ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրությամբ հստակեցված չէ ԱԽ կարգավիճակի և առաքելության հարցը. ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ 08/17/2016 12:20 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգավորումները դեռևս 2006 թվականին ամրագրել են անկախ, արհեստավարժ և հաշվետու դատական իշխանության առկայության և գործունեության համար անհրաժեշտ՝ դատական իշխանության և դատավորի անկախության միջազգայնորեն ընդունելի սկզբունքները: Այդուհանդերձ, դատական համակարգը առաջընթացի նոր մարտահրավերների առջև է կանգնած: Այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Ըստ փաստաթղթի, դատական համակարգի հետագա սահմանադրական բարեփոխումները պետք է միտված լինեն.
ամրապնդելու դատական իշխանության ու դատավորի անկախությունը և զարգացնելու դատավորի կարգավիճակի սահմանադրական երաշխիքները, հստակեցնելու դատավորների նշանակման և պաշտոնից ազատման ընթացակարգում Հանրապետության նախագահին վերապահված նշանակալի լիազորությունները՝ հակակշռելով դրանք նշանակման գործընթացի թափանցիկության և անկախության առավել ամուր երաշխիքներով, բարձրացնելու դատական իշխանության ինքնուրույնությունը և ինքնակառավարման արդյունավետությունը, հստակեցնելու Արդարադատության խորհրդի կարգավիճակն ու առաքելությունը, զարգացնելու սահմանադրական արդարադատության ինստիտուտի արդյունավետությունը:
Պետք է զարգացնել դատական իշխանության և դատավորի անկախության ամրապնդմանն ուղղված սահմանադրական երաշխիքները՝ նախ և առաջ, դատավորների նշանակման գործընթացի տեսանկյունից: «Դա առաջնային նախապայման է ի սկզբանե անկախ, բարոյական և մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերի մուտքը դատական համակարգ ապահովելու համար՝ նախադրյալներ ստեղծելով դատավորի պաշտոնում նրանց պատշաճ գործունեության համար»,- ասվում է Հայեցակարգում:
Ըստ փաստաթղթի հեղինակների, այս նպատակներին պետք է հասնել դատավորի թեկնածուի արժանիքների գնահատման թափանցիկ ընթացակարգեր ներդնելու և նշանակման գործընթացին մասնակից սուբյեկտների լիազորությունները հավասարակշռելու միջոցով:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն այս առումով բավական առաջադիմական կարգավորումներ ունի Գերագույն դատարանի դատավորների նշանակման մասով՝ նախատեսելով Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի մասնակցությունը գործընթացին: Մինչդեռ այլ ատյանների դատավորների նշանակման գործընթացը կենտրոնացված է Արդարադատության խորհրդի և Հանրապետության նախագահի ձեռքում, ընդ որում հստակ չեն այս գործընթացում յուրաքանչյուրի լիազորությունների ծավալը և ապագա դատավորի համար անկախության երաշխիքները: Ավելին` անգամ Գերագույն դատարանի դատավորների պարագայում սահմանադրական նորմերը լռում են ընթացակարգային հիմնարար հարցերի շուրջ՝ ինչպե՞ս են առաջադրվում թեկնածուները, ո՞վ իրավունք ունի Հանրապետության նախագահին առաջարկելու Գերագույն դատարանի դատավորի թեկնածու և այլն: Պառլամենտի կողմից դատավորների նշանակման ժամանակ պետք է նախատեսվեն համապատասխան երաշխիքներ գործընթացի քաղաքականացման ռիսկերը հակակշռելու համար: Այս առումով սահմանադրական կարգավորումների համար ելակետային սկզբունքը պետք է լինի այն, որ դատավորների նշանակման ընթացակարգը մի կողմից պետք է ապահովի դատավորի անկախությունը և հետագայում նրա կաշկանդված չլինելը նրան նշանակողից, իսկ մյուս կողմից երաշխավորի դատավորի պատասխանատվությունը և հանրային հաշվետվողականությունը:
Դատավորի արտաքին անկախությանն առնչվող մեկ այլ կարևոր հարց է, ըստ Հայեցակարգի հեղինակների, նրա լիազորությունների դադարեցման իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը: Գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին է վերապահված ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը: Ընդ որում, սահմանադրական նորմերն այս հարցում տարբերակում չեն դնում անգամ այն պարագայում, երբ, օրինակ, նույն Գերագույն դատարանի դատավորների նշանակման իրավասությունը վերապահված է Ազգային ժողովին: Այս հարցերում ևս կարևոր է անկախության և օբյեկտիվության ապահովման պատշաճ ընթացակարգերի ներդրումը:
Դատական համակարգ որակյալ կադրերի մուտքը ապահովելուն զուգընթաց՝ անկախ, անաչառ դատական համակարգի գոյության և արդյունավետ գործունեության համար ոչ պակաս կարևոր խնդիր է դատավորի կարգավիճակի հարցը: Այս առումով սահմանադրական նորմերը զարգացման և համալրման կարիք ունեն: Խոսքը մի կողմից դատավորին ներկայացվող սահմանափակումների, իսկ մյուս կողմից` նրա անձեռնմխելիության, նրան պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի, գործունեության նյութական, սոցիալական և այլ երաշխիքների մասին է:
Դատական համակարգի անկախ և ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ նախապայման է դատական ինքնակառավարման կուռ և գործուն համակարգի առկայությունը: Այս առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածը նախատեսում է Արդարադատության խորհրդի ձևավորում: Վերջինիս դերն ու առաքելությունը հնարավոր է լինում վեր հանել Սահմանադրության 116-րդ հոդվածով այս մարմնին վերապահված լիազորությունների վերլուծությամբ, սակայն Արդարադատության խորհրդին վերաբերող սահմանադրական նորմերը խնդրահարույց են, մասնավորապես, հետևյալ առումներով.
Սահմանադրությամբ հստակեցված չէ Արդարադատության խորհրդի կարգավիճակի և առաքելության հարցը: Չնայած գործող Սահմանադրությամբ այս մարմնին վերապահված են այնպիսի լիազորություններ, որոնք հիմնականում բնորոշ են դատական ինքնակառավարման բարձրագույն մարմնին, սակայն դրանք նախ` ամբողջական չեն և երկրորդ` Արդարադատության խորհրդի լիազորությունների էական մասը միայն խորհրդատվական բնույթ ունի: Արդարադատության խորհրդի՝ դատական իշխանության ինքնակառավարման լիարժեք մարմնի վերածվելու տեսանկյունից առանցքային կարևորության հարց է խորհրդի սահմանադրական լիազորությունների ընդլայնումը՝ դրանք մոտեցնելով նման մարմնին միջազգային փաստաթղթերում առաջադրվող օրինակելի լիազորություններին:
Գործող Սահմանադրությունը չի նախատեսում նաև Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներ, չկա խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվելու սահմանափակում:
Բոլոր դատավորների շահերը ներկայացնող լիարժեք ինքնակառավարման մարմին լինելու տեսանկյունից խնդրահարույց է նաև Արդարադատության խորհրդում բոլոր ատյանների դատարանների դատավորների ներկայացվածության պահանջ սահմանող նորմերի բացակայությունը:
Ապահովված չէ խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների հավասարակշռված դերակատարումը: Ըստ գործող Սահմանադրության՝ Խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը: Դատավորների ներքին անկախության ապահովման, խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև հավասարության տեսանկյունից միջազգային պրակտիկայում առավել ողջունելի է համարվում նման մարմինների նախագահի ընտրովի լինելը հենց այդ մարմնի անդամների կազմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից