ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ-ի պարագայում կառավարման խորհրդարանական համակարգը չի կարող կայունություն երաշխավորել 08/16/2016 18:50 | ԼՐԱՀՈՍ
Այսօր հրապարակված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել նախագահական համակարգին:
Ըստ Հայեցակարգի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի խաղաղ, ինչպես նաև պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը:
Հայեցակարգի հեղանակները գտնում են, որ նման կայունություն չի կարող երաշխավորել նաև կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն:
Կայունությանը զուգահեռ` գերկենտրոնացած իշխանական համակարգից խուսափելու համար պետք է առկա լինեն զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ, իսկ գործադիր իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը: Ուստի՝ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:
Կառավարման այս ձևում Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձևավորում է գործադիր իշխանությունը և հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, Հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխա֊նության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև, ինչպես պառլամենտական համակարգում: Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Հանրա֊պետության նախագահին: Քանի որ Հանրապետության նախագահն ընտրվում է ուղղա֊կիորեն ժողովրդի և ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես խորհրդարանական հանրա֊պետություններում է, ապա նրան անվստահություն հայտնելն ինքնըստինքյան հանգեցնում է Ազգային ժողովի լուծարմանը, քանի որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհր֊դարանն ունեն միևնույն ժողովրդավարական լեգիտիմությունը:
Կառավարման նախագահական համակարգում Հանրապետության նախագահը չունի պառլամենտն արձակելու լիազորություն և բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը ներկայացնում են հակադիր քաղաքական մեծամասնություններ, պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է գործում, այլ նաև կարող է փակուղային իրավիճակներ առաջացնել: Հաշվի առնելով դա՝ նման փակուղային իրավիճակներից դուրս գալու համար Հանրապետության նախագահին տրվում է խորհրդարանն արձակելու լիազորություն, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին: Սակայն, ի տարբերություն խորհրդարանական հանրապետությունների, եթե Հանրապետության նախագահը լուծարում է խորհրդարանը, ապա նաև Հանրապետության նախագահի նոր ընտրություն պետք է անցկացվի: Ըստ Հայեցակարգի, նման համակարգի սկզբունքային առավելությունն այն է, որ գործադիր իշխանության ընտրության հարցը, ինչպես նախագահական համակարգում, լուծում է ժողովուրդը, այլ ոչ թե կուսակցությունները՝ ետկուլիսյան բանակցությունների ընթացքում, ինչը հաճախ տեղի է ունենում բազմաթիվ կուսակցություններ ունեցող պառլամենտական երկրներում: Մյուս կողմից լուծում է տրվում կառավարության և խորհրդարանի միջև հակամարտությունների խնդրին, ինչը նախագահական համակարգի թույլ կողմերից մեկն է: Քանի որ երկու կողմերն էլ ունեն միմյանց լիազորությունները դադարեցնելու իրավունք, բայց միայն սեփական լիազորությունները վայր դնելու գնով, ապա հակադիր մեծամասնությունների խնդիրը կարող է լուծվել անվստահության քվեի կամ խորհրդարանի լուծարման միջոցով:
Հեղինակները գտնում են, որ այս համակարգը մի կողմից կապահովի արդյունավետ հակակշիռներ, զերծ կպահի կառավարման համակարգը փակուղային իրավիճակներում հայտնվելուց, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով միմյանց անվստահություն հայտնելու արդյունքում երկու մարմինների նոր ընտրություններ անցկացնելու պահանջը, կստիպի, որ և՛ Հանրապետության նախագահը, և՛ խորհրդարանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դիմեն միմյանց լիազորությունները դադարեցնելու քայլին: Դրանով կառավարման համակարգը կլինի ավելի կայուն:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկության համաձայն, Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
Հայեցակարգի հեղինակները գտնում են, որ գործող կիսանախագահական կառավարման համակարգը չի երաշխավորում միասնական գործադիր իշխանության առկայություն և չի ենթադրում գործադիր իշխանության (Հանրապետության նախագահ և կառավարություն) իրական քաղաքական պատասխանատվություն:
Հանրապետության նախագահի ձեռքում է կենտրոնացվում քաղաքական մեծ իշխանություն, սակայն գործադիր իշխանության համար Հանրապետության նախագահը որևէ քաղաքական պատասխանատվություն չի կրում:
Ազգային ժողովը չի կարող իրական հակակշիռ լինել Հանրապետության նախագահին, քանի որ Նախագահին հակադրվելու պարագայում այն կարող է արձակվել վարչապետի պաշտոնանկության և նոր կառավարության ձևավորման ընթացակարգի արդյունքում:
«Հնարավոր համակեցության իրավիճակներն արտակարգ պայմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի համար կարող են ունենալ անդառնալի բացասական հետևանքներ, հանգեցնել ներքին բախումների, չհամակարգված գործողությունների և այլն»,- նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից