ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաքսանենգության հոդվածն ուժը կորցրել է. ի՞նչ փոփոխություն կկրի Դուբայում սպանության գործով ամբաստանյալների մեղադրանքը 08/16/2016 22:58 | Դատական ռեպորտաժներ
Առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու համար Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության աղմկահարույց գործի դատաքննության շրջանակում դատարանը դիմել է իրավասու պետական մարմնին՝ քրեական օրենսգրքի մաքսանենգության հոդվածում կատարված փոփոխության հետ կապված պարզաբանում ստանալու համար:
16.05.16 թ. իր ուժը կորցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը՝ Մաքսանենգությունը, այսինքն՝ այն ապաքրեականացվել է: Այդ փոփոխության հետ կապված դատարանը հարցմամբ խնդրում է պարզաբանել, թե ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի՝ Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, նորմը որքանո՞վ կարող է կիրառելի լինել այս գործի շրջանակում՝ հաշվի առնելով, որ հիշյալ աղմկահարույց քրեական գործով բոլոր երեք ամբաստանյալները՝ Հովհաննես Մելքոնյանը, Սեմյոն Եդիգարյանը և Խոսրով Մելքոնյանը բացի սպանության ու ավազակության հոդվածներից մեղադրվում են նաև ապաքրեականացված մաքսանենգության հոդվածով: Այսինքն՝ դատարանը ցանկանում է պարզել դրա կիրառման ընթացակարգը զուտ մաքսանենգության գործերի վրա տարածելու առումով՝ արարքը վերաորակելու կամ ապաքրեականացնելու համար:
205-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Սեմյոն Եդիգարյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը, պաշտպանական կողմը չառարկեց դատարանի այդ որոշման դեմ, քանի որ օրենքի պարզաբանման խնդիր է բարձրացվել: «Կարծում եմ, այդ պատասխանը կստացվի և, ի վերջո, դատարանը կկարողանա 215-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել»:
Պաշտպանը նշեց, որ տուժող՝ ադամանդների սեփականատեր ընկերության ներկայացուցիչն ու վկաները ԱՄԷ-ից հրաժարվել են ներկայանալ դատարան՝ առանց որևէ պատճառաբանության: Դրա հետևանքով գործով ամբաստանյալները զրկվել են իրենց դեմ ցուցմունքներ տված անձանց հարցաքննելու հնարավորությունից, այսինքն՝ խախտվել է ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքը: Ըստ Կարեն Հակոբյանի, եթե դատարանը օբյեկտիվորեն մոտենա հարցին, կորոշի, այդ ցուցմունքները թույլատրելի՞ են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Մելքոնյանը հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված կայուն խումբ՝ դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իր հորեղբոր որդի Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը` Սեմյոն Եդիգարյանին, նրանք խմբով կատարել են առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և մաքսանենգություն:
Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի վրա, նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, քարշ տվել լոգարան, կպչուն ժապավենով Հովհաննես Մելքոնյանը կապել է Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի ձեռքերը, իսկ Սեմյոն Եդիգարյանը` ոտքերը, ապա ապօրինաբար Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենե փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով ամուր սեղմելով, օդի հոսքը փակելով՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել են Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիին և հափշտակել են «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության տնօրեն Ռահուլ Ռաջենդրա Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ: 5.290.715 կարատ ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով, տեղափոխել են Երևան քաղաք, որտեղ էլ դրանք ՀՀ ոստիկանների կողմից հայտնաբերվել են Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ, իսկ մնացած 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով