ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեք Ենիգոմշյան. «Սասնա ծռերի» գործողության օգուտը կտեսնենք առաջիկայում.1In.am (Տեսանյութ) 08/13/2016 09:28 | ԼՐԱՀՈՍ
Օրերս ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀԽ անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշանը նշել էր, որ մեր երկիրն այսօր գտնվում է չափից ավելի խոր ճգնաժամի մեջ, և որ մենք, որպես ազգ, որպես պետություն, գտնվում ենք էքզիստենցիալ գոյութենական խնդրի առջև:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Ա. Ենիգոմշյանը, անդրադառանալով իր այս դիտարկմանը, պարզաբանեց, որ այսօրվա էքզիստենցիալ վտանգը հետապրիլյան կամ հետհուլիսյան զարգացումների իրականությունը չէ, այլ այդ վիճակն առկա է վերջին տարիներին. «Չնայած տարեցտարի, օրեցօր ավելի է սրանում այդ վտանգը և այդ վիճակը: Այդ էքզիստենցիալ վտանգն առնչվում է Հայաստանի պետականությանը, որովհետև անկախ այն հարցից, թե 91-ին ՀՀ-ն ինչ չափով անկախ երկիր դարձավ, այդտեղ չէ հիմնական խնդիրը, գնալով մենք շերտ առ շերտ մեր երկրի գերիշխանությունը զիջում ենք օտար ուժերի, հիմնականում մեկ ուժի, և դրանով մեր պետականությունն արդեն հասնում է իր գոյութենական հարցադրման առջև:Այդ ուժը միակը չէ, բայց հիմնականում Ռուսաստանն է. սա փաստ է, գերիշխանությունը շերտ առ շերտ տրվում է Ռուսաստանին: Մենք հասել ենք այնպիսի մի փուլի, իհարկե, դա պաշտոնական բնույթ չի կրում, բայց բացահայտ խոսվում է Հայաստանը ռուսական ինչ-որ նահանգի կցորդ դարձնելու մասին: Մենք գիտենք, թե որտեղից են սկսվում գործընթացները:
Անկախ պետականությանը սպառնացող գոյութենական վտանգից, մենք, որպես Հայաստան երկիր, իբրև հայ ազգ՝ աշխարհով սփռված, այդ գոյութենական խնդրի առաջ ենք գտնվում, դա գալիս է Հայաստանի վարչախմբի կողմից երկրի գերիշխանությունը և ամեն ինչը արտաքին ուժերին հանձնելու հանգամանքից, դրան զուգահեռ նաև ներքին, ներսում տիրող համակարգից, դրա մեջ մտնում է նաև Արցախի խնդիրը, որը հատուկ նշանակություն ունի. Արցախին սպառնացող վտանգը մեծ պոտենցիալ ունի արագացնելու այդ ճգնաժամը»:
Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ իրենց սկզբնական պահանջներում «Սասնա ծռեր»-ը չէին խոսում Ռուսաստանի դեմ ապագաղութացման մասին, սակայն որոշակի փուլից սկսած՝ Վ. Ավետիսյանը հայտարարեց, որ սա ապագաղութացման պայքար է, նշեց, որ կարող է շեշտադրումը չկար, բայց բովանդակային իմաստով այդ միտքը եղել է առաջին օրվանից. «Երբ խոսվում է վստահության կառավարության մասին, դա պետք է ունենա մի քանի գործառույթներ, որոնցից մեկը Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատելը կամ հաստատելն է: Ինքնիշխանության արժեքային իմաստը պետք է հասկանալ միմիայն Հայաստանի ապագաղութացումով: Այսինքն՝ վստահության կառավարություն գաղափարն իր մեջ ներառում է մի շարք գաղափարներ ու սկզբունքներ: Թե ինչու վերջին օրերին դա ավելի շեշտադրվեց, դա կապված է նաև այն զարգացումների հետ, որոնք վերջին օրերին ավելի սուր բնույթ ստացան Մոսկվա- Անկարա-Բաքու շրջանակներում, և որոնք շատ ավելի սրեցին այդ վտանգը ևս մեկ անգամ՝ Հայաստանի ինքնիշխանության և նաև գոյութենական իմաստով վտանգը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում և տեսանյությում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ