Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Սրտանց շնորհավորում եմ Ներսես Նազարյանին. Արտակ Գալստյան 08/12/2016   18:40  |  Քրեական խրոնիկոն

Շորթման մեջ մեղադրվող Արտակ Գալստյանն ծանոթացել է իր կողմից հարգված կայքերից մեկի «Զրպարտե՞լ են» հրապարակմանը և շնորհավորական ուղերձ հղել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին:

«Սույն տեքստը՝ շնորհավորական ուղերձը, գրված է իմ՝ Արտակ Գալստյանիս, ձեռքով, գրված է մաքուր սրտով, իր մեջ չի պարունակում շորթման հանցակազմ, զրպարտություն, տրվում է իմ փաստաբաններին, իմ հանձնարարությամբ հրապարակելու համար»,- նշվում է այսօրվա ուղերձում:

Ինչպես նշում է Արտակ Գալստյանը, hraparak.am-ի հրապարակման մեջ նշված է, որ այժմ ընթացող նախաքննության ընթացքում պարզվել է, որ ինքը՝ Արտակ Գալստյանը զրպարտել է Ն.Նազարյանին իսկ ՀՀ ոստիկանապետը իր աշխատակցին պաշտպանելու փոխարեն  «կրակի վրա յուղ է լցրել»: Սակայն այժմ քննվող քրեական գործի նյութերը  Ն.Նազարյանը ներկայացրել է ՀՀ նախագահին, ով ծանոթացել է այդ նյութերի հետ, համոզվել, որ Ն.Նազարյանը զրպարտված է, հաշտվել է նրա հետ և նշանակել նոր պաշտոնի՝ Երևանի հրշեջների պետ:

«Ի  դեպ, նշվում է նաև, որ Ն.Նազարյանը այն աստիճան է հաշտվել իշխանության հետ, որ շուտով կնշանակվի բարձր պաշտոնի ՀՀ ոստիկանությունում»,- նշում է շնորհավորական ուղերձի հեղինակը:

Ըստ Արտակ Գալստյանի, հաշվի առնելով հրապարակման մեջ նշված մանրամասները, միանշանակ կարելի է կարծիք կազմել, որ կայքի տեղեկատվության աղբյուրը  Ներսես Նազարյանն է, քանի որ դժվար է պատկերացնել, որ Ն.Նազարյան-Ս.Սարգսյան հանդիպմանը այլ մարդ է ներկա եղել:

«Ի դեպ, կայքի աղբյուրը նշում է, որ Ն.Նազարյանը կարողացել է հաշտվել ՀՀ նախագահի հետ  միայն իմ կալանավորվելուց հետո՝ քննության ընթացքում ձեռք բերված նյութերը որոնք ապացուցում են, որ ինքը զրպարտված է ՀՀ նախագահին ներկայացնելով:

Բուն իմաստով, այս հրապարակումը ապացուցում է այն փաստը, որ այժմ քննվող քրեական գործը ունի մեկ նպատակ, վերանայել հայտնի «ֆինանսական բուրգ»-ի գործով օրինական ուժ ստացած դատական ակտի արդյունքները: Այդ արդյունքներով Ա.Անդրեասյանի կողմից ինձանից հափշտակված գույքերը, որոնք որ գտնվում են Կարեն Բաբակեխյանի կնոջ և Ներսես Նազարյանի քրոջ՝ Դ.Նազարյանի  տիրապետման տակ, պետք է վերադարձվեն իրենց: Ի դեպ, այս մասին մենք հայտարարել ենք և նախաքննությանը և դատարանում:

Ն.Նազարյանի զրպարտված լինելու մասով ցանկանում եմ փաստել հետևյալը՝ «ֆինանսական բուրգ»-ի գործով նախաքննությունը ավարտվել է 2013թ-ին: Կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ իմ մասով՝ սուտ մատնության, Ն.Նազարյանի մասով՝ վաշխառության և խարդախության հանցակազմերի բացակայության հիմքով:

Այսինքն՝ դեռևս 2013թ-ին ակնհայտ է եղել և ապացուցվել, որ ես Ն.Նազարյանին չեմ զրպարտել, իսկ վերջինս էլ խարդախ և վաշխառու չէ, զրպարտված չէ:

Ն.Նազարյանի պաշտոնանկությունը ՀՀ ոստիկանապետը հիմնավորեց ծառայության և բիզնեսի սերտաճման անթույլատրելիությամբ: Այն, որ ոստիկանապետը չէր սխալվել լավագույնս ապացուցվեց Ն.Նազարյանի պաշտոնանկությունից հետո տեղի ունեցող զարգացումներով:

Ն.Նազարյանի ընտանիքին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները փակվեցին, մատակարարների գումարները, որը կազմում է մի քանի հարյուր միլիոն դրամ՝ չտրվեցին և Նազարյանների բիզնեսը  հայտարարվեց սնանկ: 

Փաստացի ապացուցվեց, որ Նազարյանի բիզնեսը ծաղկում էր՝ քանի դեռ նա Երևան քաղաքի վարչության պետն էր, բավական էր, որ նա պաշտոնանկ արվեր և նրա ծաղկուն բիզնեսը սնանկացավ և ահռելի նյութական վնաս հասցրեց մեր քաղաքացիներին: Այսինքն՝ ոստիկանապետը ճիշտ էր, Ն.Նազարյանը ծառայությունը համատեղել էր, արդյունքում այդ երկուսը սերտաճել էին, որն անթույլատրելի էր: Այս պարագայում ոստիկանապետի կողմից օրենքի տառի պահպանումը նյութի աղբյուրի կողմից, որպես կրակի վրա յուղ լցնել անվանելն, իմ կարծիքով, ուղղակի ցինիզմ է:

ՀՔԾ-ում այսօր քննվող գործով Ն.Նազարյանի մասով քննություն չի իրականացվում, գոնե թե ես այդ մասին տեղյակ չեմ, չեմ հարցաքննվել: Սակայն եթե հավատանք կայքի աղբյուրին, այնուամենայնիվ Ն.Նազարյանը ՀՀ նախագահին, իր զրպարտված լինելը հիմնավորող նյութեր ներկայացրել է:

Փաստացի ստացվում է, որ ըստ նյութի աղբյուրի, ՀՔԾ-ումընթանում է մի թաքնված քննություն, իմ գործի շրջանակներում, որի նպատակը Ն.Նազարյանի զրպարտված լինելը ապացուցելն է:

Քրեական գործի ավարտ դեռ չի հայտարարվել, թե որտեղից են նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը հայտնվել Ն.Նազարյանի ձեռքում, մնում է միայն կռահել: Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա նախաքննության մարմինը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում:

Կա ևս մեկ հանգամանք. ես համոզված եմ, որ ՀՀ ոստիկանապետը առանց փաստերի ստուգման միայն «զրպարտության» հիման վրա Երևան քաղաքի վարչության պետին պաշտոնանկ չէր անի: Նյութի աղբյուրի այդ պնդումը համարում եմ ուղղակի վիրավորանք ՀՀ նախագահի և ՀՀ ոստիկանապետի հանդեպ, որովհետև երկրի բարձրագույն իշխանության որոշումների կայացման հիմքում փորձ է արվում դնել սովորական փողոցային բամբասանքը:

Անդրադառնալով շնորհավորանքիս, ցանկանում եմ նշել, որ այն իրոք անկեղծ է, առանց հեգնանքի և հետին մտքի:

Ն.Նազարյանի պաշտոնանկությունից հետո, նրա ընտանիքի բիզնեսը սնանկացավ, փոխաբերական իմաստով այնտեղ հրդեհ բռնկվեց, որին կարելի է նորից փոխաբերական իմաստով շնորհել 7-րդ աստիճանի բարդության հրդեհի կարգավիճակ, որովհետև այդ հրդեհի արդյունքում բազմաթիվ մատակարարներ կորցրեցին ահռելի գումարներ:

Իմ կարծիքով, իշխանությունը Ն.Նազարյանին Երևան քաղաքի հրշեջների պետ նշանակելով հույս է ունեցել, որ վերջինս կօգտագործի իր նոր պաշտոնի հնարավորությունները, արագ կհանգցնի իր բիզնսներում բռնկված հրդեհը և վերջապես կվերադարձնի իր ահռելի պարտքերը մեր քաղաքացիներին: Խոսքը վերաբերվում է Ն.Նազարյանի ընտանիքին պատկանող բիզնես կառույցների ՀՀ քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին ունեցած պարտքերին:

Այդ իսկ պատճառով սրտանց շնորհավորում եմ Ն.Նազարյանին նոր պաշտոնի հետ կապված, ցանկանում եմ աշխատանքային հաջողություններ, ինքս մոմ կվառեմ, որ մի օր առաջ Ն.Նազարյանը հանգցնի, մարի իր ընտանիքին պատկանող բիզնեսներում բռնկված հրդեհը և վերջապես վերադարձվեն մատակարարների գումարները՝ հայրերը միշտ պատասխանատու են որդիների համար:

Որպես իմ բարի կամքի ապացույց ցանկանում եմ նաև նշել, որ պետք չէ հանգցնել կրակը, որի վրա յուղ է լցրել ՀՀ ոստիկանապետը, այդպիսի բան չկա և նյութի աղբյուրի կողմից արտահայտված այդ միտքը, դա հիվանդ մարդու երևակայության արդյունք է: Այս ուղղությամբ շեղվել պետք չէ»,- նշել է շնորհավորող Արտակ Գալստյանն իր ուղերձում:

«Փաստինֆո»-ին ուղերձի տեքստը տրամադրել է Արտակ Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:34 10/08/2016  |  Քրեական խրոնիկոնՇորթման մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց
12:51 25/07/2016  |  ԼՐԱՀՈՍՆերսիկ Նազարյանի նոր պաշտոնը.Երեւանի նախկին ոստիկանապետն արդեն կղեկավարի Երեւանի փրկարարներին
09:46 29/05/2016  |  Քրեական խրոնիկոնԱրտակ Գալստյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով
12:46 05/02/2016  |  Քրեական խրոնիկոնՕրերս ինքնասպան եղած «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի արտադրության պետի մասնակցությամբ քննչական որևէ գործողություն չի կատարվել. ՀՔԾ-ն հերքում է
09:06 04/02/2016  |  Մամուլ Ինքնասպան եղած քաղաքացուն սպառնացել են հաշվեհարդար տեսնել ընտանիքի միջոցով. «Հրապարակ»
15:53 23/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇիրակի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
14:11 19/12/2013  |  Քրեական խրոնիկոն«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ (Տեսանյութ)
13:47 23/08/2013  |  ԼՐԱՀՈՍ Խաբեությամբ հափշտակել է խոշոր գումար.Նախաքննությունը շարունակվում է
12:21 03/07/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով դեռ մեղադրյալներ չկան
19:27 29/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը ՀՔԾ-ն հաստատեց

Արխիվ

[]