ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բաբայան. Ինչո՞ւ եք փոխզիջման տակ հասկանում հողերի հանձնում, մենք Գետաշենի, Չարդախլուի և այլ սահմանների հարց ունենք. Tert.am 08/15/2016 20:54 | Ղարաբաղյան հակամարտություն
Ինչո՞ւ եք փոխզիջման տակ անպայման հասկանում հողերի հանձնում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բակո Սահակյանի հայտարարությանը, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում ողջամիտ ու համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Բաբայանն ասաց, որ այդ զրույցները տարածում են ավանտյուրիստները: Ըստ նրա՝ հողերի մասին խոսելով պետք է հասկանալ սահմանների հարցը, որը միակողմանի չէ:
- Այսօր Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, ասել է. «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։ Ի՞նչ նկատի ունի Բակո Սահակյանը փոխզիջումներ ասելով:
- Այսպես կոչված համաձայնեցված, բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակը չպետք է հանգեցնի Արցախի անվտանգության համակարգի փոքր-ինչ թուլացմանը: Չի կարող խոսք լինել մեր ինքնիշխանության մասին: Իսկ սա արդեն լայն խնդիր է, շատ համապարփակ: Հասկացողը կհասկանա՝ ինչի մասին է խոսքը:
- Շատ են հարցադրումները՝ արդյոք փոխզիջումային տարբերակը տարածքների հանձման գնով է ձեռք բերվելու:
- Ինչո՞ւ եք դուք փոխզիջման տակ անպայման հասկանում հողերի հանձնում: Ինչո՞ւ եք լսում ինչ-որ ավանտյուրիստների, որոնք անընդհատ խոսում են այդ հարցի մասին՝ չհասկանով ինչի մասին է խոսքը, շահարկելով այս ամենը: Երբ խոսում են հողերի մասին, պետք է հասկանալ, որ խնդիրը հողերի մեջ չէ, սահմանների մեջ է: Հիմա մենք չենք կարող չէ՞ Ադրբեջանին ասել՝ հրաժարվի՛ր հողային պահանջներից: Ստիպված համանախագահները պետք է Ադրբեջանի կողմից առաջ քաշված թեզերը քննարկման դնեն: Որովհետև դա իրենց ցանկությունը չէ, պարտականությունն է, հետևաբար, ստիպված, ուզած-չուզած այդ հարցը պետք է քննարկվի: Բայց դա միակողմանի չէ: Մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ սահմանների հետ կապված. Շահումյանի շրջանի խնդիրը, Գետաշենի, Հյուսիսային Արցախը, Չարդախլուն, մնացած գյուղերը, Մարտակերտի հատվածը… Ինչո՞ւ եք այդ սահմանների հարցը նայում լոկ Արցախի պարագայում ու ավանտյուրիստներին լսում:
- Ուզում եք ասել, որ իրականում մենք ստանալիք ունե՞նք:
- Իհարկե, բա այդ մասին է խոսքը, որ սա միակողմանի չէ, որ պետք է դիտարկել հարցն ավելի լայն: Որոշ մարդիկ, որպեսզի իրենց մասին հիշեն, հայրենասեր երևան, հողերի հանձման մասին են խոսում: Բայց խոսելով չեն այդ հարցը լուծում: Եթե որևէ մեկը մտածում է, որ այստեղ մարդիկ կան, ովքեր հող են հանձնում, չարաչար սխալվում են: Սովորաբար նա, ով գոռում է, բղավում է, երբևիցե չի պաշտպանում իր հողը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ