ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բունդեսթագի թուրք պատգամավորն Էրդողանին բռնապետ է համարում, նրա արտաքին քաղաքականությունը` ձախողված 08/18/2016 10:56 | ԼՐԱՀՈՍ
Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը այն պատգամավորներից էր, ով հունիսի 2-ին կողմ էր քվեարկել «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Բունդեսթագում տեղի ունեցած իրադարձություններն այնքան էին վրդովեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա նույնիսկ հանդես էր եկել թուրք պատգամավորների նկատմամբ բազում մեղադրանքներ եւ սպառնալիքներ պարունակող կոչերով՝ ընդհուպ մինչեւ անվանելով նրանց արյունը կեղտոտ: Սեւիմ Դաղդելենը դեռեւս հունիսին՝ սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ էր արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք: Իսկ բոլորովին վերջերս՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջման փորձից հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայում բռնության և զանգվածային ձերբակալությունների, հետապնդումների քաղաքականություն վարող Էրդողանի դեմ:
Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության վերջին զարգացուﬓերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենի հետ:
-Տիկի՛ն Դաղդելեն, շատ տեսակետներ են հնչել Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունների պատճառների վերաբերյալ, կցանկանայի Ձեր կարծիքը եւս իմանալ: Ի՞նչը հանգեցրեց նման ծայրահեղ լարված իրավիճակի ստեղծմանը:
- Էրդողանը եւ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարում էին ավտորիտար քաղաքականություն դեռ նախքան հուլիսյան ձախողված հեղաշրջումը: Այս քաղաքականությանը, փաստորեն, սատար կանգնեց բնակչության ուղիղ կեսը: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ավելի ու ավելի կխորացնեն թուրք հասարակության պառակտումը: Այժմ դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչը խթան հանդիսացավ նման իրավիճակի ստեղծման համար, սակայն թվում է, որ պառակտում տեղի ունեցավ ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ էլիտաների: Նայե՛ք ռազմական, պետական սեկտորներին, ԶԼՄ-ներին կամ բարձագույն կրթական համակարգին: Եթե, ինչպես Էրդողանն է անընդմեջ կրկնում, գյուլենական շարժումն է պատասխանատու այս հեղաշրջման փորձը կազմակերպելու համար, ապա մենք ականատեսն ենք լինում պայքարի նախկին դաշնակիցների միջեւ: Իշխող կուսակցությունը եւ Գյուլենը հավատարիմ են եղել Թուրքիայի ապագայի հարցում եւ՛ ծայրահեղ պահպանողական, եւ՛ իսլամական հայացքներին: Ճակատագրի հեգնանքով, այսօր իշխող կուսակցությունը կողմ
է նեոլիբերալ տնտեսությանը, մինչդեռ Էրդողանը եւ իր ընտանիքն արժանանում են կոռուպցիոն գործերով մի շարք մեղադրանքների:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիայի ապագան Էրդողանի՝ նման բռնապետական քաղաքականության շարունակականության դեպքում:
-Քանզի Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հալածել ընդդիմադիրներին նման դաժան եւ արտաիրավական ճանապարհով, նա թերեւս կներքաշվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ:
- Տիկի՛ն Դաղդելեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո Դուք հայտարարել էիք, որ ծագումով թուրք մի քանի պատգամավորների հետ միասին անընդմեջ սպառնալիքներ եք ստանում, որից հետո հնչեցրիք Էրդողանի մուտքը Գերմանիա արգելելու կոչ: Վերջերս էլ հանդես եկաք Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով: Ի՞նչն է այս անգամ նման կոչ անելու հիմնական պատճառը:
- Ցուցաբերել ձեռքերը մի կողմ քաշած մոտեցում Էրդողանի ռեժիմի դեպքում կնշանակի խրախուսել նոր բռնապետին: Անձնական պատժամիջոցները նրա դեմ հնարավոր է ունենան սթափեցնող ազդեցություն եւ՛ իր, եւ՛ կողմնակիցների համար, եւ թույլ տան Թուրքիայի արդեն տառապող ժողովրդին խուսափել դժվարություններից:
-Իսկ հետագայում ի՞նչ գործնական քայլեր եք ձեռնարկելու Ձեր պահանջի իրականացման համար:
-Որպես Ձախերի կուսակցության ներկայացուցիչներ՝ ես եւ իմ կոլեգաները շարունակելու ենք կոչ անել կիրառել պատժաﬕջոցները Թուրքիայի առաջնորդի դեմ: Միաժամանակ ﬔնք աջակցելու ենք հետապնդուﬓերի ենթարկված լրագրողներ Ջան Դունդարին, Էրդեմ Գյուլին եւ մյուս բանտարկված դեմոկրատներին: Մենք կփորձենք լույս սփռել Թուրքիայի որոշ խմբերի վրա, ովքեր ձայնի կարիք ունեն դրսից, ինչպես օրինակ քրդերը:
- Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, ինչո՞վ էր պայմանավորված հենց Ձեր` կողմ քվեարկելը:
-Կողմ եմ քվեարկել բանաձեւին, քանի որ մենք ականատեսն էինք Գերմանիայի Բունդեսթագի իսկապես մի պատմական որոշման: Դա առաջին անգամն էր, որ Գերմանիայի խորհրդարանականների բացարձակ մեծամասնությունը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության փաստը: Սա նաեւ Ձախերի կուսակցության հաջողությունն էր, քանի որ մեր կուսակցությունը միշտ էլ դեմ է եղել պաշտոնական Թուրքիայի սխալ դիրքորոշման քննարկմանը: Այս բանաձեւի ընդունումը նշանակում էր արդարության եւ լուսավորության սկզբունքների հաղթանակ` ավելի քան 100 տարի Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի ներգրավվածության ժխտման հանդեպ: Էրդողանը մշտապես եղել է Թուրքիայում ցեղասպանության ժխտման խոսափողը: Նրա դիրքորոշումը պահպանված է թուրք հասարակության որոշակի հատվածի կողմից մինչ այսօր, եւ այդ իսկ պատճառով պատմական փաստերի հստակեցումը շատ կարեւոր էր: Փաստերի անկեղծ ճանաչուﬓ է հաշտեցման եւ ընդհանուր ապագայի միակ ճանապարհը:
- Իսկ ի՞նչ կասեք Բունդեսթագի այս քայլից հետո թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման մասին:
-Կարող եմ ասել, որ բանաձեւի ընդունումը նշանակում էր եւս մի քայլ Անկարայի եւ Բեռլինի հարաբերությունների վատթարացման ճանապարհին:
-Տիկի՛ն Դաղդելեն, արդյոք Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր այն համատեքստում, որ նա բավականին հեռու գնաց՝ ընդհուպ մինչեւ մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով Բունդեսթագի թուրք պատգամավորների նկատմամբ:
-Եթե նայենք այն կոշտ հայացքներին, որոնք առկա են Թուրքիայի իսլամիստական սպեկտրում, ապա նման արձագանքը միանշանակ սպասելի էր: Եթե ցեղասպանութան ժխտումը արդիական է եղել Գերմանիայում վերջին մեկ դարի ընթացքում, ապա Թուրքիայի դեպքում այն առավել քան արդի է:
-Եվ կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կորակեիք 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիա-Թուրքիա սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցումից եւ բավականին երկարատեւ լարված իրավիճակից հետո կայացած Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը:
-Էրդողանի բռնի արտաքին քաղաքականությունը ձախողվել է: Նրա ղեկավարության օրոք Թուրքիան ամբողջ տարածաշրջանում դարձել է նվազ ապահով, իսկ հարաբերությունները հարեւանների հետ՝ ավելի լարված: Դու չես կարող հովանավորել ահաբեկչական խմբավորումների ողջ սահմանով մեկ եւ ապրել խաղաղության մեջ քո տանը: Էրդողանը կասկածում է ՆԱՏՕ-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ահա թե ինչու Էրդողանը ստիպված էր ամրապնդել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը պարզապես կարող էր սպասել եւ հետեւել, մինչդեռ ռուս զբոսաշրջիկների՝ թուրքական զբոսաշրջային վայրերից հեռու մնալը կարծես սթափեցնող ազդեցություն ունեցավ թուրք բռնակալի վրա: Ես շատ եմ կասկածում, որ Էրդողանը երկարաժամկետ հեռանկարում կփոխի վերաբերմունքը Սիրիայի կամ Իրաքի հանդեպ, քանի դեռ թուրքական սահմանը բաց է «Իսլամական պետության»-ը տրամադրվող նոր զենքերի համար: Այն, ինչ անում է Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, կարծես փորձ է շահելու որոշակի ժամանակ:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից