ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիսյանների սպանության գործով քաղհայցը չընդունելու դեմ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության. ի՞նչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը 08/18/2016 15:28 | Բարոյական վնասի հատուցում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործի շրջանակում տուժող կողմի քաղհայցն ընդունելուց հրաժարվելու՝ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքում խնդրել է վերացնել 27.05.2016թ. ներկայացված քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, համարել վարույթ ընդունված:
Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված քաղհայցում տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները պահանջում են հատուցել կյանքի իրավունքի խախտման հետևանքով հասցված բարոյական վնասը՝ ընդհանուր առմամբ 450 հազար եվրոյի չափով:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեադատարավարական օրենքը որևէ նշում չի պարունակում քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ վերաքննիչ բողոքում իրենք նշել են դատարանի կողմից թույլ տրված բազմաթիվ նյութաիրավական և դատավարական խախտումների մասին:
Ըստ Արամազդ Կիվիրյանի, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ամսաթիվ չի եղել: Հետագայում, Վերաքննիչ դատարանից ստացված որոշումից են իրենք տեղեկացել առաջին ատյանի դատարանի՝ վրիպակն ուղղելու նոր դատական ակտի մասին:
«Ընդ որում, այն կայացվել է մեր վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո: Այսինքն՝ դատարանն երևի մեր վերաքննիչ բողոքը ստանալով և տեսնելով որոշման թերությունները, ինչ-որ ուղղումներ է կատարել»,- ասաց փաստաբանը:
Բողոքն առանց քննության թողնելու Վերաքննիչ դատարանի այս որոշումը Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է ՎՃռաբեկ դատարան: Կողմը վճռաբեկ բողոքում հիմնավորում է, որ տվյալ դատական ակտը ենթակա է բողոքարկման, ընդ որում հենց Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա: ՍԴ-ն, մասնավորապես, իր արտահայտած դիրքորոշմամբ սահմանել է, թե որոնք են համարվում բողոքարկվող դատական ակտերը, իսկ որոնք հետաձգված բողոքարկվող դատական այտերը, այսինքն՝ այն դատական ակտերը, որոնք բողոքարկվում են ընդհանուր վճռի կամ դատավճռի հետ միասին: Փաստաբանը պարզաբանեց, որ կա բողոքարկման երկու ձև, երբ միջանկյալ դատական ակտերը բողոքարկվում են անմիջականորեն և երբ դրանք բողոքարկվում են ոչ անմիջականորեն, այլ այդ գործով կայացված վերջնական դատական ակտի հետ միասին:
Ըստ Արամազդ Կիվիրյանի, ՍԴ որոշման տրամաբանությունից հետևում է, որ առաջին ատյանի հիշյալ որոշումը կարող է բողոքարկվել անմիջականորեն՝ դատարանի մատչելիության սկզբունքին համապատասխան:
Փաստաբանը միաժամանակ գտնում է, որ քաղաքացիական հայցը քրեական գործի վարույթում պետք է քննվի, քանի որ կա փոխկապակցվածություն քրեական գործի ու քաղաքացիական հայցի միջև և տվյալ դեպքում հենց այդ վարույթում քննելը ավելի ողջամիտ կլիներ՝ արդար դատաքննության իրավունքի տեսակետից:
Ըստ Արամազդ Կիվիրյանի, տվյալ դեպքում քաղհայցը ենթակա էր ներկայացման քրեական գործի շրջանակում, և դատարանը պարտավոր էր այն ընդունել վարույթ և իրականացնել համապատասխան քննություն:
«Ուղղակի դատարանն, իմ խորին համոզմամբ, չունի այդպիսի կամք արդարադատություն իրականացնելու այդ մասով՝ ՌԴ-ի դեմ գործ քննել»,- ասաց Ա.Կիվիրյանը՝ համոզմունք հայտնելով, որ դատարանի որոշումն ավելի խորքային արմատներ ունի, տվյալ դեպքում հարցը լուծվել է ոչ միայն դատարանի մակարդակով:
«Անկեղծորեն ասած՝ չեմ կարող այդպիսի մեծ հույսեր ունենալ, որ Վճռաբեկ դատարանը կընդունի վարույթ՝ զուտ պրակտիայից ելնելով, սակայն այնուամենայնիվ դա ընթացակարգ է, որ մենք պետք է սպառենք, և հետագա մեր քայլերը կախված կլինեն կոնկրետ այն բանից, թե Վճռաբեկ դատարանն ինչպիսի որոշում կկայացնի»,- ասաց նա:
Եթե Վճռաբեկ դատարանը վերադարձնի տուժող կողմի ներկայացուցչի բողոքը, կողմը հնարավորություն ունի և պատրաստվում է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
Արամազդ Կիվիրյանը հայտնեց նաև, որ կախված զարգացումներից՝ իրենք կբողոքարկեն նաև քրեական գործով վերջնական դատական ակտը՝ քաղհայցի մասով, կամ ամբողջությամբ՝ կախված նրանից, թե ինչպիսի դատական ակտ կկայացվի:
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով նախորդ դատական նիստում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լքել էին դատական նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ անիմաստ են համարում իրենց հետագա ներկա գտնվելը դատական նիստին: Ըստ Արամազդ Կիվիրյանի, պատճառը դատարանի կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողություններն էին՝ նաև քաղհայցի հետ կապված:
Դատարանն սկզբնապես որոշում էր ընդունել վարույթ ընդունել քաղաքացիական հայցը, տուժողների իրավահաջորդներին ճանաչել էր որպես քաղհայցվորներ, իսկ Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես քաղպատասխանող: Դատարանը նաև մեկ ամիս ժամկետով հետաձգել էր դատական նիստը, որպեսզի այդ ընթացքում քաղհայցը թարգմանվի և ուղարկվի ՌԴ: Սակայն մեկ ամիս անց դատարանը կայացրել էր անհասկանալի որոշում, որով հրաժարվել էր քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց: «Այդպիսի ընթացակարգ գոյություն չունի. եթե քաղաքացիական հայցն ընդունվում է վարույթ, չկա այնպիսի ընթացակարգ, որ դրանից հետո դատարանն իրավասու է հրաժարվել քաղհայցը վարույթ ընդունելուց: Այդ հարցն արդեն լուծված էր, դատարանն արդեն վարույթ էր ընդունել քաղհայցը»,- ասաց Ա.Կիվիրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական հայց ներկայացնելը ոչ միայն նպատակ ուներ ամբողջությամբ պաշտպանել անձանց իրավունքները, այսինքն՝ ինչ-որ չափով խախտված իրավունքը վերականգնել, այլ նաև հետագայում նմանատիպ իրավիճակները բացառել:
Անդրադառնալով բարոյական վնասի հատուցման ինստիտուտին՝ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ չի կարող ասել, որ Հայաստանում այն զարգացում է ապրում: Ըստ նրա, այն նորմերը, որոնք որ նախատեսված են օրենսդրության մեջ, ամբողջությամբ չեն արտացոլում բարոյական վնասի հատուցման ինստիտուտը: Բացի այդ, Հայաստանում դատական պրակտիկան բարոյական վնասի հատուցման գործերով այս պահին շատ սուղ է և ինստիտուտի զարգացումը շատ դանդաղ է տեղի ունենում:
Մասնավորապես, կյանքի իրավունքի խախտման համար բարոյական վնասի հատուցման չափն, ըստ փաստաբանի, շատ նվազ է, կարող էր ավելին լինել: Եվ ինչ չափով պետք է բավարարվի բարոյական վնասի հատուցման պահանջը, փաստորեն թողնված է դատարանի սուբյեկտիվ մոտեցմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ