Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Արցախ Հանրապետությունը վաստակել է քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը. Բակո Սահակյան 08/16/2016   14:55  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) թերթին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տրամադրված
հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

-Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղը միջազգային համայնքի կողﬕց ճանաչված չէ որպես պետություն: Հակամարտությունը, կարծես, գնալով ավելի է ճահճանում: Ի՞նչ է պետք անել երկխոսությունը վերսկսելու և հակամարտության լուծման գործում տեղաշարժ ունենալու համար։

-Երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քաղաքական, իրավական եւ հոգեբանական բնույթի քայլեր: Քաղաքական ասպարեզում առաջին հերթին անհրաժեշտ է խստորեն հետեւել 1994-1995թթ. զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագրերի դրույթներին, ինչպես նաեւ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջնորդ երկրների եւ միջազգային հանրության հորդորներին: Իրավական հարթությունում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, որտեղ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության լիիրավ կողմ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում:

Անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նրա անﬕջական կողմերից մեկի՝ Արցախի բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է հոգեբանական հատվածին, ապա այստեղ հիմնական խոչընդոտը հանդիսանում է Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած կարծրատիպերից եւ հարգի այլ ժողովուրդների հիﬓարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ հրաժարվի անհեռանկարային եւ արկածախնդիր քաղաքականությունից:

-Այլապես, դիվանագիտական տեսանկյունից որո՞նք են այն զիջուﬓերը, որոնց դուք պատրաստ կլինեիք գնալ լարվածությունը թուլացնելու համար:

-Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա- ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջաﬕտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան:

-Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի միջազգային քաղաքական ճանաչման գործում եղե՞լ է, արդյոք,առաջընթաց: Եվ ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հարավային Կովկասի կայունության գործում:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ընթանում է բավականին ակտիվ, եւ մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել այս ուղղությամբ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես եւ մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ եւս: Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը:

-1994 թվականի մայիսի 12-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը: Ինչու՞ այն խախտվեց ապրիլի սկզբին:

-Զինադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողﬕց քառօրյա լայնածավալ պատերազմ սկսելու հետեւանքով: Իսկ նման ագրեսիայի հիմնական պատճառն Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որի հիմքում հայատյացության քաղաքականությունն է եւ կառավարման համակարգի ձեւը, որը կարելի է որակել որպես բռնապետական եւ տոտալիտար: Իսկ այդպիսի պետությունները, ինչպես բազմիցս վկայել է համաշխարհային պատմությունը, միշտ էլ վարում են ագրեսիվ քաղաքականություն:

-Ինչպիսի՞ն է փախստականների իրավիճակն այսօր:

-Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք բնակավայրեր, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տունը եւ ժամանակավորապես տեղափոխվել են հարակից բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ: Պետությունը մշակում է տարբեր ծրագրեր նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման եւ տների վերականգնման ուղղությամբ:

-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Ինչպե՞ս է զարգանում տարածաշրջանի ֆինանսական կացությունը: Արդյոք այնտեղ գործու՞մ են ֆրանսիական կամ եվրոպական ընկերություններ:

-Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներն են սեփական ռեսուրսները, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի կողﬕց տրամադրվող աջակցությունը: Մինչեւ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության տարեկան աճը կազմում էր միջինը 9%: Իհարկե, պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա, բայց մենք անելու ենք հնարավորը հետագայում եւս երկրի առաջընթացն ապահովելու համար: Արցախում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը հանդիսանում է բանկային ոլորտը: Մեր երկրում ներկայացված են տարբեր առաջատար բանկերի մասնաճյուղեր, եւ հույս ունենք, որ դրանց թիվը հետեւողականորեն աճելու է: Ինչ վերաբերում է ֆրանսիական կամ եվրոպական ընկերությունների ներգրավվածությանը, ապա նման համագործակցություն
առկա է, սակայն այն ընթանում է հիﬓականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով:

-Դուք բնակչության ինքնորոշում եք պահանջում ձեր անկախության համար: Արդյոք, դա ենթադրու՞մ է, որձեր կարծիքով, որևէ աշխարհագրական շրջանակում խմբավորված յուրաքանչյուր փոքրամասնություն իրավասու է պահանջել իր ինքնորոշումը:

-Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Արցախի ժողովուրդը 67 տարի պայքարել էր մեզ համար խորթ եւ արհեստականորեն ստեղծած Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրական լուծը թոթափելու համար: Ի միջիայլոց, այս որոշումը մեր ժողովրդի կամքին հակառակ ընդունել եւ իրականացրել է բոլշեւիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղը: 1988 թվականին մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: 1991 թվականին ստեղծել ենք անկախ պետություն: Մենք ստիպված ենք եղել այն պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից: Եվ արդեն քառորդ դար է կառուցում ենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ
սոցիալական պետություն: Ի դեպ, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակություն կերտելու տեսանկյունից մեր երկիրն անհաﬔմատելիորեն առաջ է Ադրբեջանից եւ շատ ու շատ ճանաչված պետություններից: Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը:

-Ի վերջո, ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ֆրանսիական և եվրոպական քաղաքական դասին Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) և Comité de l'Europe (Եվրոպայի կոﬕտե) թերթերի միջոցով։

-Մեզ հաճախակի են հղում նման հարց, որն, ըստ էության, արտացոլում է նաեւ Եվրոպա-Արցախ հարաբերությունների տեսլականը: Այն, որ մենք պատկանում ենք մի ընդհանուր քաղաքակրթության, կարծում եմ, անվիճելի փաստ է: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Եվրոպան վերջանում է Արցախում: Մենք գտնում ենք, որ Եվրոպան սկսում է Արցախից:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:14 15/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԲակո Սահակյան. Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են
13:33 12/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ հայ համայնքը Սպիտակ տանը կոչ է անում ավելի հավասարակշռված մոտեցում որդեգրել ԼՂ հակամարտության հարցում
18:34 11/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքերը երբեք այնքան շահավետ չեն եղել, որքան այսօր. Էդուարդ Շարմազանով. News
17:10 11/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՊԲ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին. Լևոն Մնացականյան
17:03 11/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇարմազանով. Թուրքիան անելիք չունի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում
13:14 11/08/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Բեքարյան. Տարածաշրջանային զարգացումների առումով վերջին օրերը բավականին ակտիվ էին
18:03 08/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄոսկվան ցանկանում է, որ Բաքուն ու Երեւանը ԼՂ հակամարտության լուծում գտնեն. Պուտին
21:46 06/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցի վերաբերյալ Նախագահը երկու թեզ է առաջ քաշել, որոնց հիման վրա էլ կառուցված են հետագա քննարկումները. Հովհաննես Սահակյան. Tert
11:49 06/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀակամարտության լուծումը հնարավոր է միայն ԼՂ ամենաակտիվ մասնակցությամբ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Tert.am
11:45 06/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է լրատվամիջոցներում հրապարակված «Կազանյան փաստաթուղթը». NEWS.am

Արխիվ

[]