պատժամիջոցները նրա դեմ հնարավոր է ունենան սթափեցնող ազդեցություն եւ՛ իր, եւ՛ կողմնակիցների համար, եւ թույլ տան Թուրքիայի արդեն տառապող ժողովրդին խուսափել դժվարություններից:

-Իսկ հետագայում ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկելու Ձեր պահանջի իրականացման համար:

-Որպես Ձախերի կուսակցության ներկայացուցիչներ՝ ես եւ իմ կոլեգաները շարունակելու ենք կոչ անել կիրառել պատժաﬕջոցները Թուրքիայի առաջնորդի դեմ: Միաժամանակ ﬔնք աջակցելու ենք հետապնդուﬓերի ենթարկված լրագրողներ Ջան Դունդարին, Էրդեմ Գյուլին եւ մյուս բանտարկված դեմոկրատներին: Մենք կփորձենք լույս սփռել Թուրքիայի որոշ խմբերի վրա, ովքեր ձայնի կարիք ունեն դրսից, ինչպես օրինակ քրդերը:

- Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինչո՞վ էր պայմանավորված հենց Ձեր` կողմ քվեարկելը:

-Կողմ եմ քվեարկել բանաձեւին, քանի որ մենք ականատեսն էինք Գերմանիայի Բունդեսթագի իսկապես մի պատմական որոշման: Դա առաջին անգամն էր, որ Գերմանիայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության փաստը: Սա նաեւ Ձախերի կուսակցության հաջողությունն էր, քանի որ մեր կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել պաշտոնական Թուրքիայի սխալ դիրքորոշման քննարկմանը: Այս բանաձեւի ընդունումը նշանակում էր արդարության եւ լուսավորության սկզբունքների հաղթանակ` ավելի քան 100 տարի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի ներգրավվածության ժխտման հանդեպ: Էրդողանը մշտապես եղել է Թուրքիայում ցեղասպանության ժխտման խոսափողը: Նրա դիրքորոշումը պահպանված է թուրք հասարակության որոշակի հատվածի կողմից մինչ այսօր, եւ այդ իսկ պատճառով պատմական փաստերի հստակեցումը շատ կարեւոր էր: Փաստերի անկեղծ ճանաչուﬓ է հաշտեցման եւ ընդհանուր ապագայի միակ ճանապարհը:

- Իսկ ի՞նչ կասեք Բունդեսթագի այս քայլից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման մասին:

-Կարող եմ ասել, որ բանաձեւի ընդունումը նշանակում էր եւս մի քայլ Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացման ճանապարհին:

-Տիկի՛ն Դաղդելեն, արդյոք Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր այն համատեքստում, որ նա բավականին հեռու գնաց՝ ընդհուպ մինչեւ մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների նկատմամբ:

-Եթե նայենք այն կոշտ հայացքներին, որոնք առկա են Թուրքիայի իսլամիստական սպեկտրում, ապա նման արձագանքը միանշանակ սպասելի էր: Եթե ցեղասպանութան ժխտումը արդիական է եղել Գերմանիայում վերջին մեկ դարի ընթացքում, ապա Թուրքիայի դեպքում այն առավել քան արդի է:

-Եվ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կորակեիք 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցումից եւ բավականին երկարատեւ լարված իրավիճակից հետո կայացած Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը:

-Էրդողանի բռնի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Նրա ղեկավարության օրոք Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձել է նվազ ապահով, իսկ հարաբերությունները հարեւանների հետ՝ ավելի լարված: Դու չես կարող հովանավորել ահաբեկչական խմբավորումների ողջ սահմանով մեկ եւ ապրել խաղաղության մեջ քո տանը: Էրդողանը կասկածում է ՆԱՏՕ-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ահա թե ինչու Էրդողանը ստիպված էր ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը պարզապես կարող էր սպասել եւ հետեւել, մինչդեռ ռուս զբոսաշրջիկների՝ թուրքական զբոսաշրջային վայրերից հեռու մնալը կարծես սթափեցնող ազդեցություն ունեցավ թուրք բռնակալի վրա: Ես շատ եմ կասկածում, որ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում կփոխի վերաբերմունքը Սիրիայի կամ Իրաքի հանդեպ, քանի դեռ թուրքական սահմանը բաց է «Իսլամական պետության»-ը տրամադրվող նոր զենքերի համար: Այն, ինչ անում է Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, կարծես փորձ է շահելու որոշակի ժամանակ:


Զրուցեց Սյուզի Մուրադյանը

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:07 12/08/2016  |  ԼՐԱՀՈՍԻսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
14:56 12/08/2016  |  ԼՐԱՀՈՍԳերմանացի դիվանագետը Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի մեղսակցության գիտակցում է համարում
19:05 28/07/2016  |  ԼՐԱՀՈՍԻսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
18:41 26/07/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան
15:10 20/07/2016  |  ԼՐԱՀՈՍԱմերիկացի ցեղասպանագետը կոչ է անում ԱՄՆ նախագահի թեկնածուներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
11:09 12/07/2016  |  ԼՐԱՀՈՍԳերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Էրդողանի պահանջը. Կիրո Մանոյան
17:57 09/07/2016  |  ԼՐԱՀՈՍՄերկելն ու Էրդողանը խոսել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
16:40 02/07/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕրինագծի ընդունմամբ՝ Ֆրանսիան արժեքավոր քայլ կկատարի՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում
15:40 01/07/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
17:05 25/06/2016  |  Միջազգային լրահոսԳերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Արխիվ

[]