ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման հայտարարություն չի կարող անել որևէ հայ մարդ, Սահակյանի խոսքն աղավաղված է. Դ.Բաբայան. Armtimes 08/16/2016 16:14 | ԼՐԱՀՈՍ
«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից». այս նախադասությունը հատված է Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տված հարցազրույցից:
Ղարաբաղցիներին հայերից տարանջատելու մասին այդ նախադասությունը երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է: Այսօր, երբ armtimes.com-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին խնդրել է պարզաբանել, թե որն է ԼՂՀ նախագահի կողմից թույլ տրված այդ արտահայտության պատճառը՝ նա պնդեց, որ Բակո Սահակյանի հարցազրույցն աղավաղվել է:
Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Բաբայանի հետ զրույցը.
- Պարոն Բաբայան, տարիներ շարունակ Ղարաբաղի բնակիչները սրերով են ընդունել, երբ խոսք է գնացել ղարաբաղցիների ու հայերի միջեւ որեւէ տարանջատման մասին: Հիմա Ղարաբաղի նախագահն է այդպիսի արտահայտություն անում: Ի՞նչ է սա նշանակում, ինչ-որ բա՞ն է փոխվել:
- Մի այսպիսի տհաճ երեւույթ է նկատվում: Խնդիրը նրանում է, որ այդ հարցազրույցը միտումնավոր որոշ մարդիկ աղավաղել են: Այդ նախադասությունը, մի շարք էդպիսի նախադասություններ...չգիտես ինչու բերել են ինչ-որ հայ եւ ղարաբաղցի բառերով մի աննորմալ նախադասություն: Ընդհանրապես, այդպիսի տերմինաբանություն չի օգտագործվել: Դուք հասկանում եք, որ չի կարող նման բան լինել, ի՞նչ է նշանակում հայեր եւ ղարաբաղցիներ: Էդպիսի բան ընդհանրապես չի եղել: Կարող է եղած լինի՝ հայությունը Արցախում, Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում, հայ ժողովուրդը, եւ այլն եւ այլն: Բայց չի եղել նման նախադասություն: Ո՞վ է թարգմանել դա, ես չգիտեմ:
- Պնդում եք, որ Ղարաբաղի նախագահը չի՞ կարող նման արտահայտություն թույլ տված լինել:
- Էդպիսի հայտարարություն չի կարող թույլ տալ ցանկացած նորմալ հայ մարդ: Էդպիսի հայտարարություններով Ադրբեջանը 70 տարի շարունակ փորձում է հայ ժողովրդին բաժանել երկու հատվածի, ղարաբաղյան հատվածը կտրել Հայաստանից: Էդպիսի բան մենք ո՞նց կարող ենք ասել: Ախր ինձ համար վիրավորական է, որ հարցնում են՝ կարո՞ղ է նման բան լինել: Բայց ո՞նց կարող է: Ես պաշտոնապես հերքում եմ դա, այդպիսի բան չի եղել նախագահի խոսքում. չգիտեմ ով է թարգմանել՝ նման աննորմալ տերմինաբանություն օգտագործելով եւ նրանք սխալ են թույլ տվել, թե ինչ-որ մեկը միտումնավոր էդպես է թարգմանում, թե դա արտաքին թշնամիների քաղաքականությունն է, ես չգիտեմ՝ բայց այդպիսի բան չկա: Չի կարող լինել էդպիսի բան:
- Ի՞նչ թարգմանության մասին եք խոսում. ֆրանսերեն տարբերակում, որը հարցազրույցի բնօրինակն է, նշված է հայեր եւ ղարաբաղցիներ արտահայտությունը: Դուք Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքում կարդացե՞լ եք հարցազրույցը:
- Ուրեմն այնտեղ է սխալ թարգմանված, Էդպիսի բան չկա ընդհանրապես, հարցազրույցի մեջ նման բան չկա: ԼՂՀ նախագահը հայերեն է խոսել: Միգուցե թարգմանիչը խնդրին չի տիրապետում:
- Դիմե՞լ եք լրագրողին, որպեսզի բնօրինակում փոխի այդ արտահայտությունը:
- Դիմելու ենք, բա իհարկե դիմելու ենք:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ողջամիտ, իրավացի փոխզիջումներն անհրաժեշտ են», «Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու» նախադասությունները։ Ի՞նչ նկատի ունի ԼՂՀ նախագահը՝ողջամիտ փոխզիջումներ ասելով:
- Որոշ մարդիկ իրենց նեղ անձնական շահերից ելնելով փոխզիջում բառը փոխել են զիջման: Որոշ կայքէջերում էդպիսի ձեւով է հրապարակվել, որը պարզապես չի կարող ասված լինել: Ավելին՝ նախագահն իր այս նույն հարցազրույցի մեջ ասել է զիջում բառը՝ բայց այս կոնտեքստով. «Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի պես բարդ հարցը, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով»: Նա ասել է ՝ անհրաժեշտ են փոխզիջումներ. սա ուրիշ բան է: Իսկ մարդիկ, չգիտեմ ինչ մաղձով...եթե դա անում է հայը, սա պարզապես կեղտոտ խաղ է, եթե անում է Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարենք, որ նուրբ ձեւով այսպիսի պրովակացիա են անում: Խնդիրն այն է, որ երբեւէ չի կարող ասվել, որ մենք պատրաստ ենք զիջումների: Իսկ փոխզիջում բառը մենք պետք է հասկանանք հետեւյալ ձեւով՝ ընդունելի տարբերակ: Օրինակ, մեր կողմից փոխզիջում չի՞ լինի, եթե մենք ճանաչենք Ադրբեջանը որպես անկախ պետություն, իրենք էլ մեզ: Փոխզիջո՞ւմ է դա: Համարժեք փոխզիջում է: Այսպիսի բաների մասին պետք է խոսել: Իսկ որոշ մարդիկ փորձում են ավելի բարձր բղավելով ցույց տալ, թե իրենք ավելի հայրենասեր են: Բայց դրանով չի չէ՞ որոշվում: Ի՞նչ է մեր հերոսները, որոնք կանգնած են սահմանին՝ բղավո՞ւմ են ամեն օր՝ ցույց տալու իրենց հայրենասիրությունը: Էդքան լավ բղավող եք, ցույցեր եք կազմակերպում Վաշինգտոնում, եկեք այստեղ ապրեք, պահեք տարածքը, սահմանները, ոչ թե փախեք այնտեղ ու այնտեղից բղավեք: Մի քիչ էլ տղամարդկային չի ստացվում, չէ՞:
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան