Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Արցախի Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը, սակայն կա իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք 08/16/2016   19:43  |  ԼՐԱՀՈՍ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում:

Ինչպես նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում, որն այսօր է հրապարակվել, պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել և ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ և հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով:

Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա֊պետության՝  ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը:

Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և  պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների իրակա֊նացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաև անմիջական ժողովր֊դավարության ինստիտուտների կատարելագործմանը:

Հայեցակարգում  անդրադարձ է կատարվում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին նվիրված գլխին, որը պարունակում է առաջադիմական և ժողովրդավարական երկրներում ու միջազգային փաստաթղթերում տեղ գտած մոտեցումներին համահունչ կարգավորումներ: Այդուհանդերձ, այս ոլորտում միջազգային զարգացումներին համաքայլ գործող սահմանադրական նորմերի հետագա բարելավման կարիք կա, ինչի համար ուղենիշներ կարող են հանդիսանալ, մասնավորապես,  Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի դրույթները, իրավունքի գերակայության երաշխա֊վորման վերաբերյալ միջազգային իրավական նոր մոտեցումները:

Հայեցակարգի հեղինակները գտնում են, որ պետք է կարգավորել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անդրադառնալով անձնական տվյալներ հավաքելու, մշակելու և դրանց ծանոթանալու հարցերին:

Բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, հաղորդակցության ազատության իրավունքին, ամուսնանալու ազատությանը վերաբերող սահմանադրական կարգավորումներում, հաշվի առնելով այս իրավունքների հանրային բարձր արժեքը, անհրաժեշտ է հստակեցնել դրանց սահմանափակման հիմքերը և իրավաչափ նպատակները:

Ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է հավաքների ազատությունը, ուստի սահմանադրական նորմերը պետք է հստակեցնեն հավաքների իրավունքի ազատության սահմանները, իրազեկման պարտականության դեպքերը՝ սահմանելով այն միայն օրենքով նախատեսված բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների համար:

Դատապարտյալների իրավունքների պաշտպանության առումով, միջազգային փաստաթղթերին և ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ, առաջընթաց քայլ կլինի առանձին դեպքերում դատապարտյալներին ընտրական իրավունքի վերապահումը:

Հայեցակարգում նշվում է, որ գործող Սահմանադրությունն ամրագրում է յուրաքանչյուր անձի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, սակայն չի անդրադառնում պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքին: Որպես առկա սահմանադրական նորմերի զարգացում և գործուն երաշխիք՝ կարելի է դիտարկել պատշաճ վարչարարության իրավունքի ամրագրումը սահմանադրական մակարդակով (օրինակ՝ գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, լսված լինելու հիմնարար իրավունքը և այլն):

Գործող Սահմանադրությունն ամրագրում է ծնողների իրավունքները, սակայն չի անդրադառնում երեխայի իրավունքներին: Ուստի երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրման միջազգային ժամանակակից միտումներին, Երեխայի իրավունքների կոնվենցիային ընդառաջ՝ կարևոր քայլ կլինի երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրումը: Ընդ որում, սահմանադրական մոտեցումները պետք է երեխային դիտարկեն ոչ միայն  սոսկ պաշտպանողական միջոցառումների հասցեատեր, այլև` իրավունքների կրող և իրեն վերաբերող հարցերում որոշումների կայացմանը մասնակից: Երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրման միջազգային փորձը հուշում է, մասնավորապես, երեխայի հետևյալ իրավունքների ամրագրման անհրաժեշտության մասին՝ վտանգներից պաշտպանություն, երեխայի զարգացման երաշխավորում, երեխայի լավագույն շահերի առաջնային հաշվառում:

Ժողովրդավարության, բաց կառավարման, հանրային իշխանության գործունեության թափանցիկության առումով կարևոր նշանակություն ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում` փաստաթղթերին ծանոթանալու իրավունքի առանձին ամրագրումը:

Ընդլայնման կարիք ունեն նաև անձի քրեաիրավական պաշտպանության երաշխիքները, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի հավելյալ երաշխիքները, մեղքի սկզբունքը՝ որպես քրեաիրավական պատասխանատվության հիմք, ինչպես նաև պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքը:

Անձի սահմանադրաիրավական կարգավիճակի կարևորագույն տարրերից են  հիմնական իրավունքների սահմանափակումների հնարավորությունը, հիմքերը և դրանց իրավաչափությունը: Այլապես, հիմնարար նշանակության սահմանադրական երաշխիքների բովանդակությունը կարող է աղճատվել և իմաստազրկվել: Միջազգային փաստաթղթերում և պրակտիկայում իրավունքների անհամաչափ սահմանափակումներից երաշխիքները նախատեսվում են համաչափության, որոշակիության և իրավունքի էության անխախտելիության սկզբունքների միջոցով: Այս առումով Սահմանադրության 54-րդ հոդվածը կարևոր դրույթ է պարունակում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների միջոցով իրավունքների և ազատությունների էության աղավաղման արգելքի վերաբերյալ, սակայն չի անդրադառնում մյուս երկու կարևոր երաշխիքներին՝ համաչափությանն ու որոշակիությանը: Ավելին, իրավունքների սահմանափակման հետագա օրենսդրական դրույթների համար ուղենիշներ ուրվագծելու տեսանկյունից քննարկման առարկա է հիմնական իրավունքների սահմանափակումների հստակ հիմքերի սահմանումը՝ հիմք ընդունելով միջազգային փաստաթղթերում և դատական պրակտիկայում տարիների ընթացքում արմատավորված հանրաճանաչ մոտեցումները:

Անձի սահմանադրաիրավական կարգավիճակին զուգընթաց առանցքային հարց է մնում իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը: Այս առումով մարդու իրավունքների սահմանադրական կարգավորման համակարգային մոտեցման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի մի կողմից՝ «դասական» և սոցիալական հիմնական իրավունքների, մյուս կողմից՝  պետության քաղաքականության հիմնական նպատակների տարանջատումը:

Գործող Սահմանադրու֊թյունն ամրագրում է որոշակի սոցիալական իրավունքներ, իսկ շատ դեպքերում էլ պետության սոցիալական քաղաքականության նպատակները ձևակերպում է որպես սոցիալական հիմնական իրավունք֊ներ  (օրինակ՝ բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք, բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունք և այլն)։ Մինչդեռ, «դասական» ու սոցիալական հիմնական իրավունքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների միախառնումը թուլացնում է մարդու դասական իրավունքների և սոցիալական հիմնական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը:

Խնդիրն այն է, որ «դասական» հիմնական իրավունքները  պետությունների համար խիստ պարտադիր են, և դրանց իրագործման ծավալը չի կարող տարբեր լինել կամ կախված լինել պետության հայեցողությունից: Մինչդեռ սոցիալական իրավունքները, որպես կանոն, անմիջականորեն գործող իրավունքներ չեն. դրանց իրականացման ծավալները մեծապես պայմանավորված են պետության տնտեսական հնարավորություններով: Այս իրավիճակում, երբ «դասական» հիմնական իրավունքների հետ նույն նժարի վրա են դրվում նաև սոցիալական իրավունքները, մարդկանց մոտ առաջանում են անիրականանալի ակնկալիքներ: Քանի որ պետությունը չի կարող իրագործել այս իրավունքի պաշտպանությունը, ապա ստացվում է, որ կան հիմնական իրավունքներ, որոնք կարող են ամեն դեպքում խախտվել: Իսկ դա իր հերթին բերում է այն անցանկալի հետևանքին, որ բոլոր հիմնական իրավունքների՝ պետության կողմից պաշտպանության մակարդակն ինքնաբերաբար թուլանում է:

Հայեցակարգում նշվում է նաև, որ իհարկե, կան նաև այնպիսի սոցիալական իրավունքներ, որոնք սահմանադրական իրավունքի տեսության և գիտության մեջ զարգացել են որպես «դասական» հիմ֊նական իրավունքներ (օրինակ՝ կրթության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները, գործադուլի իրավունքը և այլն): Նման  սոցիալական հիմնական իրավունքներն անմիջականորեն գործող իրավունքներ են և, հետևաբար, այս իրավունքներին պետք է վերապահվի նաև դատական պաշտպանության հնարավորություն: Ինչ վերաբերում է սոցիալական մյուս իրավունքներին (ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյության և նվազագույն աշխատավարձի, առողջության պահպանության իրավունքները) և այս ոլորտում պետության քաղաքականության նպատակներին, ապա դրանք թեև անմիջականորեն գործող իրավունքներ չեն, բայց դա չի նշանակում, որ հանրային իշխանությունները կարող են անտեսել սոցիալական պետության սկզբունքից և այլ հատուկ կարգավորումներից բխող դրույթները և չիրագործել դրանք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել այդ նպատակները: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]